Պազարջիկ (մինչև 1934 թվականը՝ Թաթար Պազարջիկ), քաղաք Բուլղարիայի հարավում, Վերին թրակիական ցածրավայրում, Ռոդոպի լեռներից հյուսիս, Մարիցա գետի ափին, մայրաքաղաք Սոֆիայից 110 և մեծությամբ երկրորդ քաղաք Պլովդիվից 36 կիլոմետր հեռավորության վրա։ Նույնանուն մարզի և համայնքի կենտրոնն է։

Պազարջիկ
Տեսակoblast seat?, քաղաքապետարանի տեղակայման վայր և Բուլղարիայի քաղաք
Երկիր Բուլղարիա
ՎարչատարածքՊազարջիկ[1]
ԲԾՄ205 ± 1 մետր
Մակերես37,382 կմ²
Ձևավորում1485
Քարտեզ
Քարտեզ

Անվանումը

խմբագրել

Անվանումն առաջացել է պարսկերեն բազար (շուկա) բառից, որի վրա դրվել է թուրքերեն -չիկ փոքրացուցիչ ածանցը։ Այսպիսով՝Պազարջիկ՝ նշանակում է «փոքր շուկա»։

Պատմություն

խմբագրել

Քաղաքը 1485 թվականին հիմնել են թաթարները։ Առևտրական ճանապարհների վրա ընկած լինելու շնորհիվ արագ թափով աճել է, 19-րդ դարի վերջերին դարձել տարածաշրջանի խոշոր բնակավայրերից մեկը՝ շուրջ 15 հազար բնակչությամբ, ստացել վարչական կենտրոնի կարգավիճակ, ավելի բարեկարգ քաղաքի տպավորություն գործել, քան նույնիսկ Սոֆիան։ Երկաթեղենի, կաշվեղենի, հատիկաընդեղենի առևտուրը ծաղկում էր՝ նպաստելով Պազարջիկի բարգավաճմանը։ Այստեղ տարեկան երկու խոշոր տոնավաճառ էր կազմակերպվում, աշխույժ առևտուր էր տեղի ունենում յուրաքանչյուր շաբաթվա երեքշաբթի ու չորեքշաբթի օրերին։

Օսմանյան տիրապետության շրջանում Պազարջիկում կառուցվել է 18 մզկիթ։ Այսօր դրանցից միայն մեկն է մնում՝ 1667-ին կառուցված Կուրշումլուն։ 1810 թվականին կոմս Նիկոլայ Կամենսկու զորախումբը կարճատև պաշարումից հետո գրավել է քաղաքը։

1837 թվականին քաղաքում կառուցվել է Աստվածամոր եկեղեցին, որն աչքի էր ընկնում իր ճարտարապետությամբ ու փայտափորագրություններով։ 1847-ին բացվել է արական, հաջորդ տարում՝ օրիորդաց դպրոց։ Բուլղարականից բացի, գործել են թուրքական ու հայկական ��պրոցներ։

1878 թվականի հունվարի 14-ին, երբ գեներալ Իոսիֆ Գուրկոյի ռուսական զինվորական ջոկատը հեռացել է քաղաքից, թուրքերը ցանկացել են այրել բնակավայրն ու կոտորել քրիստոնյա բնակչությանը, բայց մի հայ քաջորդու՝ Հովհաննես Սվաճյանի շնորհիվ չեն կարողացել իրենց ոճրամիտ ծրագիրն իրագործել[2]։

20-րդ դարասկզբից Պազարջիկում կառուցվել են արդյունաբերական ձեռնարկություններ, ընդարձակ խանութներ, առանձնատներ։ 1959-ից 1987 թվականներին քաղաքն ստացել է շրջկենտրոնի, 1999 թվականից՝ մարզկենտրոնի կարգավիճակ։ Բնակչության թիվը բուռն թափով աճել է, հատկապես՝ 1985–1992 թվականներին, մեծ մասամբ՝ շրջակա գյուղերից տեղափոխվածների հաշվին և հասել 80,000-ի[3]։ Դրանից հետո բնակչությունը որոշ չափով նվազել է երկրի մարզերում տնտեսական բարդ իրավիճակի և հազարավոր մարդկանց՝ դեպի մայրաքաղաք Սոֆիա ու արտասահման արտագաղթի պատճառով։ 2011 թվականի փետրվարի տվյալներով քաղաքի բնակչության թվաքանակը կազմել է 71,979, իսկ ամբողջ Պազարջիկ համայնքինը՝ 114,817[3][4][5]:

Էթնիկ խմբերը

խմբագրել

2011 թվականի վերջերին անցկացված մարդահամարի տվյալների համաձայն՝ քաղաքի բնակչության ազգային կազմը հետևյալ պատկերն է ունեցել[6][7].

  • բուլղարներ։ 57,332 (86.3%)
  • թուրքեր։ 4,822 (7.3%) (Muslim Romani or the so-called Turkish Gypsies)
  • գնչուներ։ 3,423 (5.2%)
  • այլք։ 325 (0.5%)
  • չորոշարկված։ 495 (0.7%)
    • ազգային պատկանելությունը չնշած։ 5,582 (7.8%)

Ընդամենը՝ 71,979

Քույր քաղաքներ

խմբագրել

Անվանի պազարջիկցիներ

խմբագրել
  • Կոնստանտին Վելիչկով (1855–1905) - լուսավորիչ, բանաստեղծ, քաղաքական գործիչ
  • Իվան Բատակլիև (1891–1973) - աշխարհագրագետ, պատմաբան
  • Ստեֆան Զահարիև (1810–1871) - մանկավարժ
  • Եկատերինա Միհայլովա (1956) - քաղաքական գործիչ
  • Նիկոլաս Դիգեսց (1903–1968) - բանաստեղծ
  • Ստեֆան Տոդորով (ծնվ. 1969)[9]
  • Արթին Արթինյան (1907–2005) - գրականագետ
  • Գեորգի Պետկով (1976) ֆուտբոլիստ

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. НСИ Националният регистър на населените места (բուլղ.)
  2. Tikhomir Tikhov, Tsonko Genov 1878: Rusko-turskata ocvoboditelna voĭna 1877-1878 v spomeni i ochertsi na bŭlgari-ochevidtsi, Nauka i izkustvo, 1978, p. 199.
  3. 3,0 3,1 (անգլերեն) „WorldCityPopulation“
  4. (անգլերեն) Bulgarian National Statistical Institute – towns in 2009 Արխիվացված 13 Նոյեմբեր 2010 Wayback Machine
  5. «„pop-stat.mashke.org"».
  6. Կաղապար:Bg icon Population on 01.02.2011 by provinces, municipalities, settlements and age; National Statistical Institute Արխիվացված 8 Սեպտեմբեր 2013 Wayback Machine
  7. «Population by province, municipality, settlement and ethnic identification, by 01.02.2011; Bulgarian National Statistical Institute». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.
  8. «Comune di Salerno». www.comune.salerno.it.
  9. Borden, Sam (2015 թ․ ապրիլի 3). «He's the Last Boxer to Beat Floyd Mayweather Jr., and He So Regrets It». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2018 թ․ մարտի 19-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պազարջիկ» հոդվածին։