Շնչառական հիվանդություններ

Շնչառական հիվանդություններ կամ թոքերի հիվանդություններ[1], բժշկական տերմին, որը ընդգրկվում է պաթոլոգիկ վիճակ է որը ախտահարում է օրգանները և հյուսվածքները որը դարձնում է գազափոխանակությունը դժվար օդ շնչող կենդանիների մոտ։ Դրանք ընդգրկում են շնչառական համակարգի վիճակներ որոնք ներառում են շնչափողը, բրոնխները, բրոնխիոլները, ալվեոլները, պլևրան, պլևրալ խոռոչները և ներվերը և շնչառական մկանները։ Շնչառական հիվանդությունները տատանվում են սկսած միջինից մինչև ինքնասահմանափակվող, ինչպես օրինակ ընդհանուր մրսածությունը, կյանքին վտանգ սպառնացող հիվանդությունները ինչպես օրինակ բակտերալ թոքաբորբթոքային էմբոլիա, սուր ասթմա և թոքի քաղցկեղ[2]։

Շնչառական հիվանդություններ
Տեսակհիվանդության կարգ
Վնասում էՇնչառական համակարգ
Բժշկական մասնագիտությունթոքաբանություն
ՀՄԴ-10J00-J99
 Diseases and disorders of the respiratory system Վիքիպահեստում

Շնչառական համակարգի հիվանդությունները ուսումնասիրում է պուլմոնոլոգիան։ Մասնագետը ով զբաղվում է այդ գիտությամբ հայտնի է որպես պուլմոնոլոգ, կրծքային բժշկության մասնագետ, շնչառական բժշկության մասնագետ։

Շնչառական հիվանդությունները կարող են դասակարգվել բազում տարբեր յեղանակներով օրինակ ըստ օրգանի, հյուսվածքի, Տարբեր նշանների և սիմպտոմների համախտանիշի որը առաջացելէ հիվանդության պատճառով։

Թոքի օբստրուկտիվ հիվանդություն

խմբագրել

Ասթմա, քրոնիկ բրոնխիտ, բրոնխոէկտազ և Թոքային քրոնիկական օբստրուկտիվ հիվանդություն (ԹՔՕՀ) այս բոլորը թոքերի օբստրուկտիվ հիվանդություններ են որոնց հատկանաշական է օդատար ուղիների օբստրուկցիան։ Այս պրոցեսը սսահմանափակում է օդի մուտքը օդատար ուղիներով դեպի ալվեոլներ որի պատճառը բորբոքմամբ պայմանավորված բրոնխային ծառի կոնստրուկցիան է։ Օբստրուկտիվ հիվանդությունները սովորաբար նույնականացվում են սիմպտոմներով և ախտորոշվում թոքային ֆունկցիայի հետազաոտմամբ սպիրոմետրիայի միջոցով։ Շատ օբստրուկտիվ հիվանդություններ կառավարվում են խուսափելով տրիգերներից ինչպես օրինակ (փոշու տիզը կամ ծխելը), սիմպտոմները կառավարվում են բրոնխոլիտիկներով, և բորբոքման ճնշմամաբ (օրինակ կորտիկոստերոիդներով) սուր դեպքերում։ԹՔՕՀ-ի առաջացման պատճառը էմֆիզեման է և քրոնիկական բրոնխիտը պայմանավորված ծխախոտով, և բրոնխոէկտազի գլխավոր բատճառը ներառում է սուր ինֆեկցիան և ցիստիկ ֆիբրոզը։ Ասթմայի տարբերակված պատճառըդեռ չի հայտնաբերվել[3]։

Թոքի ռեստրիկտիվ հիվանդություն

խմբագրել
 
Տարիքային ստանդարտեցված հաշմանդամույուն-հարմարեցված շնչառական հիվանդությունների հանդիպմանհաճախականությունը մեկ տարում ըստ պետությունների (յուրաքանչյուր 100,000 առողջին):

Թոքորի ռեստրիկտիվ հիվանդությունները շնչառական հիվանդությունների խումբ է որին հատկանշական է թոքի առաձգականության[4] կորուստը, որն առաջանում է թոքերի լայնացման և թոքային կոշտության անհամապատասխանությամբ, ինչպես օրինակ նորածինների մոտ դիսթրես սինդրոմի ժամանակ։

Քրոնիկ շնչառական հիվանդություններ

խմբագրել

Քրոնիկ շնչառական հիվանդությունները (ԹՔՀ) քրոնիկ ընթացք ունեցող շնչառական հիվանդությունների խումբ է որոնց դեպքում ախտահարվում են շնչառական ուղիները և թոքերի կառուցվածքում առկա տարեր։ Դրանց հատկանշական է բորբոքային բջիջների հավքագրումը (նեյտրոֆիլ) և/կամ ինֆեկցիայի դեստրուկտիվ ցիկլը (միջնորդավորված Pseudomonas aeruginosa-ով )։Ամենահաճախ հանդիպողներն են ասթման, ԹՔՕՀ-ն և սուր շնչառակ դիսթրես համախտանիշը։ Քրոնիկական շնչառական հիվանդությունները չեն բուժվում, ամեն դեպքում կան բուժման բազմաթիվ եղանակներ որոնք լայնացնում են շնչառական ուղիները ապահովելով օդի հոսքը լավացնելով շնչարգելությունը կարող են օգնել նվազեցնել սիմպտոմները և բարելավել կյանքի որակը[5]։

Շնչառական ուղիների ինֆեկցիա

խմբագրել

Ինֆեկցիաները կարող են ախտահարել շնչառական ուղիների ցանկացած հատված։ Դրանք բաժանվում են վերին շնչառական ուղիների և ստորին շնչառական ուղիների ինֆեկցիաների։

Վերին շնչառական ուղիների ինֆեկցիան

խմբագրել

Վերին շնչառական ուղիների ինֆեկցիայի հիմնական օրինակը ընդհանուր մրսածություն է։ Սակայն, վերին շնչառական ուղիների վարակների խմբին են պատկանում սինուսիտները, տոնզիլիտները, միջին օտիտները, ֆարինգիտները և լարինգիտները։

Ստորին շնչառական ուղիների վարակ

խմբագրել

Ստորին շնչառական ուղիների ինֆեկցիայի ամենահաճախ հանդիպող տեսակը թոքաբորբն է, թոքային հյուսվածքի բորբոքումը որը հիմնականում առաջանում է բակտերայով պայմանավորված հատկապես Streptococcus pneumoniae -ով արևմտյան երկրներում։ Տուբերկուլյոզը թոքաբորբի առաջացման կարևոր պատճառ է ամբողջ աշխարհում։Այլ պաթոգենները ինչպես օրինակ վիրուսները և սնկերը կարող են առաջացնել Սուր շնչառական համախտանիշ և պնևմոցիստիկ թոքաբորբ։Թոքաբորբի ժամանակ կարող են առաջանալ վարդություններ ինչպես օրինակ աբսցես, գնդաձև խոռոչ պայմանավորված ինֆեկցիայով կամ ինֆեկցիան կարող է տարածվել դեպի պլևրալ խոռոչ։

Բերանի խոռոչի հիգիեբայի խախտումը կարող է լինել պատճառ ստորին շնչառական ուղիների ինֆեկցիայիհամար։ Նոր հետազոտությունները ցույց են տալիս որ բակտերիաները կարող են անցնել շնչառական ուղիներով դեպի թոքեր[6][7]։

Չարորակ ուռուցքներ

խմբագրել

Շնչառական համակարգի չարորակ ուռուցքները, հատկապես թոքերի առաջնային կարցինոման, մեծագույն առողջապահական ղնդիր է որը պատասխանատու է քաղցկեղ ախորոշման 15% համար և քաղցկեղից մահերի 30% համար։ Շնչառական ուղիների քաղցկեղները հիմնականում հատկանշական են ծխողներին։

Ըստ հյուսվածքաբանության տարբերում ենք տարբերում ենք շնչառական համակարգի հետևյալ ուռուցքները։

Որպես հավելում քաղցկեղային բջիջները անցնելով արյան հոսք շրջանառում են և սրտային արտամղման հետ անցնում են թոքեր սա թոքային մետաստազների առաջացման հիմնական պատճառը և մեխանիզմն է։Կրխքի քաղցկեղը կարող է թափանցել անմիջապես տեղային տարածման ճանապարհով։Լյարդ և հաստ աղիք մետաստազ տալուց հետո այն տարածվում է դեպի թոքեր։ Շագանակագեղձի քաղցկեղը,Ծլային բջիջների քաղցկեղը և երիկամաբջջային կարցինոման կարող են նույնպես մետաստազվել թոքեր։

Շնչառական ուղիների քաղցկեղի բուժումը կախված է քաղցկեղի տեսակից։ Վիրահատական բուժումը կարող է ընդգրկել թոքի հատվածների հեռացում(լոբէկտոմիա,սեգմենէկտոմիա կամ սեպաձև հատվածի հեռացում) կամ ամբողջ թոքի հեռացում (պնևմոնէկտոմիա), քիմիոթերապիայի և ճառագայթյին թերապիայի հետ միասին։Ապրելիությունը թոքի քաղցկեղի ժամանակ կախված է քաղցկեղի փուլից որում այն ախտորոշվել է և որոշ հիստոլոգիական հատկանիշներից և կազմում է ընդհանուր առմամբ 14-17%։ Թոքերի մետաստազների դեպքում բուժումը լինում է արդյունավետ միայն խիստ որոշակի դեպքերում, հազվագյուտ իրավիճակներում։

Բարորակ քաղցկեղ

խմբագրել

Բարորակ քաղցկեղները շնչառական հիվանդոությոինների հազվադեպ հանդիպող տեսակներից են։ որոնց օրինակներն են

Թոքամզի խոռոչի հիվանդություններ

խմբագրել

Թոքամզի խոռոչի հիվանդությունների մեջ է մտնում պլևրալ մեզոթելիոման, որը հիշատակվել է վերևում։

Պլևրալ խոռոչում հեղուկի ախտաբանական կուտակումը հայտնի է նաև որպես թոքամզային արտաքիրտ։ Սա կարող է առաջանալ արյան հոսքից հեղուկի դեպի կրծքավանդակի խոռոչ անցման հետևանքով, որը հաճախ կանգային սրտային անբավարարության կամ լյարդի ցիռոզի հետևանք է։ Ավելցուկային հեղուկ կարող է կուտակվել նաև պլևրայի բորբոքային հիվանդությունների դեպքում պայմանավորված ինֆեկցիայով, թոքային էմբոլիայի, տուբերկուլյոզի, մեզոթելիոմայի և այլ հիվադությունների պատճառով։

Պնևմոթորքսը առաջանում է թոքը ծածկող պլևրայի վնասման արդյունքում, որի դեպքում օդը անցնում է պլևրայի խոռոչ։ Ախտահրված կողմում թոքը նմանվում է արտափչված բալոնի։ Լարված պնևմոթորաքսը դա պնևմոթորաքսի ծանր և սուր ձևն է, երբ օդը որը հավաքվել է կրծքավանդակի խոռոճում չի կարողանում դուրս գալ որը հանգեցնում է նրան որ օդը այնքան է շատանում պլևրալ խոռոչում որ սկսում է սեղմել սրտի և մագիստրալ անոթների վրա բերելով կյանքին վտանգ սպառնացող վիճակների։

Թոքային անոթային հիվանդություններ

խմբագրել

Թոքային անոթային հիվանդությունները վիճակներ են երբ ախտահարվում է թոքերի արյան շրջանառությունը, օրինակներ

  • Թոքային էմբոլիա, արյան մակարդուկը որը սովորաբար առաջանում է պերիֆերիկ երակներում անցնում է սրտով գնում դեպի երակային համկարդ և խրվում անոթի լուսանցքում առաջացնելով թրոմբոէմբոլիա։ Մեծ թոքային էմբոլիաները մահացուն են և առաջացնում են հանկարծամահություն։ Այլ նյութեր նույնպես կարող են էմբոլիա առաջացնել բայց դրանք ավելի հազվադեպ են ; Ճարպային էմբոլիա (հատկապես ոսկրերի վնասվածքներից հետո), էմբոլիա ամնիոտիկ հեղուկով (Ծննդաբերության բարդություններ առաջացնելով), օային էմբոլիա (յաթրոգեն առաջանում է սխալ կատարված բժշկական միջամտություններից)։
  • Թոքային զարկերակային հիպերտենզիա, ճնշման բարձրացումն է թոքային զարկերակներում․ գերազանցապես այն իդիոպաթիկ է (այսինքն անհայտ էթիոլոգիայի) բայց այն կարող է մեկ այլ հիվանդության արդյունք լինել, հատկապես ԹՔՕՀ-ի․Սա հանգեցնում է սրտի աջ կեսի լարման և մի վիճակի առաջացման որը հայտնի է նաև որպես թոքային սիրտ։
  • Թոքի այտուց, հեղուկի անցումն է մազանությաին պատերով դեպի ալվեոլի խոռոչ (կամ շնչառական տարածություն)։ Այն սովորաբար կապված է կանգային սրտային անբավարարության հետ։
  • թոքային արյունահոսություն, մազանոթների բորբոքոման և վնասման հետևանքով արյան անցումն է դեպի ալվեոլներ․ Սա կարող է բերել արյունախխման։Թոքային արյունահոսությունը կարող է կապված լինել նաև աուտոիմուն հիվանդության հետևանք ինչպես օրինակ պոլիանգիտով գրանուլեմատոզ և Գուդպաշչերի համախտանիշ։

Նեոնատալ հիվանդություններ

խմբագրել

Թոքային հիվանդությունները կարող են ազդել նաև նորածինների վրա օրինակ թոքային հիպերտենզիա, թոքերի ինտերստիցիալ էմֆիզեմա(սովորաբար վաղածին երեխաների մոտ) և նորածինների շնչառական դիսթրես համախտանիշ։

Ախտորոշում

խմբագրել

Շնչառական հիվանդությունները կարող են ախտորոշվել կատարելով հետևյալ հետազոտությունները

Համաճարակաբանություն

խմբագրել
 
Deaths from respiratory diseases per million persons in 2012
     19-125     126-169     170-196     197-225     226-275     276-308     309-365     366-440     441-593     594-1,227

Շնչառական հիվանդությունները հիվանդացության և մահացության առաջացման նշանակալից պատճառներից են ամբողջ աշխարհում։Ըստ վիճակագրության ԱՄՆ-ում մոտավորապես գրանցվում է 1 միլարդ մրսածության դեպք[8]։ Հետազոտությունները ցույց են տալիս որ 2010 թվականին ԱՄՆ-ում շնչառական դիստտրեսի պատճառով անհետաձգելի բուժօգնության բաժանմունք են դիմել մոտավորապես 6,8 միլիոն մարդ ում տարիքը չէր գերազանցում 18-ը[9]։2012-ին շնչառական պաթոլոգիաները ամենահաճախ պատճառն էին երեխաներին հիվանդանոցում պահելու համար[10]։

Մեծ Բրիտանիայում 7 մարդկանցից 1-ը ունի շնչառական քրոնիկ հիվանդություն հատկապես թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, որը ներառում է ասթմա, քրոնիկ բրոնխիտ և էմֆիզեմա[11]։Շնչառական պաթոլոգիաները (ներառյալ քաղցկեղը) պատասղանատու է հոսպիտալիզացիայի 10%-ի և 16% մահերի համար կանադայում[12]։

2011 թվականին շնչառական պաթոլոգիաները հանդիսացել են հարկադրական վենտիլյացիայի օգտագորման 93,3% ԱՄՆ-ում[13]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Lung diseases». MeSH.nlm.nih.gov. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  2. Sengupta, Nandini; Sahidullah, Md; Saha, Goutam (2016 թ․ օգոստոս). «Lung sound classification using cepstral-based statistical features». Computers in Biology and Medicine. 75 (1): 118–129. doi:10.1016/j.compbiomed.2016.05.013. PMID 27286184.
  3. Britton, edited by Brian R. Walker, Nicki R. Colledge, Stuart H. Ralston, Ian D. Penman; illustrations by Robert (2014). Davidson's principles and practice of medicine (22nd ed.). էջեր 661–730. ISBN 978-0-7020-5035-0. {{cite book}}: |first1= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. Sharma, Sat. «Restrictive Lung Disease». Վերցված է 2008 թ․ ապրիլի 19-ին.
  5. «WHO | Chronic respiratory diseases (CRDs)».
  6. «Respiratory Disease & Oral Health». unitedconcordia.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
  7. American Academy of Periodontology, kpmjkk 2008
  8. «National Institutes of Health – common cold». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 7-ին.
  9. Wier, L. M.; Hao, Y.; Owens, P.; Washington, R. (2013 թ․ մայիս). «Overview of Children in the Emergency Department, 2010». HCUP Statistical Brief #157. Agency for Healthcare Research and Quality. Rockville, MD. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
  10. Witt WP, Wiess AJ, Elixhauser A (2014 թ․ դեկտեմբեր). «Overview of Hospital Stays for Children in the United States, 2012». HCUP Statistical Brief #186. Rockville, MD: Agency for Healthcare Research and Quality.
  11. «What is COPD?». British Lung Foundation (անգլերեն). 2015 թ․ սեպտեմբերի 7.
  12. «Public Health Agency of Canada - Centre for Chronic Disease Prevention and Control Chronic Respiratory Diseases». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 6-ին.
  13. Barrett ML, Smith MW, Elizhauser A, Honigman LS, Pines JM (2014 թ․ դեկտեմբեր). «Utilization of Intensive Care Services, 2011». HCUP Statistical Brief #185. Rockville, MD: Agency for Healthcare Research and Quality.