Շիրակամուտի ջրանցք, Նալբանդի ջրանցք, ջրանցք Հայաստանի Լոռու մարզում։ Սկիզբ է առնում Չիչխան գետի վերին հոսանքից, անցնում Շիրակամուտ գյուղ, ապա Հարթագյուղով ձգվում մինչև Մեծ Պարնի գյուղ։ Շահագործման է հանձնվել 1940 թվականին։ Երկարությունը 36 կմ է, ջրթողունակությունը՝ 2 մ³/վ։ Ոռոգում է Հարթագյուղ, Ծաղկաբեր, Մեծ Պարնի, Խնկոյան, Շիրակամուտ, Լուսաղբյուր, Կաթնաջուր, Սարալանջ գյուղերի հողատարածքները։ 1988 թվականի երկրաշարժից ավերվել է, վերակառուցվել և շահագործման է հանձնվել 1998 թվականին[1]։ Միջին դարերում ոռոգվել է Գեղարքունիք գավարը[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|