Ուկրաինայի ազգային բանկ
Ուկրաինայի ազգային բանկ (ուկրաիներեն՝ Національний банк України), Ուկրաինայի կենտրոնական բանկը։
Ուկրաինայի ազգային բանկ | |
---|---|
Տեսակ | կենտրոնական բանկ |
Երկիր | Ուկրաինա |
Հիմնադրված | 1991 |
Գլխադասային գրասենյակ | National Bank of Ukraine |
Գլխավոր քարտուղար | Yakiv Smolii? |
Հիմնադիր | Ուկրաինայի Գերագույն ռադա |
Կայք | bank.gov.ua(ուկր.) և bank.gov.ua/en/(անգլ.) |
Ուկրաինայի ազգային բանկը ստեղծվել է ԽՍՀՄ պետական բանկի Ուկրաինայի հանրապետական բանկի հիման վրա՝ 1991 թվականի մարտի 20֊ին Ուկրաինայի բանկերի և բանկային գործունեության մասին օրենքի Վերին ռադայի ընդունմամբ։
90֊ականների սկզբին Ուկրաինան կանգնած էր բարձր գնաճի վրա, դրամավարկային համակարգի անհամապատասխանությունը շուկայական պայմանների հետ առաջացրել է խնդիրներ, այդ պատճառով 1994֊1996 թվականներին իրականացվել է դրամավարկային լայնածավալ բարեփոխում, որը փոխեց Ուկրաինայի դրամական շրջանառության ամբողջ համակարգը։
Իրավական կարգավիճակ
խմբագրելԲանկի գործունեությունը կարգավորվում է Ուկրաինայի Սահմանադրությամբ (հոդված 85 (կետ 18, 19), 99, 100, 106 (կետ 12))[1]՝ Ուկրաինայի ազգային բանկի մասին օրենքով[2], Ուկրաինայի Բանկերի և բանկային գործունեության մասին օրենքով[3] և այս ոլորտի այլ օրենքներով։
Ուկրաինայի ազգային բանկի մասին օրենքի համաձայն Ուկրաինայի կենտրոնական բանկը կառավարության կոնկրետ մարմին է, որը համարվում է ազգային արժույթի միակ թողարկողը և դրանց շրջանառության կազմակերպողը, սահմանում է վճարումների համակարգը և կարգը, այդ թվում նաև բանկերի միջև անցկացվող բանկային գործառնությունների կանոնները, կազմակերպում և իրականացնում է բանկերի և այլ ֆինանսական հաստատությունների արտարժութային վերահսկում։ Ուկրաինայի ազգային բանկը սահմանում է գրիվնայի պաշտոնական փոխարժեքն արտասահմանյան արժույթների դեմ և տարածում այն։ Ազգային բանկը սահմանում է անվանումներ, անվտանգության համակարգեր, վճարային նշ��ններ, պահպանում է իրենց պահուստային ֆոնդերը։ Թանկարժեք մետաղների, քարերի և այլ արժեքների պահպանումը մտնում է բանկի ֆունկցիաների մեջ։ Բանկը տեղաբաշխում է ոսկու և արտարժութային պահուստները, դրանց հետ իրականացնում է գործառնություններ։ 2014 թվականին Ազգային բանկը պաշտոնապես տեղափոխվեց գրիվենի ճկուն փոխարժեք։ Այսպես, փետրվարի 7֊ին գրիվնայի փոխարժեքը դոլարի նկատմամբ մի անգամից բարձրացավ 8,95%-ով[4]։
2015 թվականի հունիսին ամրապնդվեցին այս մարմնի անկախությունը և ինստիտուցիոնալ կարողությունները[5]։
Ուկրաինայի ազգային բանկն ունի սեփական ֆոնդ, 2015 թվականին ֆոնդի ակտիվները կազմել են 1,7 միլիարդ գրիվնա (երկրի ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամների ընդհանուր ակտիվների 65%-ը[6])):
Նախագահներ
խմբագրել№ | Ժամանակաշրջան | նախագահ |
---|---|---|
1 | 1991 թվականի հունիսի 6֊ից 1992 թվականի մարտի 24 | Վլադիմիր Մատվիենկո |
2 | 1992 թվականի մարտի 24֊ից 1992 թվականի դեկտեմբերի 18 | Վադիմ Հետման |
1992 թվականի դեկտեմբերի 18֊ից 1993 թվականի հունվարի26 | — | |
3 | 1993 թվականի հունվարի 26֊ից 1997 թվականի հունվարի 27 | Վիկտոր Յուշչենկո |
1997 թվականի հունվարի 27֊ից 1997 թվականի փետրվարի 7 | Վիկտոր Յուշչենկո | |
3 | 1997 թվականի փետրվարի 5֊ից 2000 թվականի հունվարի 11 | Վիկտոր Յուշչենկո |
2000 թվականի հունվարի 11֊ից 2000 թվականի հունվարի 21 | — | |
4 | 2000 թվականի հունվարի 21֊ից 2002 թվականի դեկտեմբերի 17 | Վլադիմիր Ստելմախ |
5 | 2002 թվականի դեկտեմբերի 17֊ից 2004 թվականի դեկտեմբերի 16 | Սերգեյ Տիգիպկո |
6 | 2004 թվականի դեկտեմբերի 16֊ից 2010 թվականի դեկտեմբերի 23 | Վլադիմիր Ստելմախ |
7 | 2010 թվականի դեկտեմբերի 23֊ից 2013 թվականի հունվարի 11 | ՍԵրգեյ Արբուզով |
8 | 2013 թվականի հունվարի 11֊ից 2014 թվականի փետրվարի 24 | Իգոր Սորկին |
9 | 2014 թվականի փետրվարի 24֊ից 2014 թվականի հունիսի 20 | Ստեփան Կուբին |
10 | 2014 թվականի հունիսի 20 — | Վալերիա Հոնտարևա |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Конституция Украины (укр.)
- ↑ Закон Украины «О Национальном банке Украины» (укр.)
- ↑ Закон Украины «О банках и банковской деятельности» (укр.)
- ↑ Нацбанк перешел к гибкому валютному курсу : Новости УНИАН
- ↑ Президент подписал законы об усилении независимости НБУ «Экономическая правда», 08.07.2015
- ↑ Инна Михайловская. Торговцы мусором: Арбузов и Гонтарева вынули из пенсионного фонда НБУ почти сто миллионов долларов «Главком», 12.07.2016
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուկրաինայի ազգային բանկ» հոդվածին։ |