Պավել Ֆեոֆանովիչ Շանդրուկ (ուկրաիներեն՝ Павло Шандрук, լեհ.՝ Pawło Szandruk, փետրվարի 28, 1889(1889-02-28)[1][2], Բարսուկի, Լանովցիի շրջան, Տերնոպոլի մարզ, ԽՍՀՄ - փետրվարի 15, 1979(1979-02-15)[1][2], Թրենթոն, ԱՄՆ), Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետության ռազմական գործիչ, ՈւԺՀԲ-ի բանակի կորնետ գեներալ–խորունժի (1920), Ուկրաինայի ազգային բանակի հրամանատար Վերմախտի կազմում (1945)։

Պավել Շանդրուկ
փետրվարի 28, 1889(1889-02-28)[1][2] - փետրվարի 15, 1979(1979-02-15)[1][2] (89 տարեկան)
ԾննդավայրԲարսուկի, Լանովցիի շրջան, Տերնոպոլի մարզ, ԽՍՀՄ
Մահվան վայրԹրենթոն, ԱՄՆ
ԳերեզմանՍուրբ Էնդրյուի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն
Զորատեսակհետևազոր և Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետության բանակ
Կոչումgeneral-khorunzhy?, փոխգնդապետ[3] և գեներալ[4]
Զորամաս14th Waffen Grenadier Division of the SS (1st Ukrainian)? և Ուկրաինայի ազգային բանակ
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ և Երկրորդ համաշխարհային պատերազմ
ԿրթությունԱլեքսեևյան ռազմական ուսումնարան և Q56222647?
Պարգևներ
Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան Մարտական սխրանքի արծաթե խաչ Սիմոն Պետլյուրայի անվան շքանշան և Military Cross

Կենսագրություն

խմբագրել

Պավել Շանդրուկը ծնվել է Պոդոլիայում, գյուղական ուղղափառ քահանայի ընտանիքում։ Սովորել է հոգևոր ճեմարանի նախապատրաստական դասարաններում։ Ավարտել է Օստրոգի արական դասական գիմնազիան և Նեժինի իշխան Բեզբորոդկոյի պատմա-բանասիրական ինստիտուտի երեք կուրսերը[5]։

Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ

խմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից է, 1915 թվականին զորակոչվել է զինվորական ծառայության, 1915 թվականի սեպտեմբերի 1-ին ընդունվել է Ալեքսեևյան ռազմական ուսումնարան (Մոսկվա)՝ որպես յունկեր 1-ին կարգի կամավորի իրավունքներով։ Ուսումնարանի արագացված քառամսյա դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո որպես պրապորշչիկ զորակոչվել է բանակի հետևակ[6]։ Ծառայել է որպես կրտսեր սպա 232-րդ պահեստային հետևակային գնդում (Տվեր)։ 1916 թվականի սեպտեմբերի 29-ի բարձրագույն հրամանով ստացել է պրապորշչիկի կոչում (1915 թվականի սեպտեմբերի 1-ից ավագությամբ)։ Նշանակվել է 3-րդ գումարտակի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար։ 10/03/1917 թվականի բարձրագույն հրամանով Մինսկի ռազմական օկրուգի շտաբի պահեստազորում գտնվող պոդպորուչիկ Պավել Շանդրուկը, տեղափոխվել է 70-րդ Ռյաժսկի հետևակային գունդ (18-րդ հետևակային դիվիզիա), որի կազմում մասնակցել է ռազմական գործողությունների Հյուսիսային ճակատում Դվինսկայի շրջանում։ Գտնվել է գնդի տնտեսական մասի պետի ենթակայության ներքո։ 1917 թվականի օգոստոսին գործուղվել է Տոմսկի և Տվերի մարզներ՝ գնդի համար սնունդ գնելու[7]։ Գործուղումից վերադարձել է Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո։

1917 թվականի նոյեմբերին եղել է պոդպորուչիկ[8] (ըստ Յարոսլավ Տինչենկոյի[5], 1917 թվականին Պավել Շանդրուկն ունեցել է շտաբս կապիտանի կոչում և սրերով և ժապավենով պարգևատրվել է բոլոր շքանշաններով մինչև Սուրբ Վլադիմիր սրերով և ժապավենով, ինչը չի հաստատվում արխիվային փաստաթղթերով)։ 1918 թվականի փետրվարին զորացրվել է[9]։

Քաղաքացիական պատերազմի ժամանակ

խմբագրել

1918-1920 թվականներին ծառայել է ուկրաինական բանակում[5]։ 1918 թվականի փետրվարին կամավոր գնացել է Կենտրոնական ռադայի զորքերի Զապորոժիայի ջոկատ։ 1918 թվականի ապրիլից օգոստոս ծառայել է որպես պորուչիկ Ուկրաինական պետության զինված ուժերի Զապորոժիեի առանձին դիվիզիայի զրահագնացքների դիվիզիոնում։ 1918 թվականի սեպտեմբերից մինչև 1919 թվականի ապրիլը ծառայել է Խարկովում՝ զինվորական հրամանատարության պարետատանը։

1919 թվականի մայիսից եղել է հակաբոլշևիկյան ռազմաճակատում, ՈւԺԲ-ի գործող բանակի կազմում։ Մարտնչել է Գուսյատին, Կրեմենեց, Պոչաև, Տերնոպոլ քաղաքների շրջանում, 1919 թվականի մայիսին եղել է գումարտակի հրամանատար, 1919 թվականի հունիս-հուլիսին՝ 9-րդ հետևակային գնդի հրամանատար, 1919 թվականի օգոստոսից՝ 1-ին Ռեկրուտական գնդի հրամանատար[5]։ 1919 թվականի նոյեմբերին, ուկրաինական բանակի ջախջախումից հետո, լեհերի կողմից ներկալվել է։ Սովետա-լեհական պատերազմի մասնակից է եղել լեհերի կողմից ՈՒԺՀ բանակում (2-րդ կազմավորում)։

1920 թվականի ապրիլից եղել է միացյալ ջոկատի, ապա՝ 2-րդ հրաձգային դիվիզիայի 4-րդ բրիգադի հրամանատար (վերանվանվել է 3-րդ երկաթե հրաձգային դիվիզիայի 7-րդ բրիգադ)։ 25.07.1920 թվականից՝ ՈՒԺՀ -ի բանակի գնդապետ էր[5]։ 1920 թվականի վերջին եղել է ՈՒԺՀ -ի բանակի կորնետ գեներալ-խորունժ։ Իր զորքերի մնացորդների հետ նա նահանջել է Լեհաստանի տարածք և նորից ներկալվել այնտեղ։

Վտարանդիության մեջ Լեհաստանում

խմբագրել

1921 թվականից եղել է վտարանդիության մեջ Լեհաստանում։ Եղել է ԽՍՀՄ-ում անկախությունից զրկված ժողովուրդների ազատագրման «Պրոմեթևս» շարժման ակտիվ մասնակից։ Խմբագրել է Լեհաստանում ուկրաինացի էմիգրանտների համար հրատարակվող «Տաբոր» ամսագիրը։ 1927 թվականի մարտից եղել է վտարանդիության մեջ գտնվող ՈւԺՀ Պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի կազմակերպչական վարչության պետ, 1927 թվականի օգոստոսից մինչև 1936 թվականի մայիսը՝ վտարանդիության մեջ գտնվող ՈւԺՀ բանակի գլխավոր շտաբի պետ։ 1929 թվականին ավարտել է Ռազմական ռադիոտեխնիկական ինստիտուտը (Վարշավայում), 1938 թվականին՝ Լեհաստանի բարձրագույն ռազմական դպրոցը (Վարշավայում)։ Պայմանագրային ծառայության է անցել լեհական բանակում, եղել է մայոր (1936, մայիս), 1938 թվականի օգոստոսից՝ փոխգնդապետ։ Ծառայել է լեհական բանակի 18-րդ հետևակային գնդում (Սկիերնևիցում)։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ

խմբագրել

1939 թվականի մարտական գործողությունների ժամանակ եղել է գերմանական զորքերի դեմ - Լեհական բանակի 29-րդ համախմբված բրիգադի հրամանատար։ 1939 թվականի սեպտեմբերի 23-ին վիրավորվել է և գերեվարվել գերմանացիների կողմից։ Ազատ է արձակվել 1940 թվականի հունվարին։ 1940-1941 թվականներին աշխատել է գերմանական ռազմական շտաբում որպես թարգմանիչ, այնուհետև՝ Սկյերնևիցեի քաղաքային կինոթատրոնի տնօրեն (Նացիստական Գերմանիայի գլխավոր նահանգապետություն)։

1945 թվականի մարտ-մայիսին եղել է Վայմարում ստեղծված Ուկրաինայի ազգային կոմիտեի նախագահը։ 1945 թվականի մարտի 15-ին նշանակվել է Ուկրաինական ազգային բանակի (Українська Національна Армія) հրամանատար, որը ձևավորվել է Վերմախտի Գերագույն հրամանատարության կողմից 14-րդ ՍՍ «Գալիչինա» դիվիզիայի (ՈՒԱԲ-ում՝ 1-ին ուկրաինական դիվիզիա) և «Ազատ Ուկրաինա» (Протипанцерна бригада «Вільна Україна» ) հակատանկային բրիգադի (ՈւԱԲ-ում՝ ուկրաինական 2-րդ դիվիզիայի կորիզ) հիման վրա։

1945 թվականի մայիսի 8-9-ը գեներալ-լեյտենանտ Շանդրուկը Արևելյան ռազմաճակատից (Ավստրիայում) դուրս է բերել ՈւԱԲ-ի 1-ին ուկրաինական դիվիզիան և այն հանձնել ամերիկացիներին ու բրիտանացիներին[10]։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո

խմբագրել

1946 թվականից բնակվել է Արևմտյան Գերմանիայում, 1949 թվականին արտագաղթել է ԱՄՆ։

Ռազմական պատմության վերաբերյալ մի շարք աշխատությունների հեղինակ է, տարագրության մեջ գտնվող ՈւԱՀ-ի բանակի գեներալ-գնդապետ (1960-ական թվականներ)։

Մահացել է 1979 թվականին, Նյու Ջերսի նահանգի Թրենթոն քաղաքում։ Թաղված է ուղղափառ գերեզմանատանը Սաութ Բաունդ Բրուկում (Սոմերսեթի օկրուգ)։

Պարգևներ

խմբագրել

1965 թվականին գեներալ Վլադիսլավ Անդերսի կողմից, ով նրան ճանաչել է 1939 թվականի մարտական գործողություններից, պարգևատրվել է լեհական Virtuti Militari 5-րդ աստիճանի մարտական արիության շքանշանով 1939 թվականի մարտական գործողությունների ժամանակ ցուցաբերած հերոսության համար[11]։ Պարգևատրվել է նաև ՈՒԺՀ-ի տարբեր շքանշաններով՝ Սիմոն Պետլյուրայի խաչով և ՈՒԺՀ-ի Մարտական խաչով։

Հիշատակ

խմբագրել

Պավել Շանդրուկին նվիրված հուշատախտակներ են տեղադրվել՝

    • Բորսուկի գյուղում, որտեղ նա ծնվել է,
    • Նիժին քաղաքում, 2018[12],
  • Իվանո-Ֆրանկովսկի արվարձանում գտնվող փողոցն անվանակոչվել է Պավել Շանդրուկի անունով 2016[13]։

Գրականություն

խմբագրել
  • Семенов К. К. Войска СС. Солдаты, как все. — М.: ЯУЗА, Эксмо, 2004. — ISBN 5-699-05983-0.
  • Хайнц Хёне. Чёрный орден СС. История охранных отрядов. — Олма-Пресс, 2003. — ISBN 5-224-03843-X.
  • Паньківський К. Роки німецької окупації. — Н.-Й.—Торонто, 1965.
  • P. Abbott, E. Pinak. Ukrainian Armies 1914-55, Men At Arms n°412, Ospreypublishing, 2004 Leeds UK. — P. 41. — ISBN 1-84176-668-2.
  • Melnyk, Michal James. To Battle, The History and Formation of the 14th Waffen SS Grenadier Division (англ.). — second updated edition 2007. — Helion and Co, 2002.
  • Генерал-лейтенант Шандрук // Орган українських збройних сил «Тризуб», N47 (373), п'ятниця, 6 квітня 1945.
  • Іван Корсак. На розстанях долі. — Київ. Ярославів Вал, 2017р.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Deutsche Nationalbibliothek Record #1026381290 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 SNAC — 2010.
  3. Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն — 1918.
  4. Ուկրաինա — 1991.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 (ուկր.) Тинченко Я. Ю. Офіцерський корпус армії Українскої Народної Республики
  6. См. Дополнение к Высочайшему приказу, отданному 1-го января 1916 года.
  7. Памяти героев Великой войны 1914—1918 гг. // Журнал военных действий 70-го пехотного Ряжского полка с 1 июля 1917 года по 31 августа 1917 года.
  8. Памяти героев Великой войны 1914—1918 гг. // Избирательный список воинских чинов 70-го пехотного Ряжского полка по выборам в Учредительное Собрание.
  9. Памяти героев Великой войны 1914—1918 гг. // Поиск: «Шандрук Павел».
  10. (լեհ.) Jerzy Giedroyć (Гедройц, Ежи), wstęp do: Pawło Szandruk Historyczna prawda o Ukraińskiej Armii Narodowej, Kultura (miesięcznik), nr 6, Paryż 1965.
  11. (լեհ.) Bogumiła Berdychowska, Giedroyc i Ukraińcy w: Jerzy Giedroyc Emigracja ukraińska. Listy 1950-1982, opracowała Bogumiła Berdychowska Czytelnik, Warszawa 2004, ISBN 83-07-02981-3 s.16
  12. (ուկր.) Ніжен патріотичний.
  13. (ուկր.) Рішення Івано-Франківської міської ради від 21.10.2016р. № 298-8 «Про найменування вулиць».

Աղբյուրներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Շանդրուկ» հոդվածին։