Պատերազմ թզուկների հետ (ռուս.՝ Война с лилипутами), Կիռ Բուլիչյովի ֆանտաստիկ ժանրի վիպակ (վեպ)՝ «Ալիսայի արկածները» ցիկլից։ Գրվել է 1989 թվականին, բայց ամբողջական ստեղծվել է 1992 թ.-ին։ Վեպի հատվածները այլ անվան տակ, թողարկվել են առանձին. սկզբում՝ «Пионерская правда» և «Тайна рабыни Заури»[2] ամսագրերում, իսկ շարունակությունը «Алмаз для пирата»[3] ամսագրում, ընդ որում, հատվածները իրար հակասում էին, որոնք վերջին խմբագրման ժամանակ շտկվեցին։

Պատերազմ թզուկների հետ
ռուս.՝ Война с лилипутами
ՀեղինակԿիռ Բուլիչյով
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրֆանտաստիկա և մանկական գրականություն
Բնօրինակ լեզուռուսերեն
Կերպար(ներ)Ալիսա Սելեզնյովա, Krys and Veselchak U? և Q4347557?
Նկարագրում էWorld of Alisa Selezneva?
ՇարքԱլիսայի արկածները
ՆախորդThe End of Atlantis?[1], Gai-do?[1] և Q4367577?[1]
Հրատարակման տարեթիվ1989
Թվային տարբերակrusf.ru/kb/stories/vojna_s_liliputami/text-01.htm

Բովանդակություն

խմբագրել

Արկաշա Սապոժկովը, երիտասարդ կենսաբան, ով հետազոտություններ կատարելու նպատակով փոքրացնող խցիկի շնորհից հայտնվում է մանրաշխարհում։ Ալիսան և Պաշկան օգնում են նրան։ Բզեզների և կատուների վտանգներից խուսափելու համար նրան է միանում նաև Ալիսայի տատիկը՝ Լուկրեցիան, ով թույլ չի տալիս, որ երիտասարդը զոհ գնա։ Լուկրեցիան իրականում սովորական տարեց կին է, բայց գործի ժամանակ՝ փորձառու իլյուզիոնիստ, ով հանդես է գալիս կրկեսում։

Հասկանալով, որ Արկաշան կապի մեջ չէ, Ալիսան նույնպես փոքրանում և գնում է նրան ընդառաջ և դառնում է թզուկներ�� գերին։ Ծովահենների փոքրիկ նավակը վայր է իջնում Արկաշայի տան խոտածածկույթում և դրա հրամանատար Պանչենգա Սկուլիտին ցանկանում է գրավել ողջ Երկիրը։ Սկզբի համար խիզախ ծովահենները կռվում են կատվի հետ, որը նրանց համար հսկայական է։ Բայց Լուկցերիա տատիկի ներկայությունը նրանց փախուստի է մատնում։ Արկաշան, Ալիսան և նրանց միացած ստրկուհի Զաուրին հայտնվում են ազատության մեջ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Булычёв К. Война с лилипутами (ռուս.) — 1989.
  2. Название было дано на волне популярности первой доступной в СССР мыльной оперы «Рабыня Изаура»
  3. «Война с Лилипутами» на странице Кира Булычёва на сайте РусФ