Ընդհանուր մրցաշրջանին մասնակցեցին 76 ակումբներ ՈՒԵՖԱ անդամ 54 երկրներից (բացառությամբ Լիխտենշտայնի , քանի որ չունի ազգային առաջնություն, և Ջիբրալթարի, որը թեև 2013-ի մայիսին դարձել է ՈՒԵՖԱ անդամ երկիր, սակայն Չեմպիոնների Լիգային կմասնակցի 2014-15 առաջնությունից սկսած[2][3])։ Անդամ երկրները բաժանվեցին 4 հիմնական խմբերի, որոնք բաշխվեցին՝ համաձայն ՈՒԵՖԱ կողմից հաշ��արկվող 2012 թ.-ի գործակիցների[4]։
- Անդամ երկրներ որոնք գործակիցների դասակարգմամբ գտնվում են 1-3 տեղերում, մասնակցեցին չորսական ակումբներով.
- Անդամ երկրներ որոնք գործակիցների դասակարգմամբ գտնվում են 4-6 տեղերում, մասնակցեցին երեքական ակումբներով.
- Անդամ երկրներ որոնք գործակիցների դասակարգմամբ գտնվում են 7-15 տեղերում, մասնակցեցին երկուական ակումբներով.
- Անդամ երկրներ որոնք գործակիցների դասակարգմամբ գտնվում են 16-54 տեղերում, մասնակցեցին մեկական ակումբներով.
ՈՒԵՖԱ անդամ երկրների վարկանիշերը՝ ըստ գործակիցների
խմբագրել
2013-14 Չեմպիոնների Լիգայի համար ՈՒԵՖԱ անդամ երկրների վարկանիշային դասավորվածությունը պայմանավորված է 2012 թ.-ի նրանց գործակիցներով, որոնք էլ, իրենց հերթին, հաշվարկվում են՝ հաշվի առնելով այդ երկրների ակումբների ելույթները եվրոպական մրցասպարեզում 2007-08-ից մինչև 2011-12-ն ընկած ժամանակահատվածում[5]։
Մասնակիցների տեղաբաշխումը ըստ փուլերի
խմբագրել
|
Ակումբներ, որոնք սկսում են այս փուլից
|
Ակումբներ, որոնք հաղթահարել են նախորդ փուլը
|
Առաջին որակավորման փուլ (4 ակումբ)
|
- 4 ակումբներ որոնք հանդիսանում են 50–54 տեղը (բացառությամբ Ջիբրալթարի) զբաղեցրած անդամ երկրների չեմպիոններ
|
|
Երկրորդ որակավորման փուլ (34 ակումբ)
|
- 32 ակումբներ որոնք հանդիսանում են 17–49 տեղը (բացառությամբ Լիխտենշտայնի) զբաղեցրած անդամ երկրների չեմպիոններ
|
- 2 հաղթողներ առաջին որակավորման փուլից
|
Երրորդ որակավորման փուլ
|
Չեմպիոններ (20 ակումբ)
|
- 3 ակումբներ որոնք հանդիսանում են 14–16 տեղը զբաղեցրած անդամ երկրների չեմպիոններ
|
- 17 Երկրորդ որակավորման փուլի հաղթողներ
|
Ոչ-չեմպիոններ (10 ակումբ)
|
- 9 ակումբներ որոնք հանդիսանում են 7–15 տեղը զբաղեցրած անդամ երկրների փոխչեմպիոններ
- 1 ակումբ որը հանդիսանում է 6 տեղը զբաղեցրած անդամ երկրի երրորդ մրցանակակիր
|
|
Փլեյ-օֆֆ փուլ
|
Չեմպիոններ (10 ակումբ)
|
|
- 10 երրորդ որակավորման փուլի հաղթող
|
ոչ չեմպիոններ (10 ակումբ)
|
- 2 ակումբներ որոնք հանդիսանում են 4 և 5 տեղերը զբաղեցրած անդամ երրորդ մրցանակակիր
- 3 ակումբներ որոնք հանդիսանում են 1-3 տեղը զբաղեցրած անդամ չորրորդ մրցանակակիր
|
- 5 երրորդ որակավորման փուլում հաղթած ոչ-չեմպիոններ
|
Խմբային փուլ (32 ակումբ)
|
- 13 ակումբներ որոնք հանդիսանում են 1–13 տեղը զբաղեցրած անդամ երկրների չեմպիոններ
- 6 ակումբներ որոնք հանդիսանում են 1–6 տեղը զբաղեցրած անդամ երկրների փոխչեմպիոններ
- 3 ակումբներ որոնք հանդիսանում են 1–3 տեղը զբաղեցրած անդամ երկրների երրորդ մրցանակակիրներ
|
- 5 Չեմպիոնների փլեյ-օֆֆ փուլի հաղթողներ
- 5 Ոչ-չեմպիոնների փլեյ-օֆֆ փուլի հաղթողներ
|
1/8 եզրափակիչ (16 ակումբ)
|
|
- 8 Խմբերի հաղթողներ
- 8 Խմբերի երկրորդ տեղ գրավածներ
|
Բոլոր վիճակահանությունները անց են կացվել ՈՒԵՖԱ գրասենյակ Նիոնում (Շվեյցարիա)[6]։
Էտապ
|
Փուլ
|
Վիճակահանություն
|
Առաջին խաղ
|
Երկրորդ խաղ
|
Որակավորում
|
Առաջին որակավորման փուլ
|
24 Հունիս 2013
|
2–3 Հուլիս 2013
|
9–10 Հուլիս 2013
|
Երկրորդ որակավորման փուլ
|
16–17 Հուլիս 2013
|
23–24 Հուլիս 2013
|
Երրորդ որակավորման փուլ
|
19 Հուլիս 2013
|
30–31 Հուլիս 2013
|
6–7 Օգոստոս 2013
|
Փլեյ-օֆֆ
|
Փլեյ-օֆֆ փուլ
|
9 Օգոստոս 2013
|
20–21 Օգոստոս 2013
|
27–28 Օգոստոս 2013
|
Խմբային փուլ
|
Խաղային օր 1
|
29 Օգոստոս 2013 (Մոնակո)
|
17–18 Սեպտեմբեր 2013
|
Խաղային օր 2
|
1–2 Հոկտեմբեր 2013
|
Խաղային օր 3
|
22–23 Հոկտեմբեր 2013
|
Խաղային օր 4
|
5–6 Նոյեմբեր 2013
|
Խաղային օր 5
|
26–27 Նոյեմբեր 2013
|
Խաղային օր 6
|
10–11 Դեկտեմբեր 2013
|
Փլեյ-Օֆֆ հիմնական
|
1/8 եզրափակիչ
|
16 Դեկտեմբեր 2013
|
18–19 & 25–26 Փետրվար 2014
|
11–12 & 18–19 Մարտ 2014
|
1/4 եզրափակիչ
|
21 Մարտ 2014
|
1–2 Ապրիլ 2014
|
8–9 Ապրիլ 2014
|
Կիսաեզրափակիչ
|
11 Ապրիլ 2014
|
22–23 Ապրիլ 2014
|
29–30 Ապրիլ 2014
|
Եզրափակիչ
|
24 Մայիս 2014 Էշտադիու դա Լուժ, Լիսաբոն
|
Երրորդ որակավորման փուլ անցած ակումբները բաշխվել են երկու առանձին խմբերի մեջ՝ չեմպիոնների և ոչ չեմպիոնների։ Խաղերի վիճակահանությունը անց է կացվել 2013-ի հուլիսի 19-ին Նիոնում։ Թիմերի միջև տեղի են ունեցել երկուական խաղեր՝ առաջին և պատասխան (համապատասխանաբար՝ հուլիսի 30-31-ին և օգոստոսի 6-7-ին), որոնց արդյունքում հաղթած ակումբները որակավորվել են փլեյ-օֆֆ փուլ։ Պարտված ակումբները որակավորվել են 2013-14 ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի փլեյ-օֆֆ փուլ։
Մուգ տառերով նշված են երկու խաղերի արդյունքում հաղթած ակումբները
Խմբային աղյուսակների գույների նշանակություն
|
Խմբի հաղթողները և երկրորդ տեղ գրաված թիմերը անցնում են 1/8 եզրափակիչ
|
Երրորդ տեղ գրավածները անցնում են ՈՒԵՖԱ-ի Եվրոպական Լիգայի 1/16 եղրափակիչ
|
Փլեյ օֆֆ փուլում յուրաքանչյուր ակումբ հանդիպում է հակառակորդի հետ երկու անգամ, սեփական խաղադաշտում և մրցակցի հարկի տակ։ Մրցակիցները որոշվում են վիճակահանության սկզբունքով։ 1/16 եզրափակչում վիճակահանության ժամանակ խմբերում առաջին տեղ գրաված ակումբները և երկրորդ տեղ գրաված ակումբները բաժանվում են տարբեր զամբյուղների, ընդ որում նույն զամբյուղի մասնակիցներ չեն կարող դուրս գալ միմյանց դեմ, ինչպես նաև նույն երկիրը ներկայացնող ակումբները նույնպես չեն կարող դուրս գալ միմյանց դեմ։ 1/8-րդ և ավելի բարձր փուլերում այս կանոնները չեն գործում։
Լավագույն ռմբարկուները (չհաշված որակավորման փուլերը)։
Աղբյուր[7]՝
Թարմացված է 2014-ի մայիսի 25-ի դրությամբ