Պաոլա Պիզանո
Պաոլա Պիզանո (իտալ.՝ Paola Pisano, հունվարի 4, 1977[1], Թուրին, Իտալիա[1]), իտալացի գիտնական և քաղաքական գործիչ, հինգ աստղերի շարժումների անդամ, տեխնոլոգիական նորարարության և թվայնացման գործերով, առանց պորտֆելի նախարար (2019–ից)։
Պաոլա Պիզանո | |
---|---|
Ծնվել է | 1977 թվականի հունվարի 4 |
Ծննդավայր | Թուրին |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մայրենի լեզու | իտալերեն |
Կրթություն | Թուրինի համալսարան |
Մասնագիտություն | իտալացի գիտնական և քաղաքական գործիչ, Թուրինի համալսարանի ուսուցիչ |
Աշխատանք | տեխնոլոգիական նորարարության և թվայնացման գործերով, առանց պորտֆելի նախարար |
Աշխատավայր | Թուրինի համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | Italian Minister for Technological Innovation? |
Կուսակցություն | անկախ քաղաքական գործիչ |
Paola Pisano Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԹուրինի համալսարանի ուսուցիչ, Թուրինի քաղաքային ադմինիստրացիայի նորարարության հարցերով դատական ատենակալ։ Հայտնի է, որ Թուրինի քաղաքապետ Կյարա Ապենդինոյից շնորհակալության է արժանացել, երբ հրաժարվել է ընդունել հինգ աստղերի շարժման առաջնորդ Լուիջի Դի Մայոյի առաջարկը՝ գլխավորել կուսակցության ցուցակը Եվրոպական խորհրդարանի ընտրություններում[[2]։
2013 թվականից եղել է հանձնաժողովներից մեկի՝ Թուրինի համալսարանի ինֆորմատիկայի մասնաճյուղի նախագահ, 2014 թվականից՝ նույն բուհի տեխնոլոգիական նորարարությունների միջդիսցիպլինար կենտրոնի տնօրեն։ Ունի ավելի քան 70 միջազգային հրապարակումներ, որից առավել հայտնի է «Managing innovation: creare, gestire e diffondere innovazione nei sistemi relazionali» գիրքը (ինովացիոն կառավարում ՝ նորարարությունների ստեղծում, կառավարում և տարածում հարաբերական համակարգերում)[3]։
2019 թվականի սեպտեմբերի 4–ին Ջուզեպպե Կոնտեի երկրորդ կառավարության ձևավորման ժամանակ նշանակվել է տեխնոլոգիական նորարարության և թվայնացման գործերով[4], առանց պորտֆելի նախարար, իսկ սեպտեմբերի 5–ին նոր կազմում կաբինետը երդում է տվել և պաշտոն է ստանձնել[5]։
2019 թվականի դեկտեմբերի 21-ին Պիզանոն կառավարության նիստում առաջարկել է թվային տեխնոլոգիաների ընդլայնված ներդրման ծրագիր, սակայն այն մերժվել է դեմոկրատական կուսակցության, Իտալիայի Վիվա կուսակցության և ազատ և հավասար դաշինքի նախարարների կողմից Միավորված ընդդիմության պատճառով։ Դպ պատվիրակության ղեկավար Դարիո Ֆրանչեսկինին տեղի ունեցածը բացատրել է Պիզանոյի առաջարկի ընդունման համար պայմանների բացակայությամբ[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Openpolis
- ↑ «Innovazione tecnologica / Paola Pisano» (իտալերեն). il Sole 24 Ore. 2019 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ Alessandro Longo (2019 թ․ սեպտեմբերի 4). «Paola Pisano ministra dell'Innovazione del governo Conte bis» (իտալերեն). la Repubblica. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «Governo Conte bis: ecco la lista completa dei ministri» (իտալերեն). la Repubblica. 2019 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Il nuovo governo ha giurato, iniziato il primo Consiglio dei ministri» (իտալերեն). la Stampa. 2019 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «Il Pd stoppa il piano 5 Stelle sul digitale: "Sono a rischio i dati sensibili dei cittadini"» (իտալերեն). la Stampa. 2019 թ․ դեկտեմբերի 22. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Valerio Berra (2019 թ․ սեպտեմբերի 6). «Paola Pisano, prima ministra per l'Innovazione in Italia: le tre sfide sul futuro che ormai non possono più aspettare» (իտալերեն). www.open.online. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաոլա Պիզանո» հոդվածին։ |