Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պատանեկություն (այլ կիրառումներ)

«Պատանեկություն» (անգլ.՝ Boyhood), ամերիկյան գեղարվեստական ֆիլմ, որի նկարահանումները սկսել են 2002 թվականին և ավարտվել 2013 թվականի հոկտեմբերին[19]։ Պրեմիերան կայացել է 2014 թվականի հունվարի 19-ին Սանդեսի կինոփառատոնի ժամանակ, իսկ 2014 թվականի փետրվարին Բեռլինի 64-րդ միջազգային կինոփառատոնի ժամանակ ներկայացվել է հիմնական ծրագրի մեջ, որտեղ արժանացել է «Արծաթե արջ» մրցանակին «լավագույն ռեժիսուրայի» համար։ «Պատանեկությունը» դարձել է Օսկարի 87-րդ մրցանակաբաշխության հիմնական հավակնորդներից մեկը՝ ստանալով 6 անվանակարգ[20]։

Պատանեկություն
անգլ.՝ Boyhood
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա[1][2][3][…] և պատմություն հասունացման մասին
Թեմաանհաջող ընտանիք և հարբեցողություն
Թվականհունիսի 5, 2014[4], սեպտեմբերի 18, 2014[5][6], հունվարի 19, 2014[7][8] և օգոստոսի 15, 2014[8]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌիչարդ Լինքլեյթեր[9][10][11][…]
ՊրոդյուսերՍանդրա Ադեյր և Ռիչարդ Լինքլեյթեր
Սցենարի հեղինակՌիչարդ Լինքլեյթեր
ԴերակատարներԻթան Հոուք[9][12][13][…], Պատրիսիա Արկետ[9][12][13][…], Էլլար Քոլթրեյն[9][11][12][…], Նիք Քրաուզ[12][14][15], Lorelei Linklater?[15], Brad Hawkins? և Zoe Graham?[15]
ՕպերատորԼի Դանիել և Shane F. Kelly?
ԵրաժշտությունՌուփերթ Գրեգսոն-Ուիլյամս
ՄոնտաժՍանդրա Ադեյր
Պատմվածքի վայրՏեխաս
Տևողություն163 րոպե
Բյուջե4 000 000 $[16]
Շահույթ57 200 000 $[17], 57 273 049 $[18] և 25 379 975 $[18]
Պաշտոնական կայքէջ

Սյուժե

խմբագրել

Ֆիլմը պատմում է Մեյսոնի կյանքի պատմությունը, նրա մանկությունն ու պատանեկությունը։ Մեյսոնի ընտանիքը եկել էր Տեխասից։ Նա տանջվում է ծնողների բաժանման պատճառով, որ տեղի է ունեցել հոր՝ ալկոհոլից կախվածության պատճառով, երկրորդ ամուսնությունը և ևս մեկ բաժանությունը։ Նա ապրում է միայնակ մոր և ավագ քրոջ՝ Սամանթայի հետ։ Մեյսոնը հետաքրքրվում է երաժշտությամբ, Հարրի Փոթերով, «Աստղային պատերազմներով»։ Ծանոթանում է խմիչքի և մարիխուանայի հետ, զգացումներ են առաջանում դեպի հակառակ սեռը։ Երբ գալիս է ժամանակը, ծանոթանում է Շինայի հետ, ով դառնում է իր ընկերուհին։ Ընդունվում է քոլեջ։ Ֆիլմն ավարտվում է Մեյսոնի արագ զբոսանքով և նրա նոր ծանոթի՝ Նիկոլի հետ Բիգ Բենդ այգում։ Նրանք քննարկում են կենցաղի ակնթարթայնությունը։

Պատմությունը նկարագրում է ամենասովորական կյանքի 12 տարիները (դպրոցի առաջին դասարանից մինչև քոլեջի առաջին օրը) և զարգանում է փոքր դրվագներով, որոնք ցույց են տալիս մեծանալն ու երեխայի, դեռահասի, պատանու հարաբերությունները ծնողների հետ։ Սյուժեն զարգանում է փոփոխվող ժամանակի, ամերիկյան պատմության, քաղաքականության, Իրաքի պատերազմից մինչև Բարաք Օբամայի կյանքի շրջանակներում։

Դերերում

խմբագրել

Արտադրություն

խմբագրել

Ֆիլմի նկարահանումները սկսել են 2002 թվականի ամռանը ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Ռիարդ Լինլեյթերի տանը, Տեխաս նահանգում։ Գլխավոր դերակատարը յոթամյա (այդ ժամանակ) տղա Էլար Քոլթրեյնն է, որը, համաձայն կնքված պայմանագրի, չէր կարող փոխարինվել որևէ այլ երեխայով մինչև նկարահանումների ավարտը։ Էլարի հետ միասին մեծանում և նկարահանվում էր նաև նրա հասակակիցը՝ ֆիլմի ռեժիսորի դուստր Լորելեյ Լինկլեյթերը։ Ֆիլմը նկարահանվել է առանց հատուկ սցենարի. վերջինս փոփոխվում էր տարի առ տարի[21]։

Ընդունելություն

խմբագրել

Ֆիլմը բարձր գնահատականներ է ստացել համաշխարհային կինոմամուլի կողմից։ Ավելի քան 200 կարծիքների հիման վրա Rotten Tomatoes կայքում ֆիլմի վարկանիշը կազմել է 99 %, իսկ ֆիլմը գլխավորել է 2014 թվականի լավագույն ֆիլմերի ցուցակը[22]։ «Պատանեկությունը» ճանաչվել է նաև 2014 թվականի լավագույն ֆիլմը բրիտանական Sight & Sound կինոամսագրի[23] և ամերիկյան Film Comment[24] ամսագրերի վարկածով։

Variety-ն Ռիչարդ Լինկլեյթերի ստեղծագործությունը նմանեցրել է «միկրոտիեզերքի», որը կյանքի է կոչվում ամերիկյան ընտանիքի շնորհիվ։ Ամսագիրը նաև գտնում է, որ Տոլստոյի «Մանկություն», «Պատանեկություն», «Երիտասարդություն» եռապատումը ևս մեծ ազդեցություն է ունեցել ֆիլմի ստեղծման վրա։ Սյուժեում, որտեղ բավականին բարդ է առանձնացնել որևէ հիմնական գիծ, կատարվում է «ամեն ինչ և ոչինչ»։ Պատմությունն ներառում է իրադարձությունների հաջորդականությունը, որոնք շուտով դառնալու են ամենավառ հիշողությունները։ Los Angeles Times-ը համեմատել է ֆիլմը «Թրումենի շոու»-ին իրականության մեջ[25][26]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://www.nytimes.com/2014/07/11/movies/movie-review-linklaters-boyhood-is-a-model-of-cinematic-realism.html?partner=rss&emc=rss&_r=1
  2. http://www.nytimes.com/2014/07/11/movies/movie-review-linklaters-boyhood-is-a-model-of-cinematic-realism.html
  3. http://www.nytimes.com/2014/07/11/movies/movie-review-linklaters-boyhood-is-a-model-of-cinematic-realism.html?partner=rss&emc=rss&_r=0
  4. Internet Movie Database — 1990.
  5. http://nmhh.hu/dokumentum/166259/premierfilmek_forgalmi_adatai_2014.xlsx
  6. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  7. http://uproxx.com/movies/2015/02/trophy-talk-the-oscars-are-finally-here-who-will-win/Sundance.
  8. 8,0 8,1 Internet Movie Database — 1990.
  9. 9,0 9,1 9,2 9,3 http://www.adorocinema.com/filmes/filme-226260/
  10. http://www.sinemalar.com/film/145095/boyhood
  11. 11,0 11,1 http://www.filmaffinity.com/en/film175667.html
  12. 12,0 12,1 12,2 12,3 http://bbfc.co.uk/releases/boyhood-film
  13. 13,0 13,1 http://www.film-o-holic.com/arvostelut/boyhood
  14. http://www.imdb.com/title/tt1065073/fullcredits
  15. 15,0 15,1 15,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  16. https://web.archive.org/web/20230203094723/https://www.boxofficemojo.com/title/tt1065073/
  17. https://web.archive.org/web/20180421162855/https://www.the-numbers.com/movie/Boyhood
  18. 18,0 18,1 The Numbers — 1997.
  19. Richard Linklater Talks Before Midnight, Boyhood, and a Possible TV Series parade.com կայքում, 24 հոկտեմբերի 2013
  20. «Oscars 2014 Nominations: Experts' Charts & Graphs» (անգլերեն). Gold Derby. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 16–ին-ին.
  21. Richard Linklater on ‘Boyhood,’ the ‘Before’ Trilogy and the Luxury of Time
  22. «Top Movies of 2014» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15–ին-ին.
  23. «The best films of 2014» (անգլերեն). Sight & Sound. 2014 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 28–ին-ին.
  24. «Best Films of 2014» (անգլերեն). Film Comment. 2014 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 12–ին-ին.
  25. Ellar Coltrane, 19, began his starring role in Richard Linklater's 'Boyhood' at age 7, filming a little each year by Steven Zeitchik
  26. Review: ‘‘Boyhood’’ / Variety

Արտաքին հղումներ

խմբագրել