Պազին (խորվ.՝ Pazin, իտալ.՝ Pisino, գերմ.՝ Mitterburg), քաղաք Խորվաթիայում, Իստրիա թերակղզու կենտրոնական մասում։ Բնակչությունը կազմում է 4986 մարդ (2001):

Քաղաք
Պազին
խորվ.՝ Pazin
Դրոշ Զինանշան

ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
ԺուպանությունԻստրիա
ՀամայնքԻստրիա
ՔաղաքապետՆևեն Ռիմանիչ
Առաջին հիշատակում983
Մակերես139,1 կմ², 15,8 կմ²
ԲԾՄ277 մետր
Բնակչություն4 986 մարդ (2001)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+385 52
Փոստային դասիչ52000[1]
Պաշտոնական կայքpazin.hr
Պազին (Խորվաթիա)##
Պազին (Խորվաթիա)

Ընդհանուր տեղեկություններ

խմբագրել

Պազինը խորվաթական Իստրիա նահանգի մայրաքաղաքն է, չնայած այն հանգամանքին, որ այդքան էլ թերակղզու ամենամեծ քաղաքը չէ։ Պազինի մայրաքաղաքային վիճակը բացատրվում է նրանով, որ այն թերակղզու խոշոր քաղաքն է և գտնվում է կենտրոնում՝ ծովի ափից զգալի հեռավորության վրա։

Պազինը գտնվում է Պուլա, Ռիեկա, Պորեչ ճանապարհների խաչմերուկում, որը տանում է դեպի թերակղզու լեռնային հատվածը։ Քաղաքը տրանսպորտային միջոցներով կապված է Պուլայի և իստրիական այլ քաղաքների հետ, ինչպես նաև Րիեկայի և նրա միջոցով Խորվաթիայի մյուս քաղաքների հետ։

Պատմություն

խմբագրել

Քաղաքը առաջին անգամ հիշատակվել է 983 թվականին, որպես Հզոր ամրոց, որն ապահովում է կենտրոնական Իստրիայի ռազմավարական վերահսկողությունը, այստեղ կառուցվել էր դեռևս 10-րդ դարում և այդ ժամանակից ի վեր բազմիցս վերակառուցվել է։ 1374 թվականին Պազինը անցել է Հաբսբուրգների իշխանության տակ։ Քաղաքի զարգացումը հիմնականում ընթանում էր ամրոցի շուրջը։ 1920 թվականին քաղաքն ամբողջ Խորվաթիայի հետ միասին ընդգրկվեց Իտալիայի կազմի մեջ և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո անցավ Հարավսլավիային։ 1991 թվականից անկախ Խորվաթիայի կազմում էր։

Տեսարժան վայրերը

խմբագրել
  • Ամրոցը (Kaštel), կառուցվել է 10-րդ դարում, ամբողջությամբ վերակառուցվել է 15-16-րդ դարերում։ Մասամբ ապամոնտաժվել է 19-րդ դարում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո վերածվել է թանգարանի։
  • Սուրբ Նիկոլայ եկեղեցի, գոթական եկեղեցի, որը կառուցվել է 1443 թվականին։
  • Ֆրանցիսկյան եկեղեցի ՝ 15-րդ դար։ Վերջինիս եկեղեցում գտնվում է միջնադարյան նկարների, քանդակների թանգարան, ինչպես նաև մանուսկրիպտների գլագոլիցան
  • Պազինի քարանձավ (Pazinska jama), գտնվում է քաղաքի շարքում։ Բացվել է 1896 թվականին։

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պազին» հոդվածին։
  1. List of Croatian settlements and delivery post offices — 2022.