Չեսլավ Նեմեն
Չեսլավ Նեմեն (լեհ.՝ Czesław Niemen. t͡ʂɛswaf ɲemɛn, փետրվարի 16, 1939[1][2][3][…], Staryja Vasiliški, Q9273133?, Ščučyn County, Նովոգրուդյան վոյեվոդություն, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[4] - հունվարի 17, 2004[1][2][3][…], Վարշավա, Լեհաստան[5]), ծնյալ Չեսլավ Յուլիուշ Վիջիցկի (Czesław Juliusz Wydrzycki), 20-րդ դարի լեհ նշանավոր երգիչ, երգերի հեղինակ, գործիքավորող[6][7][8]։ Համարվում է անցած հարյուրամյակի լեհ առավել կարևոր ու ինքնատիպ երաժիշտներից մեկը։ Հիմնականում ստեղծագործել է լեհերեն։
Չեսլավ Նեմեն | |
---|---|
Բնօրինակ անուն | լեհ.՝ Czesław Juliusz Niemen-Wydrzycki |
Ի ծնե անուն | լեհ.՝ Czesław Juliusz Wydrzycki |
Ծնվել է | փետրվարի 16, 1939[1][2][3][…] Staryja Vasiliški, Q9273133?, Ščučyn County, Նովոգրուդյան վոյեվոդություն, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[4] |
Երկիր | Լեհաստան |
Մահացել է | հունվարի 17, 2004[1][2][3][…] (64 տարեկան) Վարշավա, Լեհաստան[5] |
Գերեզման | Պովոնզկի գերեզմանատուն |
Ժանրեր | ռոք |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, հեղինակ-կատարող, երգիչ, ստուդիական երաժիշտ և Բազմագործիքավորող |
Գործիքներ | երգեհոն և վոկալ |
Անդամակցություն | Niebiesko-Czarni? |
Ամուսին | Małgorzata Niemen? |
Պարգևներ | |
Կայք | polishmusic.ca/skok/cds/polskie/grupy/n/niemen/niemen2.html |
Czesław Niemen Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Լեհական Երկրորդ Հանրապետության Նովոգրուդեկի վոևոդության Ստարե Վասիլիշկի գյուղում, որը 1939 թվականից գտնվում է Արևմտյան Բելառուսիայի կազմում։ Մինչև 19 տարեկանը ապրել է Բելառուսիայում, 1954-1955 թվականներին սովորել Գրոդնոյի երաժշտական ուսումնարանում։ 1958 թվականին Գրոդնոյում ամուսնացել է բուժքույր Մարիա Կլավզունիկի հետ (լեհ.՝ Maria Klauzunik, 1971 թվականին ամուսնալուծվել են)։ Այդ նույն տարում Վիջիցկիներն ընտանիքով մեկնել են հայրենի Լեհաստան, բնակություն հաստատել նախ Սվեբոձինում, այնուհետև հաջորդաբար Բյալոգարդում, Կոլոբժեգում, Գդանսկում։ Չեսլավը կնոջ հետ ապրել է Սոպոտում։
Նեմենը իր երաժշտական կարիերան սկսել է 1960-ական թվականներին՝ ներշնչված Beatles-ի կատարումներով։ Հետագայում ստեղծագործել է ռոքնռոլի, փսիխոդելիկ ռոքի, պրոգրեսիվ ռոքի, ջազ-ռոքի, բողոքի կամ ըմբոստության երգերի ժանրերում։ Յոթանասնական թվականների երկրորդ կեսից իր ուժերը փորձել է էլեկտրոնային երաժշտության ասպարեզում, ձայնագրել Khatharsis ալբոմը՝ լայնորեն օգտագործելով Hammond երգեհոնն ու Moog սինթեզատորը[9]։ Երաժշտություն է գրել նաև թատերական բեմադրությունների, կինոնկարների համար։ Երկար տարիներ համագործակցել է Tangerine Dream-ի, Կլաուս Շուլցեի, Վանգելիսի, Ֆարիդայի և այլ երաժիշների հետ։ 1990-ական թվականներին հետաքրքրություն է դրսևորել նկարչության, համակարգչային գրաֆիկայի նկատմամբ։
Երեք տասնամյակ շարունակ Չեսլավ Նեմենը ամենաբարձր մակարդակով ներկայացրել է լեհական երաժշտությունը՝ գերազանցելով ժողովրդականության բոլոր ռեկորդները[10], և բազմիցս խրախուսվել է։
1974 թվականին պարգևատրվել է «Վաստակի համար» շքանշանով ու ոսկե խաչով, արժանացել Լեհաստանի վարչապետի առաջին կարգի մրցանակին։ 1979 թվականին հաղթել է Սոպոտում կայացած երգի Intervision միջազգային մրցույթում։ Չեսլավ Նեմենը «Ջազ» և «Նոն Ստոպ» ամսագրերի կազմակերպած հարցումների արդյունքներով 1964-ից մինչև 1980 թվականը ներառյալ ճանաչվել է ամենասիրված և լավագույն երգիչը երկրում։ 1999 թվականին Polityka պարբերականի կազմակերպած քվեարկությամբ հռչակվել է բոլոր ժամանակների լավագույն երաժիշտ կատարողը։ «Ռադիո Տրես»-ը նրան արժանացրել է Մատեուշ Սվենցիցկու անվան «Supermateusz» մրցանակի՝ լեհական մշակույթի ասպարեզում ներդրած ավանդի համար։
Հիշատակ
խմբագրելՉեսլավ Նեմենի մասին գրվել են բազմաթիվ գրքեր, նկարահանվել փաստա-վավերագրական մի շարք կինոնկարներ, ներառյալ 1968 թվականին կինոռեժիսոր Մարկ Պիվովսկու նկարահանած Sukces-ը[11], Քշիշտոֆ Ռուգոլսկու Niemen-ը (1976)[12], Եվգենիուշ Շպակովսկու Czesław Niemen-ը (2007 թ.)[13], Քշիշտոֆ Մագովսկու «Երազ՝ Վարշավայի մասին»-ը (Sen o Warszawie, 2014)[14]:
Սկսած 2004 թվականի մարտի 12-ից՝ Չեսլավ Նեմենի Sen o Warszawie երգը կատարվում է Stadion Wojska Polskiego մարզադաշտում Վարշավայի «Լեգիա» ֆուտբոլային թիմի յուրաքանչյուր «տնային» հանդիպումից առաջ՝ որպես այդ մարզական ակումբի երկրպագուների օրհներգ։
2009 թվականին Լեհաստանի ազգային բանկը թողարկել է Չեսլավ Նեմենի հիշատակին նվիրված երկու արծաթե և մեկ ոսկե հուշամետաղադրամ[15] [16]:
2011 թվականի փետրվարի 20-ին անվանի երաժիշտի ծննդավայրում՝ Ստարե Վասիլիշկի գյուղում, որ ներկայումս գտնվում է Բելառուսում, բացվել է նրա կյանքին ու ստեղծագործությանը նվիրված թանգարան[17]։
Չեսլավ Նեմենի պատվին Լեհաստանի մի շարք բնակավայրերում կոչվել են երաժշտական կամ հանրակրթական դպրոցներ, գիմնազիաներ, ուսումնարաններ, Վարշավայում, Բելսկո Բյալայում, Բյալոգարդում, Գդանսկում, Բոխնիայում, Չենստոխովայում, Կրակովում, Լոձում, Պոզնանում, Ժեշուվում, Սլուպսկում, Սոպոտում և այլ քաղաքներում՝ փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ։
Պատկերասրահ
խմբագրել-
Վարշավայի Պովանզկյան գերեզմանատան խորշը, որտեղ պահ է տրվել Չեսլավ Նեմենի աճյունասափորը
-
Չեսլավ Նեմենի հուշարձանը Օպոլեի համալսարանի առջև
-
Չեսլավ Նեմենի աստղը Օպոլեի ծառուղում
-
Չեսլավ Նեմենի հուշարձանը Բյալոգարդի ռատուշայի առջև
-
Չեսլավ Նեմենի հուշարձանը Սվեբոձինում
-
Հուշատախտակ երգչի ծննդավայրում
Սկավառակագրություն
խմբագրելՍտուդիական ալբոմներ
խմբագրելԽորագիրը | Մանրամասներ | Բարձր. դիրքը չարթերում | Հավաստագրումը | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
POL [18][19][20][21][22][23][24][25][26][27] | |||||||||
Dziwny jest ten świat |
|
31 |
| ||||||
Sukces |
|
— | |||||||
Czy mnie jeszcze pamiętasz? |
|
35 | |||||||
Enigmatic |
|
28 |
| ||||||
Niemen |
|
— | |||||||
Marionetki|Niemen Vol. 1 |
|
— | |||||||
Marionetki#Niemen Vol. 2 |
|
— | |||||||
Niemen Aerolit |
|
— | |||||||
Katharsis |
|
— | |||||||
Idée Fixe |
|
— | |||||||
Postscriptum |
|
— | |||||||
Przeprowadzka |
|
— | |||||||
Terra Deflorata |
|
— | |||||||
spodchmurykapelusza |
|
22 | |||||||
"—" denotes a recording that did not chart or was not released in that territory. |
Անգլիալեզու ալբոմներ
խմբագրելԽորագիրը | Մանրամասներ |
---|---|
Strange Is This World |
|
Ode to Venus |
|
Mourner's Rhapsody |
|
Ռուսալեզու ալբոմներ
խմբագրելԽորագիրը | Մանրամասներ |
---|---|
Russische Lieder |
|
Կենդանի կատարումների ձայնագրություններով ալբոմներ
խմբագրելԽորագիրը | Մանրամասներ | Բարձր. դիրքը չարթերում | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
POL [18] | |||||||||
41 Potencjometrów Pana Jana |
|
27 | |||||||
Kattorna/Pamflet na ludzkość |
|
24 | |||||||
"—" denotes a recording that did not chart or was not released in that territory. |
Ժողովածուներ
խմբագրելԽորագիրը | Մանրամասներ | Բարձր. դիրքը չարթերում | Հավաստագրումը | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
POL [18] | |||||||||
The Best of Niemen |
|
— | |||||||
Gwiazdy mocnego uderzenia: Czesław Niemen |
|
— | |||||||
Sen o Warszawie |
|
37 | |||||||
Czas jak rzeka: Złota kolekcja |
|
1 |
| ||||||
od początku I |
|
7 |
| ||||||
od początku II |
|
14 | |||||||
Spiżowy krzyk |
|
20 | |||||||
Nasz Niemen |
|
— |
| ||||||
Pamiętam ten dzień |
|
4 |
| ||||||
"—" denotes a recording that did not chart or was not released in that territory. |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մետալում հանրագիտարան — 2002.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #130255645 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Czesław Niemen». Արխիվացված է օրիգինալից 2022-12-12-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «10 rocznica śmierci Czesława Niemena». Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «Niemen – czy go jeszcze pamiętasz?». TVP. 2009 թ․ հունվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Czesław Niemen». Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ Więcej: http://tuba.pl/tubapl/1,128517,6274092,Czeslaw_Niemen___biografia.html
- ↑ «Sukces» (լեհերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 16-ին.
- ↑ «Niemen Eugeniusz Szpakowski's» (լեհերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 16-ին.
- ↑ «Czesław Niemen» (լեհերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 16-ին.
- ↑ «"Sen o Warszawie" Krzysztofa Magowskiego» (լեհերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 16-ին.
- ↑ «Czesław Niemen na monetach kolekcjonerskich NBP – Kultura – WP.PL». kultura.wp.pl. Վերցված է 2016 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Narodowy Bank Polski – Internetowy Serwis Informacyjny». nbp.pl. Վերցված է 2016 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Białoruskie ślady po Niemenie na nowej stronie internetowej» (լեհերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 16-ին.
- ↑ 18,0 18,1 18,2 «Oficjalna lista sprzedaży :: OLiS – Official Retail Sales Chart». olis.onyx.pl. Վերցված է 2016 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Oficjalna lista sprzedaży :: OLiS – Official Retail Sales Chart». olis.onyx.pl. Վերցված է 2016 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Oficjalna lista sprzedaży :: OLiS – Official Retail Sales Chart». olis.onyx.pl. Վերցված է 2016 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Oficjalna lista sprzedaży :: OLiS – Official Retail Sales Chart». olis.onyx.pl. Վերցված է 2016 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Oficjalna lista sprzedaży :: OLiS – Official Retail Sales Chart». olis.onyx.pl. Վերցված է 2016 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Oficjalna lista sprzedaży :: OLiS – Official Retail Sales Chart». olis.onyx.pl. Վերցված է 2016 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Oficjalna lista sprzedaży :: OLiS – Official Retail Sales Chart». olis.onyx.pl. Վերցված է 2016 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Oficjalna lista sprzedaży :: OLiS – Official Retail Sales Chart». olis.onyx.pl. Վերցված է 2016 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Oficjalna lista sprzedaży :: OLiS – Official Retail Sales Chart». olis.onyx.pl. Վերցված է 2016 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Oficjalna lista sprzedaży :: OLiS – Official Retail Sales Chart». olis.onyx.pl. Վերցված է 2016 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Dziwny jest ten swiat – Czesław Niemen – Muzyka – WP.PL». muzyka.wp.pl. Վերցված է 2016 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «45 lat Złotej Płyty w Polsce: Czesław Niemen "Dziwny jest ten świat" – strona 1 – Muzyka». muzyka.onet.pl. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Sukces – Czesław Niemen – Muzyka – WP.PL». muzyka.wp.pl. Վերցված է 2016 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Czy mnie jeszcze pamietasz? – Czesław Niemen – Muzyka – WP.PL». muzyka.wp.pl. Վերցված է 2016 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Enigmatic – Czesław Niemen – Muzyka – WP.PL». muzyka.wp.pl. Վերցված է 2016 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Niemen – "Czerwony Album" – Czesław Niemen – Muzyka – WP.PL». muzyka.wp.pl. Վերցված է 2016 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Terra Deflorata – Czesław Niemen – Muzyka». muzyka.wp.pl. Վերցված է 2016 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Spodchmurykapelusza – Czesław Niemen – Muzyka – WP.PL». muzyka.wp.pl. Վերցված է 2016 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «41 Potencjometrów Pana Jana - Niemen Czesław za 43,99 zł | Muzyka empik.com». empikpolska.eu. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Czesław Niemen – "Kattorna/Pamflet na ludzkość" – Muzyka». muzyka.onet.pl. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 30-ին.
- ↑ 38,0 38,1 38,2 «Listy bestsellerów, wyróżnienia :: Związek Producentów Audio-Video». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Bestseller charts and awards :: Polish Society of the Phonographic Industry». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Lublin – Lubelski Serwis Informacyjny LSI». lsi.lublin.pl. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Nasz Niemen (Książka + 2CD), – Firma Księgarska Olesiejuk Spółka z ograniczoną odpowiedzialnością S.K.A.». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Artur Sliwinski (code), Robert Mielczarek (art). «Zpav – OLIS». olis.onyx.pl. Վերցված է 2016 թ․ մայիսի 30-ին.
Գրականություն
խմբագրել- Roman Radoszewski, Czesław Niemen: Kiedy się dziwić przestanę. Monografia artystyczna. Iskry, 2004. 83-207-1770-1.
- Marek Gaszyński, Czas jak rzeka. Prószyński i S-ka, 2004. 83-7337-849-9.
- Dariusz Michalski, Niemen o sobie. Warszawa: Twój Styl, 2005. 83-7163-568-0.
- Tadeusz Skliński, Niemen: dyskografia, fakty, twórczość. Nemunas, 2006. 83-9230-920-0.
- Dariusz Michalski, Czesław Niemen: Czy go jeszcze pamiętasz?. Warszawa: MG, 2009. 978-83-61297-76-5.
- Jan Edward Czachor, Czesław Niemen w Świebodzinie. Stowarzyszenie Pamięci Czesława Niemena w Świebodzinie, 2010.
- Pęczak Mirosław, Niemen, którego nie ma, „Polityka”, 2014, nr 3, s. 3.
Արտաքին հղումներ
խմբագրել- Czesław Niemen at ProgArchives.com – photographs, reviews, music, discography
- (Լեհերեն) Niemen, partial dyscography incl. singles
- Forum Արխիվացված 2023-01-07 Wayback Machine
- Czesław Niemen at culture.pl
- Did James Brown Inspire the Beat Generation in Poland?
- Nieoficjalne forum poświęcone artyście
- Dyskografia Արխիվացված 2023-01-07 Wayback Machine
- «Արխիվացված պատճենը». poema.pl. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - Czesław Niemen na Progarchives
- «Արխիվացված պատճենը». niemen-muzey.by. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - „Nadal dziwny jest ten świat” – z Czesławem Niemenem rozmawia Stanisław Błaszczyna (wywiad przeprowadzony w 1991 r. w Chicago)
- Czesław Niemen w kronice PKF w bazie Repozytorium Cyfrowe Filmoteki Narodowej
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեսլավ Նեմեն» հոդվածին։ |