Պանարաբական գույներ
Պանարաբական գույներ (արաբ․՝ ألوان الوحدة العربية՝ արաբների միասնության գույն), գույն, որն առկա է Արաբական ապստամբության երկրների դրոշի վրա։ Այդ գույներն են կարմիրը, սևը, սպիտակը և կանաչը։ Առաջին երեք գույներն առկա են Եգիպտոսի և Եմենի դրոշների վրա, իսկ չորս գույներն առկա են Իրաքի, Հորդանանի, Քուվեյթի, Պաղեստինի, Սոմալիլենդի, Սուդանի, Սիրիայի, ԱՄԷ-ի և Արևմտյան Սահարայի դրոշների վրա[1]։
Համարվում է, որ արաբական չորս գույներից յուրաքանչյուրը խորհրդանշում է արաբական դինաստիաներից կամ դարաշրջաններից մեկը։ Այսպես, սև գույնը եղել է Մուհամմադ մարգարեի դրոշը, այն դեպքում, երբ սպիտակ գույնը վերցվել է Օմայաններից, քանի որ գույնը հիշեցնում էր Բադրի ճակատամարտը։ Կանաչ գույնը վերցվել է Ֆաթիմյաններից, որը խորհրդանշում էր Ալի իբն Աբի Տալիբի կողմից ստացած օգնությունը։ Կարմիր գույնն էլ եղել է Հարիջյանների դրոշը, այնուհետև եղել է նաև Հյուսիսային Աֆրիկայի և Ալ Անդալուսի դրոշը։
Արաբական որոշ երկրներ չեն օգտագործում արաբական գույները կամ էլ օգտագործում են որոշները՝ այլ կոմբինացիաների տեսքով։ Օրինակ, Ալժիրը և Լիբանանը օգտագործում են կանաչը, սպիտակը և կարմիրը, բայց չեն օգտագործում սևը, Թունիսը, Կատարը և Բահրեյնը օգտագործում են միայն սպիտակ և կարմիր գույները։
Ժամանակակից դրոշներ, որոնց վրա առկա են արաբական գույները
խմբագրելՊատմական երկրներ, որոնց վրա առկա են արաբական գույները
խմբագրել-
Արաբական ֆեդերացիա (1958) -
Արաբական իսլամական հանրապետություն (1972—1977 թվականների նախագիծ) -
Եգիպտոս (1952–1958) -
Իրաք (1921–1959) -
Իրաք (1959–1963) -
Իրաք (1991–2004) -
Իրաք (2004–2008) -
Հյուսիսային Եմեն (1962–1990) -
Հարավային Եմեն (1945–1990) -
Լիբիա (1969–1972) -
Սիրիա (1920)
-
Սիրիա (1932–1958 и 1961–1963) -
Հիջազ (1917–1920) -
Հիջազ (1920–1926) -
Հիջազ (1926–1932)
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Abū Khaldūn Sati' al-Husri, The days of Maysalūn: A Page from the Modern History of the Arabs, Sidney Glauser Trans., (Washington D.C.: Middle East Institute, 1966), 46.