Ումբերտո Էլիա Տեռաչինի
Ումբերտո Էլիա Տեռաչինի (իտալ.՝ Umberto Elia Terracini, հուլիսի 27, 1895[1][2], Ջենովա, Իտալիա[3] - դեկտեմբերի 6, 1983[1][2], Հռոմ, Իտալիա), իտալացի իրավաբան և քաղաքական գործիչ։
Ումբերտո Էլիա Տեռաչինի | |
Կուսակցություն՝ | Իտալիայի սոցիալիստական կուսակցություն և Իտալական կոմունիստական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Թուրինի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | աթեիզմ |
Ծննդյան օր | հուլիսի 27, 1895[1][2] |
Ծննդավայր | Ջենովա, Իտալիա[3] |
Վախճանի օր | դեկտեմբերի 6, 1983[1][2] (88 տարեկան) |
Վախճանի վայր | Հռոմ, Իտալիա |
Թաղված | Կարտոզիոյի գերեզմանոց |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
1911 թվականին ընդգրկվել է Սոցիալիստական երիտասարդական շարժման, 1916 թվականից՝ Իտալիայի սոցիալիստական կուսակցության (ԻՍԿ) շարքերը։ 1914 թվականին աշխատակցել է «Ավանտի» («Avantil») թերթին։ 1919 թվականին ընդգրկվել է «Օրդինե Նուովո» խմբի կազմում։ 1919 թվականին նշանակվել է ԻՍԿ ղեկավարության անդամ, Թուրինի սոցիալիստական սեկցիայի քարտուղար։
Մասնակցել է ֆաբրիկագործարանային խորհուրդների շարժմանը։ Եղել է Իտալիայի կոմկուսի (ԻԿԿ) հիմնադիրներից (1921) և ղեկավարության անդամներից։ 1921-1924 թվականներին եղել է Կոմինտերնի գործկոմի անդամ, 1926 թվականին՝ ԻԿԿ կենտրոնական օրգան «Ունիտա» թերթի տնօրեն՝ Միլանում։ Նույն թվականին ձերբակալվել է և ֆաշիստական տրիբունալի կողմից դատապարտվել 23 տարվա բանտարկության։ 1944 թվականին Օսոլայում (Պյեմոնտ) գլխավորել է պարտիզանական հանրապետության կառավարությունը (հանրապետությունն ստեղծվել էր իտալական ժողովրդի 1943-1945 թվականի ազգային-ազատագրական պատերազմի ընթացքում)։
1946 թվականին դարձել է ԻԿԿ ԿԿ անդամ և ԻԿԿ ղեկավարության անդամության թեկնածու, 1955 թվականից՝ անդամ, 1947 թվականին՝ Սահմանադիր ժողովի նախագահ, 1948 թվականից՝ սենատոր։ 1958-1973 թվականներինին եղել է սենատում կոմունիստական խմբի նախագահը, 1950 թվականից՝ Խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ։ Եղել է Դեմոկրատ իրավաբանների միջազգային ասոցիացիայի ղեկավարության կազմում, ֆաշիզմի զոհերի ազգային ֆեդերացիայի նախագահ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Террачини Умберто Элиа // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ումբերտո Էլիա Տեռաչինի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 653)։ |