Շիրի Մայմոն
Շիրի Մայմոն (եբրայերեն՝ שירי מימון, մայիսի 17, 1981[1][2], Kiryat Chaim, Իսրայել), իսրայելցի երգչուհի և դերասանուհի, որի կարիերան սկսվեց այն բանից հետո, երբ նա գրավեց երկրորդ տեղը Իսրայելական «Կոխավ Նոլադ» հեռուստաշոուի ժամանակ («Ծնվեց աստղը» -ռուսական Աստղերի ֆաբրիկայի իսրայելական տարբերակը), որից հետո Շիրի Մայմոնը ներկայացրեց Իսրայելը Կիևում` Եվրատեսիլ 2005 մրցույթում։
Շիրի Մայմոն | |
---|---|
Ծնվել է | մայիսի 17, 1981[1][2] (43 տարեկան) Kiryat Chaim, Իսրայել |
Երկիր | Իսրայել |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգչուհի, կոմպոզիտոր, դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, պարուհի, թատրոնի դերասանուհի և reality television program judge |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Helicon? |
Կայք | shiri-maimon.co.il |
Shiri Maimon Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՇիրին ծնվել է Իսրայելի Հայֆա քաղաքում, բայց մեծացել է Կիրյաթ Խայիմ ավանում։ Նրա մայրը մարոկկացի հրեա է, հայրը` թունիսցի հրեա։ Շիրին առաջին անգամ բեմ է դուրս եկել 10 տարեկանում` մանկական մրցույթներից մեկում։ Ավելի ուշ նա մասնակցել է «Տիպեկս» խմբի երաժշտական տեսահոլովակի նկարահանումներին, որից հետո մեկ ու կես տարի աշխատել է երգչուհի և բարմեն Էյլաթի գիշերային ակումբներից մեկում։
Եվրատեսիլ
խմբագրել2005 թվականին Շիրին մասնակցեց եվրատեսիլի իսրայելական ընտրական մրցաշարին, որտեղ հաղթեց 120 հնարավորից` հավաքելով 116 միավոր, որից հետո մեկնեց Կիև «Հաշկետ Շե-նիշ’ար» երգով, այն կատարելով կեսը եբրայերենով, կեսը` անգլերենով։ Քվեարկությունից հետո երգչուհին հավաքեց 154 միավոր` գրավելով 4-րդ տեղը, երրորդ տեղից ետ մնալով ընդամենը 4 միավորով։
2005 թվականի սեպտեմբերին Շիրին թողարկեց իր առաջին ալբոմը, որի վաճառքը հասավ 20000 օրինակի։ 2006 թվականի մարտից Շիրին սկսեց նկարահանվել Իսրայելական 24-րդ երաժշտական ալիքի Ելադոմ Ռաոմ (Վատ աղջիկներ) հեռուստասերիալում, որտեղ նա խաղում է տաղանդավոր երգչուհու դերը, որը փորձում է զբաղվել ստեղծագործական գործունեությամբ և միաժամանակ օգնել թմրամոլ եղբորը։
Երաժշտություն
խմբագրել2006 թվականի դեկտեմբերին Շիրին սկսեց աշխատել երկու նոր ալբոմների վրա անգլալեզու միջազգային լսարանի համար, երկրորդը եբրայերեն լեզվով։ 2007 թվականի վերջին , 2008 թվականի սկզբին երգչուհին շրջագայության է մեկնում ռուսախոս Բրուքլին, որտեղ ելույթ է ունենում հրեական լսարանի առաջ ։
2008 թվականի նոյեմբերի սկզբին ելույթ է ունենում MTV EMA 2008 արարողության բեմում, Now That You’re Gone կոմպոզիցիայով։ Շիրին եղել է X Factor Israel ծրագրի դաստիարակներից մեկը, ծրագրի իսրայելական տարբերակում, Ֆակտոր Ա և Գլխավոր բեմ նախագծում հաղթեց նրա սաներից Ռոուզ Ֆոստանեզը ։
Ստեղծագործություններ
խմբագրելShiri Maimon (2005)
- Ahava Ktana
- Le’an She Lo Telchi
- Otcha
- Le Kolcha
- Ad She Tavin Oti
- Tivrach
- Kama Pe’amim # Kvar Lo Shelcha
- Zman Shel Chesed
- Merachok
- Hasheket Shenish’ar
- Le’an She Lo Telchi
Rega Lifnei She… (2008)
- «Shvi Lerega» (Sit Down For A Moment)
- «Yoter Tov Lisloach» (It’s Better To Forgive)
- «Bua» (Bubble)
- «Veratziti Shetedi» (I Want You To Know)
- «Laila» (Night)
- «Kshehalachta» (When You’re Gone)
- «Tohavi Kzat Et Atzmech» (Have A Little Self-Love)
- «Mamshicha Mikan» (Continue From Here)
- «Boheret Be» (Choosing Myself)
- «Rega Lifnei She…» (A Moment Before…)
- «Ze Lo Ma Shehevtichu Li» [N.Y Version] (That’s Not What Was Promised To Me) — [Remix]
- «Shvi Lerega» [N.Y Version] (Sit Down For A Moment) — [Remix]
Standing On My Own (2008)
- «Hard To Forget» (english version of «Yoter Tov Lisloakh»)
- «Crossroads»
- «Eyes For You»
- «Angel»
- «Alone»
- «Joy»
- «Beautiful»
- «Choosing Me»
Sheleg Ba'sharav (2012)
- «Mekhaka SheTashuv»
- «Kama At Yafa»
- «Ga'agua»
- «'Ulay Ani Bekha»
- «Dilemma»
- «Lizroq Zahav»
- «LaYsha SheHayta»
- «Esha'er Otkha Lesaper»
- «BeSoff Yom»
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիրի Մայմոն» հոդվածին։ |