Չյուրյուքսուլու Մահմուդ փաշա
Չյուրյուքսուլու Մահմուդ փաշա (թուրքերեն՝ Çürüksulu Mahmud Paşa, 1864, Քոբուլեթ, Աջարիա, Վրաստան - հուլիսի 31, 1931, Ստամբուլ, Թուրքիա), Օսմանյան կայսրության պետական գործիչ, ռազմածովային նավատորմի նախարար։
Չյուրյուքսուլու Մահմուդ փաշա | |
Կուսակցություն՝ | Միության և Առաջադիմության Կոմիտե |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | 1864 |
Ծննդավայր | Քոբուլեթ, Աջարիա, Վրաստան |
Վախճանի օր | հուլիսի 31, 1931 |
Վախճանի վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Թաղված | Քարաջաահմեթ |
Քաղաքացիություն | Վրաստան և Օսմանյան կայսրություն |
Կենսագրություն
խմբագրելՄահմուդ փաշան ծնվել է 1864 թվականին Քոբուելթիում (այժմ` Աջարիա)`ծագումով վրացի[1] է։
1909 թվականից հետո Մահմուդ փաշան մասնակցել է օսմանյան բանակի արդիականացմանը՝ գերմանական գերագույն հրամանատարության հովանու ներքո։ Նա նշանակվել է «Միություն և առաջադիմություն» կուսակցության ձևավորած կառավարության հանրային աշխատանքների նախարար։
Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, Մահմուդը դեմ էր արտահայտվում Օսմանյան կայսրության ներքաշմանը՝ բանակի անպատրաստ լինելու պատճառով։ «Միություն և առաջադիմություն»-ում նա եղել է հայտնի ու հարգված անձնավորություն։
1914 թվականին Մահմուդ փաշայի թեկնածությունը սուլթանի կողմից առաջադրվեց Օսմանյան Սենատում (Այան Մեջլիսի)։ Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունից հետո՝ Մահմուդ փաշան գլխավորեց խաղաղության բանակցությունների հանձնաժողովը։ 1919 թվականին ��այերի հետ համաձայնագրով ձեռք բերված տարածքային զիջումներին Մահմուդ փաշայի աջակցելը՝ քննադատության է արժանացել Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից[2]։
1920 թվականի մարտի 22-ին Մահմուդ փաշան «Միություն և առաջադիմություն» կուսակցության, այն եզակի անդամներից էր, որոնք ձերբակալվեցին և բրիտանական իշխանությունների կողմից ուղարկվեցին Մալթայի դատարան։ Հայրենադարձությունից հետո՝ 1921 թվականին, նա վերադարձել է Օսմանյան կայսրություն։ Մահմուդ փաշան մահացել է 1931 թվականի հուլիսի 31-ին Ստամբուլում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Çürüksulu Mahmud Pasha Tavgiridze». The Platform of Georgians in Turkey (TurkGurcu.com). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 6-ին.
- ↑ Atatürk, Kemal. «Public Speeches, Nutuk (1919 - 1927)». Ataturk Research Center. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 6-ին.