Պատկեր (թատրոն)
Պատկեր, թատերագրական երկի կամ ներկայացման արարի մեջ համեմատաբար ավարտված, վայրով կամ գործող անձանց կազմով նախորդից կամ հետնորդից տարբերվող մասը։ Թատերական ծրագրում կամ պիեսում երբեմն հատուկ նշվում է։ Օրինակ՝ «Խաթաբալա», կատակերգություն չորս արարով և վեց պատկերով։
Ներկայացման ժամանակ պատկերները միմյանցից բաժանվում են կարճ դադարներով, որոնց ընթացքում հանդիսատեսը մնում է տեղերում, իսկ բեմում արագորեն փոխվում են դեկորացիաները։
Տես նաև
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Լևոն Հախվերդյան, «Թատերագիտական բառարան», Երևան, «Հայաստան», 1986 թ., 208 էջ։