Պաթոս
Պաթոս (հունարեն՝ pathos-զգացմունք, կիրք), կրքոտ ոգևորություն, հոգևոր ուժերի հատուկ վերելք։ Գեղարվեստական ստեղծագործության մեջ պաթոսը արվեստագետին կլանած մեծ գաղափարն է, զգացմունքը, կենդանի կիրքը, որոնք ոգևորել են նրան, պայմանավորել երկի բոլոր առանձնահատկությունները։ Այդ իմաստով էլ գրողին անհնար է հասկանալ առանց որոշելու նրա հիմնական պաթոսը, այսինքն՝ նրա ստեղծագործության որոշիչ, գլխավոր գաղափար-զգացմունքը։ Օրինակ, Սայաթ-Նովայի պոեզիայի պաթոսը մարդու և աշխարհի նկատմամբ տածած մեծ, անդավաճան սերն է, արդարության երազանքը։
Բուռն զգացմունքով և կրքոտությամբ տոգորված գրավոր կամ բանավոր խոսքն անվանում են պաթետիկ։
Տես նաև
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան, Գրականագիտական բառարան, էջ 238