Շի (կոմունա)

կոմունա Նորվեգիայի Ակերսհուս ֆյուլքեյում

Շի (նորվ.՝ Ski), կոմունա Նորվեգիայի Ակերսհուս ֆյուլքեյու��։ Կոմունայի վարչական կենտրոնը Շի քաղաքն է։ Պաշտոնական լեզուն բուկմոլն է։ Զբաղեցնում է 165.54 կմ² տարածք[2]։

Շի
նորվ.՝ Ski
Դրոշ Զինանշան


ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ԿարգավիճակՆորվեգիայի նախկին կոմունա
Մտնում էԱկերսհուս
ՎարչկենտրոնՇի
Տուվա Մոֆլագ
Հիմնական լեզուԲուկմոլ
Բնակչություն (2013)
29,307 (31 տեղ)
Տարածք165.54  (351 տեղ)
Հիմնադրված է1931[1] թ.
Սահմանակցում էՕսլո, Էնեբակ, Հուբյոլ, Օս և Օփեգոր
Ժամային գոտիUTC+1
ISO 3166-2 կոդ0213
Փոստային ինդեքսներ1400
ski.kommune.no
Շի կոմունան Ակերսհուս ֆյուլքեի քարտեզին

Պատմություն

խմբագրել

Շի կոմունայի տարածքում հայտնաբերված հնագույն բնակատեղիներում գտնվել են բազմաթիվ հնագիտական իրեր, որոնցից ամենահինը ունի շուրջ 11000 տարվա պատմություն։ Հայտնաբերվել են նաև Քարե դարի կենցաղային գործիքներ, ինչպիսին է քարե կացինը։ 1150 թվականին Շիի տարածքում կառուցվեց քարե եկեղեցի։

Շիի զինանշանը

խմբագրել

Շի կոմունայի զինանշանը հաստատվել է 1986 թվականի դեկտեմբերի 19-ին և իրենից ներկայացնում է կապույտ գույնով ներկված վահան, ներքևի մասը կլոր, որի վրա պատկերված է արծաթագույն երեք ձիու գլուխ, որոնք դասավորված են այնպես, որ պատկերեն հավերժության նշան[2]։

Բնակչություն

խմբագրել

Համաձայն 2009 թվականի մարդահամարի տվյալների՝ Շի կոմունայում բնակվում է 27815 մարդ։ Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում աճ է գրանցել[2]։

Շի կոմունայում առկա է սպորտային կյանքը։ Այստեղ գործում են բազմաթիվ ակումբներ, այդ թվում՝ ֆուտբոլի։ Շի ֆուտբոլային ակումբը խաղում է Նորվեգիայի ֆուտբոլի երկրորդ առաջնությունում։

Պատկերասրահ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել