Չարչիբողան
Չարչիբողան[1] (ադրբ.՝ Çərçiboğan), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շարուրի շրջանում։
Գյուղ | ||
---|---|---|
Չարչիբողան | ||
Çərçiboğan | ||
Երկիր | Ադրբեջան | |
Ինքնավար Հանրապետություն | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն | |
Շրջան | Շարուրի շրջան | |
Համայնք | Շարուրի շրջան | |
Պաշտոնական լեզու | Ադրբեջաներեն | |
Բնակչություն | 3․200 մարդ | |
Ազգային կազմ | Ադրբեջանցիներ | |
Կրոնական կազմ | Շիա իսլամ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Պատմություն
խմբագրելՉարչիբողան գյուղը գտնվում է պատմական Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շարուրդաշտ գավառում, Նորաշեն քաղաքի 6 կմ հարավ-արևմուտք, Արաքս գետի ձախ ափին, նախկինում Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառում, Երևան-Նախիջևան ավտոմայրուղու աջ կողմում[2]։
Բնակչություն
խմբագրել1831 թվականին ուներ 150, իսկ 1974 թվականին՝ 1637 թուրք բնակիչ[2]։
Կրթություն
խմբագրելՆերկայումս ունի միջնակարգ դպրոց և գրադարան[2]։
Առողջապահություն
խմբագրելԳյուղում հիմնադրվել է հիվանդանոց[2]։
Հուշարձան
խմբագրելՊատմական աղբյուրներում և վիմական արձանագրություններում չի հանդիպում որևէ տեղեկատվություն գյուղի պատմաճարտարապետական հուշարձանների վերաբերյալ։
Այլ տեղեկատվություն
խմբագրելԳյուղում գործում է կինոսրահ։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, այգեգործությամբ, ծխախոտագործությամբ[2]։