Պանգու (չինարեն՝ 盘古, փինյին՝ pángǔ), չինական դիցաբանության մեջ երկրի արարիչ։ Ասում են, որ մահից հետո երկինքը, երկիրը և ամեն ինչ վերափոխվում են նրա մարմնից և օրգաններից։ Այդ պատճառով Պանգուն կարևոր դեր ունի դաոիզմի մեջ, և որոշ աղանդներ նրան համարում են առաջին Երկնային թագավոր՝ հավատալով, որ նրա հոգին դեռ ղեկավարում է բոլոր էակները։

Պանգուի կերպարը «Երեք աշխարհների պատկերազարդ հավաքածու»-ում
Պանգուն, ով երկու ձեռքերով բաժանում է յինն ու յանը

Ծագում

խմբագրել

Պանգուի մասին լեգենդն առաջին անգամ հայտնվեց Արևելյան Հան դինաստիայի վերջին շրջանում և լայնորեն տարածվեց Երեք թագավորությունների դարաշրջանում:Գոյություն ունեցող գրական աղբյուրներում Պանգուի մասին առաջին հիշատակումը եղել է Մ.թ. 222 թվականին[1]։ Արևելյան Վու դինաստիայից Վեյ Ճաոն իր աշխատություններից մեկում ասել է․«Պանգուն օրական յոթանասուն անգամ կերպարանափոխվում էր և մահացել է միայն ութսուն հազար տարի անց»[2]։

Հնդկական դիցաբանություն

խմբագրել

Հիմնական տեսակետն այն է, որ Պանգուի առասպելը ծագել է հնդկական բուդդիզմից, և դրա նախատիպը հին հնդկական դիցաբանությունն է՝ արարչական Աստված Բրահմայի մասին, ով ստեղծել է տիեզերքը։ Ք.ա. 1500-1000 թվականներին հնդկական դիցաբանության արարչագործ աստված ստեղծեց առաջին մարդուն Պուրուշային։ Պուրուշան մասնատվեց և զոհաբերեց ինքն իրեն աշխարհը ստեղծելու համար։ «Լուսինը ծագել է նրա մտքից, արևը՝ նրա աչքերից, Երկնային աստվածներն ու կրակը՝ բերանից, քամին՝ շնչառությունից, տարածությունը՝ նրա պորտից, երկինքը՝ գլխից, իսկ երկիրը՝ ոտքերից, չորս կողմերը՝ ականջներից։ Այսպես ստեղծվեց աշխարհը[3]։ Պուրուշայի մասին լեգենդը կարող է վերապատմվել Չինաստանում բուդդիզմի միջոցով։

Բովանդակություն

խմբագրել

Պանգուն երկնքի և երկրի հայտնաբերումից հետո առաջին հսկան է, նրա մարմինը ընդարձակվեց երկնքի և երկրի ընդարձակման հետ միասին, մահից հետո նրա մարմինը քայքայվեց և վերածվեց աշխարհում գոյություն ունեցող ամեն ինչի:。

Երեք թագավորությունների ժամանակաշրջան

խմբագրել

Երեք թագավորությունների դարաշրջանում Պանգուի մասին լեգենդն ասում է. «Սկզբում քաոս էր տիրում, և այդ քաոսի մեջ ծնվեց Պանգուն։  Նա ենթարկվեց ինը կերպարանափոխությունների՝ դառնալով Աստված երկնքում, Սուրբ երկրի վրա, երկնքի և երկրի տերը։ Երկրի և երկնքի բարձրանալու հետ միասին մեկ արշինով բարձրանում էր նաև Պանգուն։  Այսպես շարունակվեց տասնութ հազար տարի, որից հետո տեղի ունեցավ երկնքի բաժանումը երկրից։ Պանգուն ուներ վիշապի մարմին և մարդու գլուխ։ Երբ նա բացեց աչքերը, ցերեկը եկավ, իսկ երբ փակեց, գիշերը եկավ։ Նրա շունչը քամի ու ամպեր էր ստեղծում, նրա ճիչը լսվում էր որպես որոտ։ Պանգուի մահից հետո նրա աչքերը դարձան արև և լուսին, բեղերը՝ աստղեր, հոնքերը՝ համաստեղություն, ձեռքերը՝ թռչուններ, ոսկորները՝ ոսկի և արծաթ, մազերը՝ բույսեր, ատամները՝ հասպիս։ Նրա քրտինքը վերածվեց անձրևի, դեմքը՝ Տոնթին լճի»[4]։ Ըստ մեկ այլ պատմության«Պանգուն օրական յոթանասուն անգամ կերպարանափոխվում էր և մահացել է միայն ութսուն հազար տարի անց»[5]։

Վեյ, Ծին, Հարավային և Հյուսիսային դինաստիաներ

խմբագրել

Վեյ, Ծին, Հարավային և Հյուսիսային դինաստիաների ժամանակաշրջանում Պանգուի մասին կային տարբեր լեգենդներ։ Լեգենդներից մեկի համաձայն«Պանգուի մահից հետո նրա գլուխը վերածվեց չորս լեռների, նրա աչքերը դարձան արև և լուսին, ճարպերը դարձան գետեր և ծովեր, մազերը վերածվեցին բուսականության»։ Ցին և Հան դինաստիաների ժամանակաշրջանում տարածված լեգենդի համաձայն Պանգուի գլուխը, որովայնը, ձեռքերը և ոտքերը համապատասխանաբար դարձան Չինաստանի հինգ սուրբ լեռները։ Հին կոնֆուցիականներն ասում էին, որ Պանգուի աղաղակները վերածվեցին գետերի, նրա շունչը վերածվեց քամու, ձայնը՝ ամպրոպի, իսկ աչքերը՝ կայծակի։ Պանգուի ուրախությունը վերածվեց պարզ ու արևոտ եղանակի, իսկ զայրույթը՝ մութ, ամպամած երկնքի[6]։

Արևմտյան Ծին դինաստիայում կային Պանգուի որմնանկարներ։ Պանգուի նկարը պատկերված է եղել Ճոու Կոնի պալատի պատին[7]։ Հարավային և Հյուսիսային դինաստիաների ժամանակ Կուեյ Լինում տաճար կար, որտեղ մարդիկ երկրպագում էին Պանգուին[8]։

Հիշատակություն

խմբագրել
  • Րըն Ֆանի «Տարօրինակ երևույթների մասին գրառումներ» աշխատությունում նշվում է, որ Հարավային ծովում կա Պանգույի դամբարան, որը ձգվում է ավելի քան 300 մղոն։ Տեղացիներն ասում են,որ դա այն վայրն է,որտեղ նախնիները թաղել են Պանգուի հոգին։ Այսօր Հըպեյ նահանգում, Ցին շրջանում և Կուանսիի Լայպին քաղաքում կան այսպես կոչված Պանգուի գերեզմանների հուշահամալիրներ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 劉屹:《神格與地域:漢唐間道教信仰世界研究》(上海:上海人民出版社,2011),〈太一與盤古〉,頁7。
  2. 〈太一與盤古〉,頁8引。
  3. 〈太一與盤古〉,頁16-17引。
  4. 唐代澄觀:《大方廣佛華嚴經隨疏演義鈔》(《大正新修大藏經》36冊),卷42,頁320c引東吳徐整《三五曆記》,誤題「三王曆」。又節引於歐陽詢:《藝文類聚》(北京:中華書局,1982)卷1,頁2。
  5. 〈太一與盤古〉,頁8引東吳韋昭《洞記》。
  6. 〈太一與盤古〉,頁13引任昉(460-508)《述異記》。
  7. 〈太一與盤古〉,頁4-5。饒宗頤:〈盤古圖考〉,《中國社會科學院研究生院學報》,1986年1期,頁75-76以為此盤古圖於194年由漢末益州太守高眹所畫,不確。
  8. 〈太一與盤古〉,頁13引《述異記》。