Չո Կյու Հյոն
Չո Կյու Հյոն (հանգըլ.조규현, հանջա 曺圭賢, փետրվարի 3, 1988, Սեուլ, Հարավային Կորեա[1], ավելի հայտնի է որպես Կյու Հյոն), հարավկորեացի երգիչ և երաժշտական դերասան։
Չո Կյու Հյոն | |
---|---|
Կյու Հյոն «Super Junior-M's Guest House»-ում, 2014 թվական հունիս | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | կորեերեն՝ 조규현 |
Ի ծնե անուն | կորեերեն՝ 조규현 |
Ծնվել է | փետրվարի 3, 1988 (36 տարեկան) Սեուլ, Հարավային Կորեա[1] |
Երկիր | Հարավային Կորեա |
Ժանրեր | քեյ փոփ |
Մասնագիտություն | երգիչ, դերասան, հեռուստատեսային դերասան և ստուդիական երաժիշտ |
Երգչաձայն | լիրիկական տենոր |
Գործիքներ | դաշնամուր և վոկալ |
Գործունեություն | 2006-2017(ընդմիջում` բանակում ծառայելու համար) |
Լեյբլ | |
Կրթություն | Կյոնգ Հի համալսարան |
Անդամակցություն | Super Junior, Super Junior-K.R.Y.? և Super Junior-M |
Կայք | Kjuhyun's Website |
Cho Kyuhyun Վիքիպահեստում |
Հայտնի է որպես «Super Junior» բոյ բենդ խմբի անդամ (ենթախմբեր` Super Junior-K.R.Y. և Super Junior-M) և SM The Ballad նախագծի նախկին մասնակից։ Նա չորս կորեացի արվեստագետներից մեկն է, որ պատկերված է չինական փոստային նամականիշների վրա։
Վաղ տարիներ
խմբագրելԿյու Հյոնը ծնվել է 1988 թվականի փետրվարի 3-ին Նովոնգում, Սեուլի հյուսիսային մասում։ Նրա հայրը` Չո Յոն Հվան աշխատել է Korean Housing Corporation-ում,որը զբաղվում էր բնակարանային շինությունով, կառավարում և նորոգում, նախքան Կորեայում մի քանի ուսումնական հաստատություններ բացվելը։ Նրա մայրը` Կիմ Հաննան, զբաղվել է բիզնեսով։Նա Մյունդոն փողոցում բացեց արվեստի ակադեմիա և հյուրանոց։ Կյու Հյոնը նաև ունի ավագ քույր` Արան, ով Վիեննայում սովորել է թավջութակ նվագել։
Սկզբում Կյու Հյոնի ծնողները պնդում էին, որ նա դառնար փաստաբան և հետագայում նա խոստովանեց ,որ դա կլիներ ապագա կարիերայի ընտրություն , եթե նա չդառնա երգիչ։ Նրա ծրագրերը ընդհատվեցին այն ժամանակ, երբ նա միացավ ավագ դպրոցի երաժշտական խմբին։ 2005 թվականին նա երրորդ տեղն է զբաղեցրել Chin Chin Singing Competition երգի մրցույթում, իսկ հաջորդ տարում միացավ S.M. Entertainment-ին։ Կյու Հյոնը իր հորից ստացավ հսկայական բողոքներ,սակայն հետագայում համաձայնվեց օրհնություն տալ միայն այն դեպքում, եթե նա ընդունվի հեղինակավոր համալսարան։ Չոն ընդունվեց Կյոնհի մասնավոր համալսարանը, իսկ 2013 թվականին ստացավ բակալավրի աստիճան «Post-Modern Music» բնագավառում։ Այնուհետև նույն համալսարանում գրանցվեց մագիստոսի կոչման համար։ Կոմպոզիտորը Յուն Չոն Շինն էր, նա նաև կազմի մեջ ընդգրկեց իր նախագիծ-ալբոմը։ Մեկ ամիս անց Կյու Հյոնը երգեց «Late Autumn», Յունայի ամսական ծրագրի համար։ Նա նաև հայտնվեց «2-րդ անմահ երգ» շոույում, փոխարինելով Յո Սոնգին և հաղթեց երկու փուլով։
Կարիերա
խմբագրել2006-2009:Դեբյուտը Super Junior,Super Junior-K.R.Y և Super Junior-M-ը
խմբագրել2006 թվականին Կյու Հյոնը պաշտոնապես իր դեբյուտը կատարեց «Super Junior» խմբի հետ, այդ ժամանակ խումբը արդեն թողարկել էր «TWINS (Knock Out)», որպես Super Junior 05(առաջի սերունդ Super Junior)[2]:
2006 թվականի մարտին S.M. Entertainment-ը սկսեց նոր անդամներ ներգրավել «Super Junior»-ի հաջորդ սերնդի համար, սակայն Կյու Հյոնին ներգրավելուց հետո ընկերությունը հրաժարվեց խմբի մշտական փոփոխուփյան գաղափարից և «Super Junior 05»-ը պաշտոնապես դարձավ «Super Junior»[3]: Կյու Հյոնի առաջին ելույթը խմբում տեղի է ունեցել մայիսի 23-ին, լուրերի հեռարձակման ժամանակ , որտեղ ներկայացվել էր նոր «U» երգը։ Մայիսի 27-ին տեղի ունեցավ I-Concert-ի առաջին կատարումը, այն նաև Super Junior-ի քամբեքն էր,որպես մշտական խումբ:«U» երգը թողարկվել է հունիսի 7-ին և պահպանել է «Super Junior»-ի կարիերայի ամենահաջողակ կարգավիճակը 2009 թվականի «Sorry, Sorry» հաղորդման ժամանակ։
Կյու Հյոնի, Յո Սոնգի և Ռյո Ուկի դեբյուտից հետո ,որոշ ժամանակ անց միացան Super Junior-ի առաջին ենթախմբին` Super Junior-K.R.Y.:Դեբյուտը տեղի է ունեցել նոյեմբերի 5-ին «Music Bank»-ում։ Նա նաև գրել է «Smile» երգը tvN հեռուստատեսության «Hyena» դորամայի համար։
2008 թվականին Չոն միացավ Super Junior-M ենթախմբին։ Չինաստանի դեբյուտը տեղի է ունեցել 8-րդ «Annual Music Chart Awards» մրցանակաբաշխության արարողության ժամանակ, ապրիլի 8-ին U տեսահոլովակի առաջին թողարկմամբ:Դեբյուտին հաջորդեց խմբի չինական լեզվով ստուդիական ալբոմի թողարկումը` Me ընտրվեց Չիանստանի և Թայվանի որոշ շրջաններում[4]։ Ավելի վաղ նույն ժամանակահատվածում Կյու Հյոնը մասնակցեց «The Grace» ալբոմի ձայնագրությանը։ Ավելի ուշ Կյու Հյոնը Ռյո Ուկի հետ միասին ներկայացրեցին «TVXQ Mirotic» ալբոմում` «Wish» (소원) երգը։
2009 թվականին Կյու Հյոնը կատարել է Յու Յոնսոկայի «7 Years of Love» (7년간의 사랑) կազմված կոմպոզիցիան 20-ամյակի տոնական ալբոմի համար։ Առաջին անգամ երգը ներկայացվեց «Յու Հե Յոլի նշումները» ծրագրի ժամանակ:Հունիսի 30-ին երգը թողարկվեց որպես թվային մենակատար և վաճառքի ամբողջ հասույթը ուղարկվեց ՅՈՒՆԻՍԵՖ-ին։ Օգոստոսի 20-ին Դոն Հեյի և դերասանուհի Հան Ջի-մինի հետ միասին հանդես եկավ Happy bath ընկերության`«Happy Bubble» առևտրային երաժշտական տեսահոլովակում։
2010-13:SM The Ballad-ը և մենակատարի գործունեությունը
խմբագրել2010 թվականի հունվարի 6-ին Կյու Հյոնը թողարկել է «Listen To You» մեներգը` Մակարոնեղեն դրամայի համար։ Երգը դարձավ №1-ը իրական ժամանակի աղյուսակում։ Օգոստոսի 5-ին թողարկվեց «Hope, a dream that never sleeps» մեներգը` «Baker King, Kim Tak Goo» դրամայի համար։ Նոյեմբերին Կյու Հյոնը, TRAX-ից Ջեմի, SHINee-ից` Ջունգհյոնի և նոր երգչուհի Ջինոյի հետ միասին ձևավորեցին նախագծային խումբ` «SM The Ballad»-ը։ Չնայած այն հանգամանքին,որ նախագիծը գրվել է S.M-ի ձայնային միավորով,նրանք միասին շարունակեցին ձմռանը։ Դեբյուտային ալբոմը թողարկվեց նոյեմբերի 29-ին,այն օրը երբ տեղի ունեցավ Inkigayo-ի դեբյուտը:2014 թվականին Կյու Հյոնը,Ջեյն ու Ջինոն հեռացան խմբից,իսկ Ջունգհյոնը մնաց այնտեղ,կազմում որպես միակ սկսնակ անդամ։
Դեկտեմբերի 15-ից մինչև 2011 թվականի կեսերը Կյու Հյոնը մասնակցել է «Երեք հրացանակիրներ» մյուզիքլին[5]։ 2011-ին իր խմբի անդամ Սիվոնի հետ միասին ձայնագրեց` «The W to Break Up» երգի «Poseidon» դրամայի համար։ Կոմպոզիտորը Յուն Ջոն Շին էր, նա նաև ներառեց իր երգը նախագծային ալբոմում։ Մեկ ամիս անց Կյու Հյոնը կատարեց «Late Autumn» երգը Յունայի նոյեմբեր ամսվա ամսական նախագծի համար։ Նա նաև հայտվեց «Անմահ երգ 2» շոույին, Յո Սոնգի փոխարեն և հաղթեց երկու փուլով:Եղել է չորս առաջատարներից մեկը` Super Junior-ի հայացքը թոք-շոույում, սեպտեմբերին փոխարինեց Հիչոլին և դարձավ առաջատար «Ռադիոյի աստղ»[6]։ Մասնակցել է «Մենք ամուսնացանք» շոուի դրվագներից մեկին, որտեղ նա աջակցել է Իթ Հիկին և նրա գործընկեր Կանգ Սո Ռային։ 2012 թվականին եղել է Ֆրենկ Աբիգնեյլի դերակատարը` «Բռնիր ինձ եթե կարող ես» մյուզիքլում,որը տեղի ունեցավ մարտի 28-ից մինչև հունիսի 10-ը։ 2012 թվականի դեկտեմբերից մինչև 2013 թվականի փետրվար` նա մասնակցեց նույն մյուզիքլի վերսկսմանը։ 2013 թվականի մարտից մինչև 2013 թվականի ապրիլ ընկած ժամանակահատվածում նա մասնակցեց «Երեք հրացանակիրների» վերսկսմանը։ Մայիսին նա փոխարինեց Մին Հոյին որպես առաջատար շոու` «Մամա Միա»-ում[7]։ Հունիսին Թեմինի հետ միասին մասնակցեց Հենրի «Trap» սինգլի ձայնագրությանը։ 2013 թվականի օգոստոսին Կյու Հյոնը ստացել է բակալավրի աստիճան Կենխի համալսարանում և հաջորդ ամիսում ստացավ մագիստրոսի կոչում։ Լրագրողները նրան և Կիմ Յոնջիյին անվանեցին «արտասովոր արտիստների օրինակ,որոնք լրջորեն են վերաբերվում ակադեմիայում աշխատելուն», որին Կյու Հյոնը պատասխանեց.«Ես համառորեն աշխատել եմ,որպեսզի ընդունվեմ և ես շատ երախտապարտ եմ»։
2014-2015:Մենակատարի դեբյուտը և առաջին համերգը
խմբագրել2014 թվականի հունվարի 18-ից մինրև փետրվարի 23-ը Կյու Հյոնը կատարել է «Արևը Լուսնի գրկում» մյուզիքլը Girls' Generation խմբի անդամ Սոհյոնի հետ միասին։ Մայիսին հայտարարվեց մասնակցությունը «Երգող անձրևի տակ» երաժշտական մրցույթում, որտեղ Կյու Հյոնը կատարեց Ջոն Լոկվուդի դերը և նրա գործընկերը դարձավ Սաննին։ Ներկայացումները տեղի ունեցան հունիսի 5-22-ը[8][9]։ Օգոստոսին տեղի ունեցավ Կյու Հյոնի վերադարձը Super Junior իրենց յոթերերդ ստուդիական ալբոմում` «Mamacita»[10]։ Նույն ամսում Չոն ստացավիր հինգերորդ դերը «Օրեր» մյուզիքլի շնորհիվ։ Ցուցադրությունները տեղի են ունեցել 2014 թվականի հոկտեմբերի 21-ից մինչև 2015 թվականի հունվար[11]։
2014 թվականի նոյեմբերի 13-ին Կյու Հյոնը թողարկեց իր դեբյուտային At Gwanghwamun մինի ալբոմը։ Նոյեմբերի 14-ին տեղի ունեցավ Music Bank ներկայացումը:At Gwanghwamun թողարկումից 12 ժամ անց ստացավ «all-kill» կարգավիճակ , դառնալով № 1 բոլոր 9-ը թվային չարտերում։ Ալբոմի մյուս երգերը նույնպես հայտնվել են ԹՈՓ-10 կայքերում[12]։ Դեկտեմբերին հայտնի դարձավ մասնակցությունը «Ռոբին Հուդ» մյուզիքլում. ցուցադրությունները սկսվեցին 2015 թվականի հունվարից[13]։ 2015 թվականի սկզբին Կյու Հյոնը դարձավ մասնակից` TVXQ-ից Չանմինոյի,SHINee-ից Մինհոյի,CNBLUE-ից Ջոն Հյոնի, Infinite-ից Սոնգ Կյուի և EXO-ից Սուհոյի հետ միասին «Գրավիչ Հնդկաստան» ռեալիստական շոույում[14][15]։ Նկարահանումները տեղի են ունեցել փետրվարին Մումայում, առաջին դրվագը ցուցադրվեց ապրիլի 10-ին[16]։ Ապրիլի 7-ին տեղի ունեցավ «She is Coming» երգի թողարկումը, որը ձայնագրվել է Լի Մուն Սանի հետ միասին[17]։
Հոկտեմբերի 14-ին Կյու Հյոնը թողարկեց « Fall, Once Again» երկրորդ մինի ալբոմը[18]։ Նոյեմբերի 3-ին թողարկվեց «The Day We Felt The Distance» երկրորդ սինգլը։ Նոյեմբերին անցկացրեց իր առաջին մենահամերգ « And It's Fall Again»-ը SMTOWN-ի Coex Artium-ում, տոմսերը վաճառվել են 46 վայրկյանում։ 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի հունվարը Կյու Հյոնը մասնակցել է «Վերթեր» մյուզիքլում և նրա համար ձայնագրեց սաունդթրեկ[19]։
2016 թվականից առ այսօր:Գործունեությունը Ճապոնիայում և զինվորական ծառայությունը
խմբագրել2016 թվականի ապրիլի 11-հունիսի 5-ը Կյու Հյոնը անցկացրեց իր առաջին ճապոնական շրջագայությունը Super Junior Kyuhyun Japan Tour 2016 ~Knick Knack~: Մայիսի 25-ին նա թողարկել է «Celebration ~Bridge to You~» դեբյուտային ճապոնական սինգլը[20][21]։
Օգոստոսի 22-ին S.M. Entertainment-ը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ ասվում էր Կյու Հյոնի ժամանակավոր գործունեության դադար` ձայնալարերի խնդրի պատճառով։ Նա փոխանցեց մի քանի գործողություններ և կասեցրեց կարգացուցակը, ներառյալ մասնակցությունը «Մոցարտ» մյուզիքլում և «Ռադիոյի աստղ» հաղորդման ձայնագրությունում:.[22] Հոկտոմբեր ամսվա վերջում նա անցկացրեց Autumn Memories: Story of a Novelist համերգների շարքը։
Դեմկտեմբերի 12-ին հայտարարվեց առաջին ճապոնական ալբոմի` «One Voice»-ը և երկրորդ ճապոնական շրջագայություն Super Junior-Kyuhyun Japan Tour 2017 ~One Voice~-ը։ Ալբոմը թողարկվել է 2017 թվականի փետրվարի 8-ին[23]։ Շրջագայությունը սկսվեց հունվարի 18-ին և շարունակվեց մինչև մարտի 5-ը։
2017 թվականի մայիսի 25-ին Կյու Հյոնը սկսեց իր պարտադիր զինվորական ծառայությունը։ Նա անցել է չորս շաբաթյա ուսուցում Նոնսան զորավարժության բանակի կենտրոնում, այնուհետև սկսեց ծառայել որպես հասարակական գործիչ։ Նրա առաջատար դիրքը «Ռադիոյի աստղ»-ում կփոխարինվի դադարով[24]։
Անձնական կյանք
խմբագրելԱվտովթար
խմբագրել2007 թվականի ապրիլի 19-ի վաղ առավոտյան Կյու Հյոնը Իտուկի, Շինդոնի,Ըն Հյոկի և երկու ղեկավարների հետ միասին հիվանդանոցում հոսպիտալացվել են «Super Junior Kiss the Radio» շոուի նկարահանումից հետո տեղի ունեցած լուրջ վթարի պատճառով։ Զեկույցների համաձայն, առջևի ձախ անվադողը պայթել է, որի արդյունքում ֆուրգոնը բախվել է պարսպին և կողաշրջվել է[25]։ Կյու Հյոնը, ով նստած է եղել վարորդի հետևի նստարանին, տուժեց ավելի շատ։ Նա ունեցավ բազմաթիվ վնասվածքներ, ներառյալ ազդրի կոտրվածք, կողոսկների կոտրվածք, քերծվածքներ դեմքի և մաշկի վրա։ Արդյունքում,կողոսկրների կոտրվածքից նրա մոտ զարգացավ պնևմոթորաքս[26] ճնշումը թոքերի վրա և Կյու Հյոնը չորս օր մնաց կոմայի մեջ[27][28]։
Կյու Հյոնին բուժող բժիշկը ասաց, որ թոքերի վերականգման համար կպահանջվի շնչափողահատում[29],ինչը նշանակում էր երգի կարիերայի ավարտը։ Կյու Հյոնի հայրը,ով դեմ էր նրա կարիերային անմիջապես մերժեց վիրահատության առաջարկը նշելով,որ «նա ավելի լավ է մահանա, քան չկարողանա երգել»:Նա բժիշկներին խնդրեց իր որդու թոքերը վերականգնելու համար գտնել ուրիշ եղանակ[30]։ Չնայած դրան բժիշկը նշեց, որ «նույնիսկ վիրահատության դեպքում կյանքի հավանականությունը հավասար է 20%»[31]։
Ծնողների և բժիշկների ծայրահեղ բանավեճերից հետո վիրաբույժ Վան Յոնպիլը առաջարկեց երկընտրանքային վիրահատություն։
Կյու Հյոնը վեց օր անցկացրեց ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, մինչև նրան կտեղափոխեյին հիվանդասենյակ[32]։ Տեղափոխումից հետո նա շնչառական մեքենայի կարիք չուներ, բայց դժբախտաբար պատահարի հետևանքով մեկ ամիս շարունակ չէր կարողանում ինքնուրույն քայլել։ Նա դուրս գրվեց 78 օր անց` հուլիսի 5-ին։
Ձայնալարերի վիրահատություն
խմբագրել2016 թվականի օգոստոսի 23-ին Կյու Հյոնը կատարեց ձայնալարերի վիրահատություն։ Երկու շաբաթվա ընթացքում նա դադարեցրեց իր գործունեությունը[33]։
Սկավառակագրություն
խմբագրելԿորեական ալբոմ
խմբագրել- At Gwanghwamun (2014)
- Fall, Once Again (2015)
- Waiting, Still (2016)
Ճապոնական ալբոմ
խմբագրել- One Voice (2017)
Ֆիլմագրություն
խմբագրելՄյուզիքլներ
խմբագրելՏարի | Անվանում | Դեր | Նշում |
---|---|---|---|
2010–2011, 2013 | Երեք հրացանակիրներ | Դ'Արտանյան | Գլխավոր դեր |
2012, 2013 | Բռնիր ինձ, եթե կարող ես | Ֆրենկ Աբիգնեյ | Գլխավոր դեր |
2014 | Արևը Լուսնի գրկում | թագավոր Մի Հվոն | Գլխավոր դեր |
Երգող անձրևի տակ | Դոն Լոկվուդ | Գլխավոր դեր | |
Օրեր | Մույոն | Երկրորդ գլխավոր դեր | |
2015 | Ռոբին Հուդ | արքայազն Ֆիլիպ | Երկրորդ գլխավոր դեր |
Վերտեր | Վերտեր | Գլխավոր դեր | |
2016 | Մոցարտ | Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ | Գլխավոր դեր |
Համերգներ և շրջագայություններ
խմբագրելՀարավային Կորեա
- <The Agit> Kyuhyun And It's Fall Again (2015)
- Autumn-like Memory: The story of a Novelist (2016)
Ճապոնիա
- Super Junior Kyuhyun Japan Tour 2016 ~Knick Knack~ (2016)
- Super Junior Kyuhyun Japan Tour 2017 ~One Voice~ (2017)
Մրցանակներ և անվանակոչումներ
խմբագրելՀարավային Կորեա
խմբագրելMBC Entertainment Awards
խմբագրելՏարի | Անվանակարգ | Ի՞նչ է առաջադրվել | Արդյունք |
---|---|---|---|
2011 | Հատուկ մրցանակ (կատեգորիա МС)[34] | Golden Fishery - Radio Star | Հաղթանակ |
2012 | Լավագույն նորեկ[35] | Հաղթանակ | |
Մրցանակ բարեկամության համար[36] | Հաղթանակ | ||
Տարվա ժամանցային ծրագիր | Հաղթանակ | ||
2014 | Մրցանակ հատուկ ծառայության համար – Երաժշտության բաժին թոք-շոու | Հաղթանակ |
SBS MTV Best of the Best
խմբագրելՏարի | Անվանակարգ | Ի՞նչ է առաջադրվել | Արդյունք |
---|---|---|---|
2014 | Լավագույն վոկալ | Կյու Հյոն | Հաղթանակ |
Seoul Music Awards
խմբագրելՏարի | Անվանակարգ | Ի՞նչ է առաջադրվել | Արդյունք |
---|---|---|---|
2015 | Բոնսանի մրցանակ[37] | At Gwanghwamun | Առաջադրված |
High1/Mobile Popularity Award | Կյու Հյոն | Առաջադրված | |
Հատուկ մրցանակ Հալյու | Առաջադրված |
Mnet Asian Music Awards
խմբագրելՏարի | Անվանակարգ | Ի՞նչ է առաջադրվել | Արդյունք |
---|---|---|---|
2015 | Տարվա արտիստ[38] | Կյու Հյոն | Առաջադրված |
Լավագույն արտիստ | Առաջադրված | ||
Լավագույն վոկալային կատարում | At Gwanghwamun | Առաջադրված | |
Տարվա երգ | Առաջադրված |
Golden Disk Awards
խմբագրելՏարի | Անվանակարգ | Ի՞նչ է առաջադրվել | Արդյունք |
---|---|---|---|
2016 | Դիսկ Բոնսան[39] | At Gwanghwamun | Առաջադրված |
Թվային Բոնսան | Հաղթանակ |
The Musical Awards
խմբագրելՏարի | Անվանակարգ | Ի՞նչ է առաջադրվել | Արդյունք |
---|---|---|---|
2013 | Մրցանակ հանրաճանաչության համար | «Երեք հրացանակիրները» | Հաղթանակ |
Golden Ticket Awards
խմբագրելՏարի | Անվանակարգ | Ի՞նչ է առաջադրվել | Արդյունք |
---|---|---|---|
2011 | Մյուզիքլի ծագող աստղ[40] | «Երեք հրացանակիրները» | Հաղթանակ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ «SM Unveils 12-Membered Boy Group Named "Super Junior"». Arirang. 2005 թ․ հոկտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Super Junior加入新成员 变13人超级组合(图)». Sina. 2006 թ․ մայիսի 24. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Super Junior-M出道中国 新碟引爆内地歌坛». Sina. 2008 թ․ մայիսի 6. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Super Junior Kyuhyun says advice from cast members helps with musical». Asiae. 2010 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Super Junior Kyuhyun replaces Kim Heechul on "Radio Star"». Asiae. 2011 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «[단독] 슈주 규현, '맘마미아' MC 발탁…민호와 바통터치». Naver. 2013 թ․ մայիսի 11. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Baekhyun, Kyuhyun, Sunny, and Jay Officially Announced as Leads for "Singin' in the Rain"». Soompi. 2014 թ․ ապրիլի 29. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «SM C&C to launch musical 'Singin' in the Rain' starring Kyuhyun and Onew in talks». All K-Pop. 2014 թ․ մարտի 4. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Super Junior To Release 7th Album August 29 At Midnight». BNT News. 2014 թ․ օգոստոսի 28. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Super Junior's Kyuhyun joins his next musical 'The Days'». All K-Pop. 2014 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Kyuhyun's solo debut 'At Gwanghwamun' receives an all-kill on charts». K-Pop Daily News. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «'Robin Hood' musical reveals characters posters for Kyuhyun and Yoseob + teaser videos». All K-Pop. 2014 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «EXO's Suho, Infinite's Sunggyu, CNBLUE's Jonghyun Travel to India for New KBS Variety Show». Soompi. 2015 թ․ հունվարի 29. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Super Junior's Kyuhyun, TVXQ's Changmin, and SHINee's Minho Also Confirmed for "Fluttering India"». Soompi. 2015 թ․ հունվարի 29. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «"Fluttering India" to Be a Series with Multiple Destinations». Soompi. 2015 թ․ ապրիլի 9. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Lee Moon Sae Unveils Super Junior′s Kyuhyun as New Duet Partner in 16 Years». MWave. 2015 թ․ մարտի 24. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Super Junior′s Kyuhyun to Make Comeback on ′M COUNTDOWN′ Today (10/15)». MWave. 2015 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.(չաշխատող հղում)
- ↑ «'베르테르', 15주년 기념 엄기준-조승우-규현 버전 OST 발매». BNT News. 2015 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Kyuhyun wraps up a successful solo tour in Japan». All K-Pop. 2016 թ․ հունիսի 5. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Updated: Kyuhyun Releases Short Version of "Celebration" Music Video». Soompi. 2016 թ․ մարտի 16. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Super Junior's Kyuhyun to take a break due to vocal cord nodules». All K-Pop. 2016 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «SUPER JUNIOR-KYUHYUN 日本初のソロアルバム「ONE VOICE」2017年2月8日リリース、ツアータイトルも決定!!». Super Junior Japan. 2016 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Super Junior Kyuhyun's Official Enlistment Date Confirmed». Soompi. 2017 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «车前轮爆胎 Super Junior四成员遭遇重大车祸». Sina. 2007 թ․ ապրիլի 20. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ https://ru.wikipedia.org/wiki/Пневмоторакс.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ «独家组图:Super Junior遭遇车祸 奎贤伤势最重». Sina. 2007 թ․ ապրիլի 19. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «《娱乐现场》Super Junior四成员车祸最新进展». Sina. 2007 թ․ ապրիլի 20. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ https://hy.wikipedia.org/wiki/Շնչափողահատում.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ «奎贤撤掉人工呼吸器 车祸之后首次开口(附图)». Sina. 2007 թ․ ապրիլի 24. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Kyuhyun says "had about 20% chance to live" 3 years ago». Asiae. 2010 թ․ հուլիսի 14. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «SJ奎贤即将转至普通病房 神童银赫出院休养(图)». Sina. 2007 թ․ ապրիլի 24. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Super Junior's Kyuhyun To Take Break Due To Vocal Cord Nodules». KBS. 2016 թ․ օգոստոսի 23. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «2011 MBC 연예대상, 오명만 남긴 잔치…후폭풍이 거세다» [Winners from the 2011 MBC Entertainment Awards]. Nate News (Korean). 2010 թ․ դեկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 1-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «TwitLonger — When you talk too much for Twitter».
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 29-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ «Seoul Music Awards». Seoul Music Awards (Korean). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 31-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «2015 Mnet Asian Music Awards». Mnet Asian Music Awards (Korean). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 31-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «The 30th Golden Disk Awards». Golden Disk Awards (Korean). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 31-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ "2010 Musical Rising Star Award Poll results" Արխիվացված 2011-04-14 Wayback Machine Golden Ticket Awards. Retrieved 2011-12-08 (կոր.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չո Կյու Հյոն» հոդվածին։ |