Որովայնային ցավ
Որովայնային ցավ, հայտնի է նաև որպես փորացավ, տարբեր հիվանդությունների ախտանիշն է։
Որովայնային ցավ | |
---|---|
Որովայնային ցավը բնորոշվում է ըստ այն հատվածի, որտեղ այն առաջանում է | |
Տես��կ | ախտանիշ կամ նշան և women's disease? |
Բժշկական մասնագիտություն | Ընդհանուր վիրաբուժություն, գաստրոէնտերոլոգիա |
ՀՄԴ-9 | 789.0 |
ՀՄԴ-10 | R10 |
Հոմանիշներ | Փորացավ |
Abdominal pain Վիքիպահեստում |
Որովայնային ցավի հաճախակի պատճառներ են գաստրոէնտերիտները և գրգռված աղու համախտանիշը[1]։ Մարդկանց մոտ 15%-ը ունենում է ավելի ծանր հիվանդություն՝ որդանման ելունի բորբոքում, որովայնային աորտայի անևրիզմայի պատռում, դիվերտիկուլիտ, արտարգանդային հղիություն և այլն[1]։ Դեպքերի մեկ երրորդում պատճառը պարզ չի լինում[1]։
Քանզի հիվանդությունների շատ մեծ քանակ կարող է առաջացնել որովայնային ցավ՝ հիվանդի համակարգված հետազոտումը և տարբերակիչ ախտորոշումը շատ կարևոր են։
Տարբերակիչ ախտորոշում
խմբագրելՈրովայնային ցավի ամենահաճախ պատճառներն են գաստրոէնտերիտը (13%), գրգռված աղու համախտանիշը (8%), միզածորանների հետ կապված խնդիրները (5%), գաստրիտը (5%), փորկապությունը (5%)։ Մոտ 30% դեպքերում պատճառը անհայտ է մնում։ 10% դեպքերում դիտվում են ավելի լուրջ խնդիրներ, որոնցից են լեղապարկի և ենթաստամոքսային գեղձի հիվանդությունները (բիլիար դիսկինեզ��ա, լեղաքարային հիվանդություն)(4%), դիվերտիկուլիտը (3%), որդանման ելունի բորբոքումը (2%), քաղցկեղը (1%)[1]։ Ավելի մեծ տարիքում պատճառներն են որովայնային աորտայի անևրիզման, միջընդերային անոթների իշեմիան[2]։
Սուր որովայնային ցավ
խմբագրելՍուր որովայնը բնորոշվում է որպես ծանր, կայուն որովայնային ցավ, որը սկսվում է հանկարծակի և մեծ մաս դեպքերում պահանջում է վիրահատական միջամտություն՝ պատճառի բուժման համար։ Ցավը հաճախակի ուղեկցվում է սրտխառնոցի, փսխման, փքվածության, տենդի և շոկի հետ։ Սուր որովայնային ցավ առաջացնող ամենահաճախ պատճառներից մեկը սուր ապենդիցիտն է։
Առանձնացված պատճառներ
խմբագրել- Վնասվածքային։ Վնասվածք, որը վնասում կամ ծակում է որովայնում գտնվող օրգանները։
- Բորբոքային։
- Ապենդիցիտ, խոլեցիստիտ, պանկրեատիտ, պիելոնեֆրիտ, կոնքի օրգանների բորբոքում, հեպատիտ, միջընդերային ադենիտ, ենթաստոծանիական թարախակույտ։
- Խոցի, դիվերտիկուլի, որդանման ելունի թափածակում։
- Աղիների բորբոքային հիվանդություններ՝ Կրոնի համախտանիշ, ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ։
- Մեխանիկական։
- Բարակ աղիների խցանում՝ կապված նախկինում տարած վիրահատություններից առաջացած կպումների, ճողվածքների, նորագոյացություների հետ։
- Հաստ աղու խցանում՝ առաջացած կոլոռեկտալ քաղցկեղի, աղիների բորբոքային հիվանդությունների, ոլորման, կղանքային քարերի, ճողվածքի պատճառով։
- Անոթային։ աղիքային իշեմիա՝ առաջացած վերին միջընդերային զարկերակի խցանման պատճառով։
Ըստ օրգան համակարգի
խմբագրելԱվելի ծավալուն ցուցակը ներառում է՝
- Գաստրոինտեստինալ
- Աղեստամոքսային ուղի
- Բորբոքում։ գաստրոէնտերիտ, ապենդիցիտ, գաստրիտ, էզոֆագիտ, դիվերտիկուլիտ, Կրոնի հիվանդություն, խոցային կոլիտ, միկրոսկոպիկ կոլիտ
- Խցանում։ ճողվածք, աղիների ոլորում, հետվիրահատական կպումներ, ուռուցքներ, փորկապություն, թութք
- Անոթային։ էմբոլիա, թրոմբոզ, արյունահոսություն, մանգաղաբջջային սակավարյունություն, որովայնային անգինա, արյունատար անոթների ճնշում, վերին միջընդերային զարկերակի համախտանիշ, դիրքային տախիկարդիա
- Մարսողական։ պեպտիկ խոց, լակտոզային անտանելիություն, ցելիակիա, սննդային ալերգիա
- Գեղձեր
- Լեղային համակարգ
- Բորբոքային։ խոլեցիստիտ, խոլանգիտ
- Խցանում։ լեղաքարային հիվանդություն, ուռուցքներ
- Լյարդ
- Բորբոքային։ հեպատիտ, լյարդի թարախակույտ
- Ենթաստամոքսային գեղձ
- Բորբոքային։ պանկրեատիտ
- Լեղային համակարգ
- Աղեստամոքսային ուղի
- Երիկամային և ուրոլոգիական
- Բորբոքում։ պիելոնեֆրիտ, ցիստիտ
- Խցանում։ երիկամային քարեր, մեզի հոսքի խանգարում, ուռուցքներ
- Անոթային։ ձախ երիկամային երակի ճնշում
- Մանկաբարձական կամ գինեկոլոգիական
- Բորբոքային։ կոնքի օրգանների բորբոքում
- Մեխանիկական։ ձվարանների ոլորում
- Էնդոկրինոլոգիական։ մենստրուացիա, օվուլյատոր համախտանիշ
- Ուռուցքներ։ ֆիբրոմա, ձվարանի քաղցկեղ
- Հղիություն։ արտարգանդային հղիություն ընդհատում, աբորտ
- Որովայնի պատ
- մկանային վնասվածք
- մկանների բորբոքում
- նեյրոգեն ցավ։ հերպեսային վարակ, Լայմի հիվանդության ժամանակ դիտվող ռադիկուլիտ, նյարդի ճնշում
- Ճառագայթող ցավ
- կրծքավանդակից։ թոքաբորբ, թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, սրտի իշեմիկ հիվանդություն, պերիկարդիտ
- ողնաշարից։ ռադիկուլիտ
- սեռական օրգաններից։ ամորձիների ոլորում
- նյութափոխանակային շեղում
- ուրեմիա, դիաբետիկ կետոացիդոզ, պորֆիրիա, C1-էսթերազայի ինհիբիտորի անբավարարություն, մակերիկամային անբավարարություն, պղնձով թունավորում, թմրանյութերով գերդոզավորում
- Արյունատար անոթներ
- Իմունային համակարգ
- սարկոիդոզ
- վասկուլիտներ
- ընտանեկան միջերկրածովյան տենդ
- Իդիոպաթիկ
- գրգռված աղու համախտանիշ (ախտահարում է բնակչության մինչև 20%-ին, որովայնային ցավի ամենահաճախ պատճառներից է)
Ըստ տեղակայման
խմբագրելՈրովայնային ցավի տեղակայումը կարող է տեղեկություն տալ ցավի պատճառի մասին։ Որովայնը բաժանում են 4 մասի, որոնք կոչվում են քառակուսիներ։ Ցավի տեղակայումները և դրանց հետ կապված հիվանդությունները ներառում են[3][4]՝
- Տարածուն
- Պերիտոնիտ
- Անոթային։ միջընդերային իշեմիա, իշեմիկ կոլիտ, Շենլեյն-Հենոխի պուրպուրա, մանգաղաբջջային սակավարյունություն, համակարգային կարմիր գայլախտ, հանգույցային պոլիարտերիտ
- Բարակ աղու խցանում
- Գրգռված աղու համախտանիշ
- Նյութափոխանակային հիվանդություններ։ կետոացիդոզ, պորֆիրիա, ընտանեկան միջերկրածովյան տենդ, մակերիկամային սուր անբավարարություն
- Էպիգստրալ
- Սիրտ։ սրտամկանի ինֆարկտ, պերիկարդիտ
- Ստամոքս։ գաստրիտ, ստամոքսի խոց, ստամոքսի քաղցկեղ
- Ենթաստամոքսային գեղձ։ պանկրեատիտ, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ
- Աղիքային։ դուոդենալ խոց, դիվերտիկուլիտ, ապենդիցիտ
- Աջ վերին քառակուսի
- Լյարդ։ հեպատոմեգալիա, ճարպային լյարդ, հեպատիտ, լյարդի քաղցկեղ, լյարդի թարախակույտ
- Լեղապարկ և լեղուղիներ։ Խոլեցիստիտ, լեղաքարային հիվանդություն, հելմինթոզ, խոլանգիտ
- Հաստ աղի։ bowel obstruction, functional disorders, gas accumulation, spasm, inflammation, colon cancer
- Այլ։ թոքաբորբ, Ֆիտց-Հյու-Կուրտիսի համախտանիշ
- Ձախ վերին քառակուսի
- Սպլենոմեգալիա
- Հաստ աղի։ աղու խցանում, ֆունկցիոնալ հիվանդություններ, գազերի կուտակում, սպազմ, բորբոքում, քաղցկեղ
- Պորտի շուրջ
- Ապենդիցիտ
- Պանկրեատիտ
- Սրտամկանի ստորին պատի ինֆարկտ
- Պեպտիկ խոց
- Դիաբետիկ կետոացիդոզ
- Անոթային։ աորտայի շերտազատում, աորտային թափածակում
- Աղիներ։ միջընդերային իշեմիա, ցելիակիա, բորբոքում, սպազմ, ֆունկցիոնալ խնդիրներ, աղիների խցանում
- Ստորին որովայնային ցավ
- Աջ ստորին քառակուսի
- Հաստ աղի։ անանցանելիություն, խցանում, ապենդիցիտ (Մակ-Բուրնեի կետում)
- Երիկամ։ երիկամաքարային հիվանդություն, պիելոնեֆրիտ
- Կոնք։ ցիստիտ, միզապարկի քար, միզապարկի քաղցկեղ, միզապարկի բորբոքային հիվանդություն
- Գինեկոլոգիական։ էնդոմետրիոզ, արտարգանդային հղիություն, ձվարանի կիստա, ձվարանի ոլորում, լեյոմիոմա, թարախակույտ, ձվարանի քաղցկեղ, էնդոմետրիալ քաղցկեղ
- Ձախ ստորին քառակուսի
- Աղիներ։ դիվերտիկուլիտ, սիգմայաձև աղու ոլորում, խցանում, գազերի կուտակում, տոքսիկ մեգակոլոն
- Մեջքի աջ ստորին հատվածի ցավ
- Լյարդ։ հեպատոմեգալիա
- Երիկամ։ երիկամաքարային հիվանդություն, միզուղիների բարդացած վարակ
- Մեջքի ձախ ստորին հատվածի ցավ
- Փայծաղ
- Երիկամ։ երիկամաքարային հիվանդություն, միզուղիների բարդացած վարակ
- Մեջքի ստորին հատվածի ցավ
- երիկամային ցավ (երիկամի քարեր, երկամի քաղցկեղ, հիդրոնեֆրոզ)
- Միզուղիներում քար
Ախտաֆիզիոլոգիա
խմբագրելՀատված | Արյունամատակարարում[5] | Նյարդավորում[6] | Կառուցվածքներ[5] |
---|---|---|---|
Առաջնաղի | Ընդերային ցողուն | T5 - T9 | Կոկորդ
Ստորին շնչառական ուղիներ Պրոքսիմալ տասներկումատնյա աղի Լեղուղիներ Լեղապարկ Ենթաստամոքսային գեղձ |
Միջնաղի | Վերին միջընդերային զարկերակ | T10 - T12 | Դիստալ տասներկումատնյա աղի
Կույր աղիք Կույր աղու որդանման ելուն Վերել հաստ աղի Պրոքսիմալ լայնական հաստ աղի |
Հետնաղի | Ստորին միջընդերային զարկերակ | L1 - L3 | Դիստալ լայնական հաստ աղի
Վայրէջ հաստ աղի Սիգմայաձև աղի Ուղիղ աղի Տենդ Վերին անալ խողովակ |
Որովայնային ցավը կարելի է անվանել նաև ընդերային ցավ կամ պերիտոնեալ ցավ։ Որովայնի պարունակությունը կարելի է բաժանել առաջնաղու, միջնաղու, հետնաղու[5]։ Առաջնաղին պարունակում է կոկորդը, ստորին շնչառական ուղիները, կերակրափողի մի մասը, ստամոքսը, տասներկումատնյա աղու մի մասը, լյարդը, լեղուղիները (ներառյալ լեղապարկը և լեղածորանները) և ենթաստամոքսային գեղձը[5]։ Միջնաղին ներառում է տասներկումատնյա աղու դիստալ մասը, կույր աղին, վերել հաստ աղին, լայնական հաստ աղու առաջին կեսը[5]։ Հետնաղին պարունակում է լայնական հաստ աղու դիստալ մասը, վայրէջ հաստ աղին, սիգմայաձև աղին, ուղիղ աղին, վերին անալ խողովակը[5]։
Որովայնի ամեն հատված ունի իր հետ կապակցված ընդերային նյարդը, որը տանում է ազդակը ընդերքից դեպի ողնուղեղ և ընթանում է սիմպատիկ նյարդերի կազմում[7]։ Ընդերային զգայական ազդակները ոչ սպեցիֆիկ են, ընթանում են դեպի ողնուղեղ և խաչցում են սոմատիկ զգայական ուղիների նյարդերի հետ, որոնք խիստ սպեցիֆիկ են[8]։
Ախտորոշում
խմբագրելՈրովայնային ցավի պատճառը հասկանալու համար անհրաժեշտ է կատարել հիվանդի մանրակրկիտ հետազոտություն։
Անամնեզ հավաքելու ընթացքը ներառում է[9]՝
- Ճշտել հիվանդի նախկինում տարած հիվանդությունները, վիրահատությունները
- Ներկայիս տարվող դեղորայքային բուժման մանրամասն հետազոտում, ընդունվող սննդային հավելումների մասին տվյալների հավաքում
- Հիվանդի դեղորայքային և սննդային ալերգիաների հաստատում
- Պարզել հիվանդի ընտանեկան անամնեզը և կենտրոնանալ հարազատների մոտ նմանատիպ ախտանիշների վրա
- Քննարկել հիվանդի հետ նրա մոտ առկա վնասակար սովորությունները (ծխել, ալկոհոլի օգտագործում, անկանոն սեռական հարաբերություններ)
- Արտաորովայնային ախտանիշների ուսումնասիրում (տենդ, դող, կրծքային ցավ, հևոց, հեշտոցային արյունահոսություն)
Մանրակրկիտ անամնեզ հավաքելուց հետո պետք է կատարել հիվանդի ֆիզիկալ հետազոտություն[9]։
Ախտորոշմանը օգնող հետազոտություններից են[10]՝
- Արյան հետազոտություն՝ արյան ընդհանուր անալիզ, էլեկտրոլիտների մակարդակ, լյարդի ֆունկցիոնալ թեստեր, ամիլազայի և լիպազայի մակարդակ, տրոպոնին I մակարդակ։
- Ուրինալիզ
- Կրծքի և որովայնի ռենտգեն հետազոտություն
- ԷՍԳ
Եթե նշված հետազոտություններից հետո ախտորոշումը մնում է անհայտ, կատարվում են ավելի մանրամասն հետազոտություններ[10]՜
- Որովայնի և կոնքի շրջանի համակարգչային շերտագրություն
- Որովայնի կամ կոնքի ՈՒՁՀ
- Էնդոսկոպիա և/կամ կոլոնոսկոպիա
Բուժում
խմբագրելՈրովայնային ցավի բուժումը կախված է բազմաթիվ գործոններից՝ ներառյալ ցավի պատճառագիտությունը։ Անհետաձգելի բուժոգնության բաժանմունքում որովայնային սուր ցավով մարդկանց տալիս են հեղուկներ՝ ներերակային ճանապարհով, կապված նրա հետ, որ սովորաբար շատ հեղուկ են կորցնում փսխման զանգվածներով[11]։ Որովայնային ցավի բուժումը ներառում է ցավազրկումը՝ ոչ օփիոիդային (կետորոլակ), օփիոիդային ցավազրկողներ (մորֆին, ֆենտանիլ)[11]։ Ցավազրկման տեսակի ընտրությունը կախված է ցավի պատճառից, օրինակ՝ կետորոլակը կարող է բարդացնել որոշ որովայնի օրգանների հիվանդությունների ընթացքը[11]։ Անհետաձգելի բուժօգնության բաժանմունք ընդունվող հիվանդներին կարող է տրվել այսպես կոչված "Ստամոքսաղիքային կոկտեյլ", որը ներառում է թթվամարիչներ (օմեպրազոլ, ռանիտիդին, մագնեզիումի հիդրօքսիդ, կալցիումի քլորիդ) և լիդոկաին[11]։ Ցավը թուլեցնելուց հետո կարող է կարիք լինել հակաբակտերիալ բուժման՝ որովայնային որոշ պաթոլոգիաների դեպքում[11]։ Բութիլսկոպոլամինը որոշակի հաջողությամբ օգտագործվում է որովայնային ցավի դեմ[12]։ Որովայնային ցավի ժամանակ կարող է անհրաժեշտ լինել կատարել վիրահատական միջամտություն՝ խոլեցիստէկտոմիա, ապենդէկտոմիա և այլն։
Անհետաձգելի վիճակներ
խմբագրելՍտորև ներկայացվում են անհետաձգելի վիճակների հետ կապված որովայնային ցավի դեպքերը՝
Վիճակ | Արտահայտում | Ախտորոշում | Բուժում |
---|---|---|---|
Ապենդիցիտ[13] | Որովայնային ցավ, սրտխառնոց, փսխում, տենդ
Շուրջպորտային ցավ, տեղափոխվում է դեպի աջ ստորին քառակուսի |
Կլինիկա (անամնեզ և ֆիզիկալ հետազոտություն)
Որովայնային ՀՇ |
Բերանով սննդի ընդունման բացառում
Ներերակային հեղուկներ ըստ անհրաժեշտության Վիրաբույժի խորհրդատվություն, ապենդէկտոմիա Հակաբիոտիկներ Ցավի դեմ պայքար |
Խոլեցիստիտ[13] | Որովայնային ցավ (աջ վերին քառ��կուսի, ճառագայթում է էպիգաստրիում), սրտխառնոց, փսխում, տենդ, Մերֆիի ախտանիշ | Կլինիկա (անամնեզ և ֆիզիկալ հետազոտություն)
Պատկերավերում (աջ վերին քառակուսու ՈՒՁՀ) Լաբորատոր ցուցանիշներ (լեյկոցիտոզ, ԱԼԱՏ/ԱՍԱՏ մակարդակի բարձրացում, հիպերբիլիռուբինեմիա) |
Բերանով սննդի ընդունման բացառում
Ներերակային հեղուկներ ըստ անհրաժեշտության Վիրաբույժի խորհրդատվություն, խոլեցիստիտ Հակաբիոտիկներ Ցավի, փսխման դեմ պայքար |
Սուր պանկրեատիտ[13] | Որովայնային ցավ (սուր էպիգաստրալ ցավ՝ դեպի մեջք ճառագայթող), սրտխառնոց, փսխում | Կլինիկա (անամնեզ և ֆիզիկալ հետազոտություն)
Լաբորատոր ցուցանիշներ (լիպազայի բարձր մակարդակ) Պատկերավորում (որովայնային ՀՇ, ՈՒՁՀ) |
Բերանով սննդի ընդունման բացառում
Ներերակային հեղուկներ ըստ անհրաժեշտության Ցավի, փսխման դեմ պայքար Վիրաբույժի կամ ինտերվենցիոն ռադիոլոգի կոնսուլտացիա |
Աղու խցանում[13] | Որովայնային ցավ (տարածուն), լեղու փսխում, փորկապություն | Կլինիկա (անամնեզ և ֆիզիկալ հետազոտություն)
Պատկերավորում (որովայնի ռենտգեն հետազոտություն և ՀՇ) |
Բերանով սննդի ընդունման բացառում
Ներերակային հեղուկներ ըստ անհրաժեշտության Նազոգաստրալ զոնդի տեղադրում ՎԻրաբույժի խորհրդատվություն Ցավի բուժում |
Ստամոքսաղիքային ուղու վերին բաժիններից արյունահոսություն[13] | Էպիգաստրալ ցավ, հեմատոխեզիա, մելենա, արյունով փսխում, հիպովոլեմիա | Կլինիկա (անամնեզ և ֆիզիկալ հետազոտություն)
Լաբորատոր ցուցանիշներ (արյան ընդհանուր անալիզ, կոագուլյացիոն ցուցանիշներ, ԱԼԱՏ/ԱՍԱՏ մակարդակ) |
Հեղուկների ագրեսիվ ներերակային ներարկում
Արյան փոխներարկում ըստ անհրաժեշտության Դեղորայքներ։ Պրոտոնային պոմբի պաշարիչներ, օկտրեոտիդ Կայուն հիվանդ։ Հետևել Անկայուն հիվանդ։ վիրաբույժի, գաստրոէնտերոլոգի, ինտերվենցիոն ռադիոլոգի խորհրդատվություն) |
Արյունահոսություն աղեստամոքսային ուղու ստորին հատվածներից[13] | Որովայնային ցավ, հեմատոխեզիա, մելենա, հիպովոլեմիա | Կլինիկա (անամնեզ և ֆիզիկալ հետազոտություն՝ ներառյալ ռեկտալ հետազոտությունը)
Լաբորատոր ցուցանիշներ (արյան ընդհանուր անալիզ, կոագուլյացիոն ցուցանիշներ, ԱԼԱՏ/ԱՍԱՏ մակարդակ) |
Հեղուկների ագրեսիվ ներերակային ներարկում
Արյան փոխներարկում ըստ անհրաժեշտության Դեղորայքներ։ Պրոտոնային պոմբի պաշարիչներ Կայուն հիվանդ։ Հետևել Անկայուն հիվանդ։ վիրաբույժի, գաստրոէնտերոլոգի, ինտերվենցիոն ռադիոլոգի խորհրդատվություն) |
Պերֆորացիա[13] | Որովայնային ցավ (հստակ տեղակայումով որովայնային ցավի հանկարծակի սկիզբ), մետեորիզմ, ռիգիդ որովայն | Կլինիկա (անամնեզ և ֆիզիկալ զննում)
Պատկերավորում (որովայնի ռենտգեն հետազոտություն կամ ՀՇ՝ որը ցույց է տալիս ազատ գազի առկայություն որովայնում Լաբորատոր ցուցանիշներ (արյան ընդհանուր անալիզ) |
Հեղուկների ագրեսիվ ներերակային ներարկում
Վիրաբույժի կոնսուլտացիա Հակաբիոտիկներ |
Աղիների ոլորում[13] | Սիգմայաձև աղու ոլորում։ Որովայնային ցավ՝ 2 օրից ավել, փորկապություն
Կույր աղու ոլորում։ Որովայնային ցավ (սուր սկիզբ), սրտխառնոց, փոխում |
Կլինիկա (անամնեզ և ֆիզիկալ զննում)
Պատկերավորում (որովայնային ռենտգեն հետազոտություն, ՀՇ) |
Սիգմոիդ։ Գաստրոէնտերոլոգի խորհրդատվություն (սիգմոսկոպիա)
Կույր աղի։ Վիրաբույժի խորհրդատվություն (աջակողմյան հեմիկոլէկտոմիա) |
Արտարգանդային հղիություն[13] | Որովայնային և կոնքային ցավեր, արյունահոսություն
Արտարգանդային հղիության ընդհատման դեպքում հիվանդը կարող է ներկայանալ որովայնամզի գրգռման և հիպովոլեմիկ շոկի նշաններով |
Կլինիկա (անամնեզ և ֆիզիկալ զննում)
Լաբորատոր ցուցանիշներ։ արյան ընդհանուր անալիզ, հղիության թեստ Պատկերավորում։ տրանսվագինալ ՈՒՁՀ |
Անկայուն վիճակի դեպքում։ Ներերակային հեղուկներ, մանկաբարձ-գինեկոլոգի շտապ խորհրդատվություն
Կայուն վիճակի դեպքում։ շարունակել ախտորոշման ալգորիթմը, հսկողություն մանկաբարձ-գինեկոլոգի կողմից |
Որովայնային աորտայի անևրիզմա[13] | Որովայնային ցավ, կողմնային հատվածների ցավ, մեջքի ցավ, ճնշման անկում, պուլսացող որովայնային զանգված | Կլինիկա (անամնեզ և ֆիզիկալ զննում)
Պատկերավորում։ ՈՒՁՀ, ՀՇ անգիոգրաֆիա, ՄՌՇ |
Անկայուն վիճակի դեպքում։ Ներերակային հեղուկներ, վիրաբույժի շտապ խորհրդատվություն
Կայուն վիճակի դեպքում։ հսկողություն |
Աորտայի շերտազատում[13] | Որովայնային ցավ (էպիգաստրալ շրջանի կամ մեջքի հանկարծակի սկսվող ցավ), հիպերտենզիա, նոր սրտային աղմուկ | Կլինիկա (անամնեզ և ֆիզիկալ զննում)
Պատկերավորում։ Կրծքի ռենտգեն հետազոտություն (ցույց է տալիս լայնացած միջնորմ) ՀՇ անգիոգրաֆիա, ՄՌՇ անգիոգրաֆիա, տրանսթորակալ էխոսրտագրություն, տրանսէզոֆագեալ էխոկարդիոգրաֆիա |
Ներերակային հեղուկների ներարկում
Արյան փոխներարկում ըստ անհրաժեշտության (ճշտել արյան խումբը և ռեզուս գործոնը) Դեղորայքներ։ ճնշումը իջեցնող դեղեր (նատրիումի նիտրոպրուսիդ և բետա պաշարիչներ միասին, կալցիումական անցուղիների պաշարիչներ) Վիրաբույժի խորհրդատվություն |
Լյարդի վնասում[13] | Վնասվածքից հետո, որովայնի աջ վերին քառանկյունում ցավ, աջ թուլակողի ցավ, աջ կողմնային շրջանի ցավ, աջ ուսի շրջանի ցավ | Կլինիկա (անամնեզ և ֆիզիկալ զննում)
Պատկերավորում։ ՈՒՁՀ, որովայնի և կոնքի ՀՇ Ախտորոշիչ պերիտոնեալ լավաժ և ասպիրացիա |
Ներերակային հեղուկների ներարկում և արյան փոխներարկում
Անկայուն վիճակի դեպքում։ վիրաբույժի կամ վնասվածքաբանի խարհրդատվություն, ախտորոշիչ լապարոտոմիա |
Փայծաղի վնասում[13] | Վնասվածքից հետո, որովայնի ձախ վերին քառակուսու ցավ, ձախ թուլակողի ցավ, ձախ կողմնային շրջանի ցավ | Կլինիկա (անամնեզ և ֆիզիկալ զննում)
Պատկերավորում։ ՈՒՁՀ, որովայնի և կոնքի ՀՇ Ախտորոշիչ պերիտոնեալ լավաժ և ասպիրացիա |
Ներերակային հեղուկների ներարկում և արյան փոխներարկում
Անկայուն վիճակի դեպքում։ վիրաբույժի կամ վնասվածքաբանի խարհրդատվություն, ախտորոշիչ լապարոտոմիա և հավանական սպլենէկտոմիա Կայուն վիճակի դեպքում։ դեղորայքային բուժում, ինտերվենցիոն ռադիոլոգի կոնսուլտացիա՝ զարկերակային էմբոլիզացիա կատարելու համար |
Համաճարակաբանություն
խմբագրելՈրովայնային ցավը մեծահասակների իրենց ընտանեկան բժիշկներին դիմելու պատճառների 3%-ն է կզմում[1]։ ԱՄՆ-ում 2006 թվականից մինչև 2011 թվականը անհետաձգելի բուժօգնության բաժանմունքներ դիմելու հաճախականությունը դարձել է 18%։ Դա եղել է 20 ամենամեծ աճ ունեցած ցուցանիշներից մեկը անհետաձգելի բուժօգնության բաժանմունքներում։ Դիմելիությունը սրտխառնոցի և փսխման կապակցությամբ նույնպես հասել է 18%[14]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Viniol A, Keunecke C, Biroga T, Stadje R, Dornieden K, Bösner S, և այլք: (October 2014). «Studies of the symptom abdominal pain--a systematic review and meta-analysis». Family Practice. 31 (5): 517–29. doi:10.1093/fampra/cmu036. PMID 24987023.
- ↑ Spangler R, Van Pham T, Khoujah D, Martinez JP (2014). «Abdominal emergencies in the geriatric patient». International Journal of Emergency Medicine. 7: 43. doi:10.1186/s12245-014-0043-2. PMC 4306086. PMID 25635203.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Masters P (2015). IM Essentials. American College of Physicians. ISBN 9781938921094.
- ↑ LeBlond RF (2004). Diagnostics. US: McGraw-Hill Companies, Inc. ISBN 978-0-07-140923-0.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Moore KL (2016). «11». The Developing Human Tenth Edition. Philadelphia, PA: Elsevier, Inc. էջեր 209–240. ISBN 978-0-323-31338-4.
- ↑ Hansen JT (2019). «4: Abdomen». Netter's Clinical Anatomy, 4e. Philadelphia, PA: Elsevier. էջեր 157–231. ISBN 978-0-323-53188-7.
- ↑ Drake RL, Vogl AW, Mitchell AW (2015). «4: Abdomen». Grays Anatomy For Students (Third ed.). Churchill Livingstone Elsevier. էջեր 253–420. ISBN 978-0-7020-5131-9.
- ↑ Neumayer L, Dangleben DA, Fraser S, Gefen J, Maa J, Mann BD (2013). «11: Abdominal Wall, Including Hernia». Essentials of General Surgery, 5e. Baltimore, MD: Wolters Kluwer Health.
- ↑ 9,0 9,1 Bickley L (2016). Bates' Guide to Physical Examination & History Taking. Philadelphia, Pennsylvania: Lippincott Williams & Wilkins. ISBN 9781469893419.
- ↑ 10,0 10,1 Cartwright SL, Knudson MP (April 2008). «Evaluation of acute abdominal pain in adults». American Family Physician. 77 (7): 971–8. PMID 18441863.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 Mahadevan SV. Essentials of Family Medicine 6e. էջ 149.
- ↑ Tytgat GN (2007). «Hyoscine butylbromide: a review of its use in the treatment of abdominal cramping and pain». Drugs. 67 (9): 1343–57. doi:10.2165/00003495-200767090-00007. PMID 17547475.
- ↑ 13,00 13,01 13,02 13,03 13,04 13,05 13,06 13,07 13,08 13,09 13,10 13,11 13,12 Sherman SC, Cico SJ, Nordquist E, Ross C, Wang E (2016). Atlas of Clinical Emergency Medicine. Wolters Kluwer. ISBN 978-1-4511-8882-0.
- ↑ Skiner HG, Blanchard J, Elixhauser A (September 2014). «Trends in Emergency Department Visits, 2006-2011». HCUP Statistical Brief #179. Rockville, MD: Agency for Healthcare Research and Quality.