Պաուլ Ֆետտեր (գերմ.՝ Paul Vetter, 1850 - 1906, Տյուբինգեն, Գերմանիա), գերմանացի հայագետ, Տյուբինգենի համալսարանի պրոֆեսոր (1890 թվականից), զբաղվել է հայախոսությամբ և ծիսագիտությամբ, ինչպես նաև՝ հնդեվրոպական բանասիրությամբ։ Ֆետտերի ուսումնասիրությունների մեծ մասը վերաբերում է հայ իրականությանը․ դրանք հիմնականում ամփոփված են Հակովբոս Տաշյանի կազմած «Հայկական աշխատասիրությունք հայագետ Պ․ Ֆեթթերի» (1895) գրքում (վերջինս կազմում է «Ազգային մատենադարան» շարքի XVII հ․)։

Պաուլ Ֆետտեր
Paul Vetter
Ծնվել է1850
Մահացել է1906
Տյուբինգեն, Գերմանիա
Մասնագիտությունգիտնական

Ֆետտերն ուսումնասիրել է Մեսրոպ Մաշտոցի կյանքն ու գործունեությունը, հայոց այբուբենի ստեղծման հանգամանքները, գնահատել Մաշտոցին (որպես թարգմանչի և հեղինակի), Աղվանք և Վիրք կատարած նրա ճանապարհորդությունը, անդրադարձել է Մովսես Խորենացու գործունեության ժամանակին (նրան համարել V դ․ հեղինակ) և նրա «Հայոց պատմության»-ը։

Հոդվածներ է նվիրել Կորյունի, Եզնիկ Կողբացու, Ներսես Շնորհալու, Եվսեբիոս Կեսարացու ստեղծագործություններին, բարձր գնահատել հայկական հեթանոսական էպոսի պահպանված հատվածներն ու հեթանոսական ժողովրդական երգերը, եկեղեցական երաժշտությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։