Շղթա նամակի տիպիկ օրինակը բաղկացած է լինում մի հաղորդագրությունից, որ կոչված է ստացողին համոզել բազմացնել այդ նամակն ու վերաուղարկել այն հնարավորինս շատ այլ օգտագործողների։ Այսպիսի նամակներում սովորաբար օգտագործվող մեթոդներն ընդգրկում են էմոցիոնալ առումով մանիպուլյատիվ պատմություններ, արագորեն հարստանալու բրգաձև սխեմաներ, ինչպես նաև սնահավատությունների շահարկման և ստացողին ձախորդություններով կամ նույնիսկ ֆիզիկական բռնության կամ մահվան սպառնալիքով սարսափեցնելու ունակ հաղորդագրություններ, այն պարագայում, եթե ստացողը տվյալ նամակը չվերաուղարկի կամ դրանում նշված պահանջներին չենթարկվի և դրանով իսկ “ընդհատի շղթան”։ ԱՄՆ-ում, օրինակ, այնպիսի շղթա նամակները, որոնք փող կամ այլ արժեքային միավորներ են հայցում նամակը ստացողներից՝ շղթայի մասնակիցներին աստղաբաշխական հատուցում խոստանալով (ինչպես օրինակ հանրահայտ Մեյք Մանի Ֆաստ - Make Money Fast – Արագ Փող Սարքիր սխեմայում), այսպես կոչված “գեմբլինգ”-ի (gambling), այսինքն “ազարտային խաղերի սպեկուլյացիա”-ի տեսակ են համարվում, հետևապես հակաօրինական են։ Շղթա նամակների այլ տեսակները դիտարկվում են որպես ընդհանուր անհարմարության աղբյուր, քանի որ հաճախ կրկնվող նամակները դանդաղեցնում են փոստային համակարգն ու չեն գործում մատուցած ծանրաբեռնվածությանը համապատասխան, այլ ավելի շատ որպես խաղ։ Որոշ քոլեջներ և ռազմական բազաներ ընդունել են կանոնակարգեր, համաձայն որոնց՝ քոլեջի ուսանողների և ռազմական բազայի անձնակազմի անձնական փոստարկղեր ուղարկվող շղթա նամակների մուտքը վավերական չէ, հետևաբար դրանք դուրս կնետվեն։ Այնուամենայնիվ, ընդհանուր նամակագրության մեջ հաճախ այնքան էլ հեշտ չէ շղթա նամակները նորմալ նամակներից տարբերելը։

Ուղիներ

խմբագրել

Տպագրություն

խմբագրել
 
18-րդ դարում գրված շղթա նամակի վերևի հատվածը՝ենթադրաբար գրված Հիսուսի կողմից

Շղթա նամակի մեզ հայտնի ամենավաղ ուղին գրված է, կամ տպագրված է, տառերով՝ թղթի վրա։ Դրանք հնարավոր էր ձեռքից ձեռք փոխանցել կամ ուղարկել փոստով։ Մի տխրահռչակ վաղ օրինակ է “Բարեկեցության Ակումբ” կամ “Ուղարկիր-մի-տաս-ցենտանոց-մետաղադրամ” նամակը։ Այս նամակը սկսել էր իր գոյությունը Դենվերում, Կոլորադո նահանգ, 1935 թվականին, իրեն նախորդած մի բախտի նամակի հիման վրա։ Այն շուտով հեղեղեց Դենվերի փոստի բաժանմունքը հարյուր հազարավոր կրկնօրինակներով, մինչև Սենթ-Լյուիս և այլ քաղաքներ փոխադրվելը։ Աֆրիկայում շղթա նամակների մեծ մասը կրոնական բովանդակության են, հատկապես Քրիստոնեությանն ու Իսլամին վերաբերող։ Հաճախ այդ նամակները ծագում են պատճենահանման կենտրոններից, սակայն պնդում են, թե իբր Հռոմի Պապի ուղարկածն են՝ դրանով փորձելով մարդկանց համոզել, որպեսզի դրանք պատճենահանեն։ Բովանդակության մեջ սովորաբար նշվում է մարդկանց մեկ կամ երկու օրինակ, երբեմն հասարակական նշանակության, ովքեր ենթարկվել են նամակի բովանդակությանն ու համապատասխան հատուցում ստացել դրա դիմաց, և նրանց, ովքեր չեն ենթարկվել ու տուժել, սարսափելի տառապել են դրա դիմաց, ինչը նույնիսկ ինչ-որ մեկի մահվան և մեկ ուրիշի՝ մի գիշերվա ընթացքում միլիոնատեր դառնալու դեպքեր ներառեր։ Այս տեսակի նամակները սկզբում մի քանի օր ծաղկում են, այնուհետև բնականորեն անհետանում՝ մասամբ կախված ��յն բանից, թե ինչպիսին է տվյալ վայրում մարդկանց տնտեսական իրականությունը, և գուցե շատերը նաև կպատճառաբանեյին, թե եթե այդ նամակն իսկապես բնօրինակ է, ապա այն չի կարող պարունակել դեպքեր, երբ մարդիկ ընդհատել կամ շարունակել են շղթան։

Էլեկտրոնային փոստ

խմբագրել

Որոշները կարող են գրեթե անվնաս թվալ, օրինակ՝ երբ քերականության դպրոցի ուսանողը փորձում է տեսնել, թե արդյոք քանի հոգի կստանան իր մի գիտական նախագծի մասին էլեկտրոնային նամակը, սակայն այդ տիպի նամակների շղթան կարող է աճել երկրաչափական պրոգրեսիայով, և անկասելի դառնալ։ Հաղորդագրությունները երբեմն ինչ որ ընկերությունների կամ հարուստ անհատների անունից փուչ խոստումներ են պարունակում (օրինակ՝ Բիլ Գեյթսի), որոնցում խոսվում է փողային փոխհատուցման մասին այն բոլոր մարդկանց, ովքեր կստանան այդ նամակը։ Դրանք կարող են նաև լինել պոտենցիալ խրախուսանքով, ինչպես օրինակ՝ “Պահպանեք Սկաուտներին, ուղարկեք այս նամակը հնարավորին չափ շատ ընկերների” կամ էլ մի ասնպիսի գաղափար, ինչպիսին է “Հրեշտակի կողմից հաղորդվածը օդ կբարձրանա”։ Որոշները սպառնում են օգտագործողներին անհաջողություն բերել, եթե վերջիններս դրանք այլոց չուղարկեն։

Շղթա-էլեկտրոնային փոստի բազմաթիվ տարբերակներ կան, որ սպառնում են մահվամբ կամ այլոց մահվան մասին հեքիաթներ պատմելու միջոցով մյուսների հոգիներն առնելով, ինչպիսին էր Կատու Լատա Կուլու էլեկտրոնային նամակ-շղթան, որում ասվում էր, թե նամակը ստացող բոլոր նրանց, ովքեր չեն ուղարկի այն ուրիշներին, հոգին կսպանի։ Մեկ ուրիշ էլեկտրոնային նամակ-շղթան պարունակում էր նամակ՝ մի սպանիչ Միկի Մաուսի մասնակցությամբ, որը կներխուժեր նամակը ստացողի սեփականությունը՝ նրան սպանելու նպատակով, եթե վերջինս այդ նամակը մի որոշակի թվով այլ օգտագործողների չուղարկեր այդ նամակը (տվյալ դեպքում 25 հոգու)։ Նույնիսկ մեկ հոգի պակաս՝ և ստացողին սպասվում էր մահ, վնասվածք, պարանոյա ու ձախորդություններ։ Մի անանուն ստացող հավատացել էր այդ նամակին ու կոնսուլտացիա էր հայցել։

Այնպիսի պլատֆորմները, ինչպիսին են Ֆեյսբուքը (Facebook), ՅուԹուբը (YouTube) և Մայսփեյսը (Myspace), կարող են իրենց տանիքի տակ առնել մարդկանց էմոցիաների վրա խաղացող շղթա-նամակներ։ Վերջիններս կարող են նաև զգուշացման ձևով հանդես գալ, օրինակ՝ կալանքի տակից փախուստի դիմած հանցագործների մասին պատմությունները և այլն, որոնք ստացողին հորդորում են շտապ տարածել այդ հաղո��դագրությունը։ Մի այդպիսի շղթա-նամակ սկսվում էր “Բարև, Թարան և Ջոնն են ձեզ հետ կապի մեջ, Էմ-Էս-Էն Հոթմեյլի (MSN Hotmail) տերերը...”, որում ասվում էր, թե եթե այդ հաղորդագրությունը բոլորին չուղարկես, քո փոստարկղը կջնջեն։ Մեկ այլ, հաճախ հանդիպող շղթա-նամակի տեսակ է Վայրուս Հոքսը ՝ virus hoax։

Շղթա սարդեր

խմբագրել

Շղթա սարդը էլեկտրոնային շղթա նամակի մի տեսակ է, որում ստացողը խրախուսվում է մի ինչ որ կոնկրետ նպատակով ստորագրահավաքի մասնակցել՝ հաղորդագրության մեջ ներառված այլոց անունների ցուցակի ներքո։ Սա կոչվում է շղթա սարդ, քանի որ ամեն անգամ, երբ այն ուղարկվում է մարդկանց ինչ որ խմբի, յուրաքանչյուր հասցեատեր այդ հաղորդագրության անկախ կլոն է ստանում, որն իր բազում այլ կրկնօրինակների հետ միասին, դրանցում ավելացված ստորագրությունների հետ մեկտեղ, վերջում ավելացվելու է մեկ հիմնական օրինակին։ Օրինակ, եթե Ֆրեդը մի այդպիսի շղթա սարդ է ստեղծել և այն սկզբում ուղարկել է Քեյթիին ու Էնդրյուին, որոնք իրենց հերթին ստոարագրել են այն, Քեյթին ու Էնդրյուն արդեն կունենան միմյանցից տարբերվող անվանացուցակներ, որոնցից Էնդրյուի ընկերներին ուղարկվողները տարբեր կլինեն ու երբեք չեն ներառի Քեյթիի ցուցակում եղած նրա ընկերների անունները, և հակառակը։ Շղթա սարդերը պրոպագանդում են կայծակնային արագությամբ աճող տեմպերով, ուստի հասցեատերերի երկար ցանկերով նամակաշղթաները մեծ հավանականությամբ կամ իսկապես շատ մեծ թվով մարդկանց են ուղարկվել, կամ էլ կեղծված տեղեկություններ են պարունակում (տես բրգաձև սխեմա - pyramid scheme)։

Համացանցային համայնքներ

խմբագրել

Շղթա-նամակները լայն տարածում են գտել Մայսփեյսում (Myspace)՝ Մայսփեյս Բալեթին (Myspace bulletin) ձևով, Յութուբում (YouTube)՝ տեսա-մեկնաբանությունների ձևով, ինչպես նաև Ֆեյսբուքում (Facebook)՝ հաղորդագրությունների կամ ծրագրային ճյուղերի ձևով։

Շղթա-նամակները հաճախ ուղեկցվում են վախեցնող “հոսքերով” (կեղծիքներով) կամ ուղարկողին ինչ որ “գաղտնի” տեղեկություններ հաղորդելու խոստումով՝ հենց որ նա հաղորդագրությունն ուղարկի այլոց։ Շղթա-նամակներ կան նաև Իքս-Բոքս 360-ում (Xbox 360) Իքս-Բոքս Լիվ-ի վրա (Xbox Live)։

Բջջային հեռախոսներ

խմբագրել

Այս տեսակի տեքստային հաղորդագրությունների մասին էլ են տեղեկություններ ստացվել. “Թի Մուբայլը (T-Mobile) ձեր հաշվին 60 դոլար գումար կփոխանցի, եթե դուք այս հաղորդագրությունն ուղարկեք ձեր 10 ընկերներին”։ Սրանք հատկապես նենգ են այն առումով, որ ուղարկողի հաշվին ոչ միայն ոչ մի գումար չի փոխանցվի, այլև ամենայն հավանականությամբ այդ հաղորդագրությունն ուղարկելն էլ ինչ որ գումար կարժենա”։