Չիգրիփշ (գյուղ)
Չիգրիփշ (նաև Չիգիրիփշ, Չագրիփշ, նախկինում՝ Թխեմի, աբխազերեն՝ Чагрыпш, վրաց.՝ ჩიგრიფში ) գյուղ Աբխազիայի Գագրայի շրջանում[1], Գագրայից 3 կմ հյուսիս-արևմուտք։ Գտնվում է ծովի մակարդակից 500 մ բարձրության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Չիգրիփշ | ||
աբխ.՝ Чагрыпш, վրաց.՝ ჩიგრიფში | ||
Երկիր | Աբխազիայի Հանրապետություն | |
Մունիցիպալիտետ | Գագրայի մունիցիպալիտետ | |
Համայնք | Գագրայի շրջան | |
ԲԾՄ | 500 մ | |
Բնակչություն | 285 մարդ (1989) | |
Ազգային կազմ | Հայեր, Ռուսներ | |
|
Բնակչությունը
խմբագրել1959 թվականի տվյալներով գյուղում ապրում էր 321 մարդ, հիմնականում հայեր, աբխազներ, վրացիներ և ռուսներ[2][3]։ 1989 թվականին գյուղն ուներ 285 բնակիչ[4], մեծամասնությունը հայեր[5]։
Բնակիչներն զբաղվում են ծխախոտի և ցիտրուսների մշակությամբ, այգեգործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։
Հայերը եկել են Տրապիզոնից` 1912 թվականին։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |