Շովգիյար Աբդուլաև
Շովգիյար Ջամիլի Աբդուլաև (ադրբ.՝ Şövqiyar Cəmil oğlu Abdullayev, 1969 ապրիլի 5 - 1992 օգոստոսի 27), ադրբեջանցի տանկիստ, Ադրբեջանի ազգային հերոս։
Շովգիյար Աբդուլաև ադրբ.՝ Şövqiyar Cəmil oğlu Abdullayev | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 5, 1969 |
Ծննդավայր | Նարիմանլու, Բասարգեչարի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 27, 1992 (23 տարեկան) |
Մահվան վայր | Դրմբոն, Մարտակերտի շրջան, Ադրբեջան |
Գերեզման | Շեհիդների պուրակ |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1969 թվականի ապրիլի 5-ին Հայկական ԽՍՀ Շատվան գյուղում[1]։ 1986 թվականին գերազանց ավարտելով գյուղի միջնակարգ դպրոցը ընդունվել է Ադրբեջանի պետական պոլիտեխնիկ համալսարան (այժմ՝ Տեխնիկական համալսարան)։ Առաջին կուրսն ավարտելուց հետո զորակոչվել է խորհրդային բանակ։ Ծառայել է Մոնղոլիայում։
Արցախյան պատերազմ
խմբագրել1992 թվականի դարձել է Ադրբեջանի բանակի կամավոր։ Նշանակվել է Աղդամում կազմավորված տանկային դասակի հրամանատար։ Այն բրիգադը, որտեղ ծառայել է Աբդուլաևը, մասնակցել է Նոր Կարմիրավան, Վարդաձոր, Արանզամին գյուղերի մարտերում։ Օգոստոսի 23-ին նրա բրիգադին ուղարել են Մարտակերտ։ Դրմբոնի մարտում Աբդուլաևի տանկը մի քանի անգամ ենթարկվել է հրակոծման։ Երկու ոտքից ծանր վիրավորվելուց հետո նրան տեղափոխել են Աղդամի հիվանդանոց։ Բուժվելուց հետո վերադարձել է ճակատ։ Ոչնչացվել է հայկական ուժերի կողմից 1992 թվականի օգոստոսի 27-ին։
Ադրբեջանական Հանրապետության նախագահի № 457 1993 թ. փետրվարի 5-ի հրամանագրով Շովգիյար Աբդուլաևին շնորհվել է Ադրբեջանի ազգային հերոսի կոչումը (հետմահու)։
Թաղված է 1992 թվականի օգոստոսի 29-ին Բաքվի Շեհիդների պուրակում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Շովգիյար Աբդուլաևը milliqahraman.az կայքում(չաշխատող հղում) (ադրբ.)