Պատերազմ և խաղաղություն (օպերա)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պատերազմ և խաղաղություն (այլ կիրառումներ)

Պատերազմ և խաղաղություն (ռուս.՝ Война и мир), ռուս երգահան Սերգեյ Պրոկոֆևի երգչախմբային նախերգանքով օպերա 13 տեսարանով։ Լիբրետտոն Սերգեյ Պրոկոֆևի և Միրա Մենդելսոն-Պրոկոֆևայի՝ ըստ Լև Տոլստոյի համանուն վեպի։

Պատերազմ և խաղաղություն
ռուս.՝ Война и мир
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
Ժանրքնարական երաժշտական դրամա, ժողովրդական երաժշտական դրամա
ԿոմպոզիտորՍերգեյ Պրոկոֆև
Լիբրետտոյի
հեղինակ
Սերգեյ Պրոկոֆև, Միրա Մենդելսոն-Պրոկոֆևա
Լիբրետտոյի
լեզու
ռուսերեն
Սյուժեի աղբյուրԼև Տոլստոյ. «Պատերազմ և խաղաղություն» վեպ
Գործողությունների քանակ13 պատկեր և 1 նախերգանք
Տևողություն4 ժամ
ԿերպարներCount Pyotr (Pierre) Bezukhov?, Field-Marshal Prince Mikhail Kutuzov?, Napoleon Bonaparte?, Natalya (Natasha) Rostova?, Prince Andrei Bolkonsky?, Prince Anatole Kuragin?, Count Ilya Rostov?, Hélène Bezukhova?, Sonya?, Maria Dmitrievna Akhrosimova?, Dolokhov?, Vasily Denisov?, Platon Karataev? և Nikolay Andreyevich Bolkonsky?
Ստեղծման տարեթիվ1942
Առաջնախաղի տարեթիվհունիսի 12, 1946
Առաջնախաղի վայրՄոսկվա
Հրատարակման տարեթիվհունիսի 12, 1946
 War and Peace (Prokofiev) Վիքիպահեստում

Առաջնախաղը համերգային կատարմամբ տեղի է ունեցել Մոսկվայում 1944 թվականի հոկտեմբերի 16-ին։

Ստեղծման պատմություն

խմբագրել

Օպերայի գաղափարն առաջացել էր 1941 թվականի գարնանը, դեռևս Մեծ հայրենական պատերազմից առաջ, երբ Պրոկոֆևը զուգահեռ աշխատում էր այլ ստեղծագործությունների վրա։ Սակայն պատերազմի սկիզբն ստիպեց կոմպոզիտորին հետաձգել բոլոր մնացած աշխատանքները և ամբողջովին զբաղվել հենց այս գաղափարի իրականացմամբ։ 1942 թվականի ապրիլի 13-ից ամբողջովին պատրաստ էր օպերայի հարմարեցումը դաշնամուրին (կլավիր), որը ներառում էր 11 պատկեր։ Հետագայում օպերայի վրա աշխատանքը շարունակվեց, օպերայի նախագիծն ընդլայնվեց, ավելացվեց ևս 2 պատկեր՝ «Եկատերինյան ազնվականների պարահանդես» և «Ռազմական խորհուրդ Ֆիլիում», մյուս տեսարաններն ավելի ծավալուն դարձան։ Ըստ օպերայի նախագծի, որը բաղկացած էր երկու մասին, այն նախատեսվում էր իրականացնել երկու երեկոյի ընթացքում, սակայն գոյություն ունի նաև մեկ երեկոյի տարբերակը, որի համար, հեղինակի հրահանգով, կարելի էր բաց թողնել որոշ հատվածներ։

Գրականություն

խմբագրել
  • Мнацаканова Е. Опера С. С. Прокофьева «Война и мир». — М., 1959. (ռուս.)

Հրատարակություններ

խմբագրել
  • Партитура, Прокофьев С. С., Собр. соч., тт. 7а, б, М." Музгиз, 195S; (ռուս.)
  • Клавир, Собр. соч., тт. 6а, б, М., Музгиз, 1958. (ռուս.)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատերազմ և խաղաղություն (օպերա)» հոդվածին։