Ուիլյամ Տորնտոն
Ուիլյամ Տորնտոն (англ. William Thornton, մայիսի 20, 1759[1][2][3], Jost Van Dyke, Բրիտանական Վիրջինյան կղզիներ, Բրիտանական անդրծովյան տարածքներ, Միացյալ Թագավորություն - մարտի 28, 1828[1][2], Վաշինգտոն, ԱՄՆ), անգլիացի և ամերիկացի ճարտարապետ, բժիշկ, նկարիչ և գյուտարար, ունիվերսալ գիտելիքների և կարողությունների տեր մարդ։
Ուիլյամ Տորնտոն | |
---|---|
Ծնվել է | մայիսի 20, 1759[1][2][3] |
Ծննդավայր | Jost Van Dyke, Բրիտանական Վիրջինյան կղզիներ, Բրիտանական անդրծովյան տարածքներ, Միացյալ Թագավորություն |
Մահացել է | մարտի 28, 1828[1][2] (68 տարեկան) |
Վախճանի վայր | Վաշինգտոն, ԱՄՆ |
Կրթություն | Էդինբուրգի համալսարան և Աբդերինի համալսարան |
Պարգևներ | |
Անդամություն | Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[4] |
William Thornton Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՈւիլյամ Տորնտոնը ծնվել է 1759 թվականի մայիսի 20-ին։ Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում սովորել է բժշկություն։ 1787 թվականին մեկնել է ԱՄՆ։ Լինելով Վաշինգտոնի Կապիտոլիումի առաջին ճարտարապետը՝ համբավ է ձեռք բերել։ 1793 թվականի հուլիսի 25-ին նրա նախագիծը հաղթել է քննարկման ներկայացված 17 առաջարկից կազմված մրցույթում։ Ուիլյամ Տորնտոնն արժանացել է 500 ԱՄՆ դոլար դրամական պարգևի։
Տորնտոնի կողմից իրականացված այլ ճարտարապետական նախագծերից են Ֆիլադելֆիայի «Library Company»-ի և Վաշինգտոնի «Octagon House»-ի շենքերը, որտեղ 1898 թվականից տեղակայված է Ճարտարապետության ամերիկյան ինստիտուտը։
1792 թվականի հունիսի 1-ից մինչև իր մահը՝ 1828 թվականը, Տորնտոնը գլխավորել է նաև ԱՄՆ-ի արտոնագրային բյուրոն (եղել է նրա առաջին սուպեր ինտենդանտը)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 http://arch-pavouk.cz/index.php/architekti/1346-thornton-william
- ↑ Notable Names Database — 2002.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Տորնտոն» հոդվածին։ |