Շիզոֆազիա
Շիզոֆազիա կամ խոսքային փեղկվածություն, հոգեկան խանգարումների ախտանիշ, որն արտահայտվում է խոսքի կառուցվածքի խախտմամբ, որի ժամանակ ի տարբերություն խոսքի կցկտուրության (չկապակցված բառերի հոսքի)՝ արտահայտությունները ճիշտ են կառուցվում, սակայն չեն կրում որևէ իմաստային բովանդակություն, իսկ խոսքի բովանդակությունը համապատասխանում է զառանցանքի բովանդակությանը[1]։ Խոսքի այս խանգարումն արտահայտում է հիվանդների մտածողության փեղկվածությունը[2]։
ICD-10 | R47.8 |
---|---|
ICD-9 | 784.5 |
Այս խանգարումը բնորոշ է նախ և առաջ շիզոֆրենիային։ Շիզոֆազիայի հասկացությունն առաջ է քաշվել 1913 թվականին Էմիլ Կրեպելինի կողմից և որոշ ժամանակ համարվում էր շիզոֆրենիայի հատուկ ձև[3]։ Որոշ հեղինակներ նույնիսկ առանձնացնում են շիզոֆրենիայի տվյալ անվամբ առանձին ձև[2]։
Շիզոֆազիային հատուկ է խոսքային ակտիվության, խոսքային հոսքի բարձրացումը, ինչպես նաև «մենախոսության ախտանիշը», որը բնորոշվում է խոսքային հյուծման, զրուցակցի անհրաժեշտության բացակայությամբ[3]։ Որպես կանոն, այս ախտանիշը զուգակցվում է հիվանդների արտաքին կարգավորվածության, շփման հասանելիության և հարաբերական ինտելեկտուալ ու աֆեկտիվ պահպանվածության հետ[3]։ Շիզոֆազիայի տարբերակիչ գիծն է համարվում ձևույթային բառակազմության և «գլոսսամոլական արտահայտությունների» յուրահատուկ արդյունքը[4]։ Այս խանգարումը կարող է առաջանալ ոչ միայն պարանոյիկ շիզոֆրենիայի, այլև ծանր թուլամտության ժամանակ[5]։
Արտաքին ձայնաֆայլեր | |
---|---|
Շիզոֆազիա, 1962 | |
Շիզոֆազիա, 1962 (լսել) |
Շիզոֆազիայի օրինակ
խմբագրելՕրինակը բերված է 1962 թվականին հրատարակված Բժշկական մեծ հանրագիտարանից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Речь». Медицинская энциклопедия. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ 2,0 2,1 Жмуров В. А. «Шизофазия». Большой толковый словарь терминов по психиатрии. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 В. М. Блейхер, И. В. Крук. «Шизофазия». Толковый словарь психиатрических терминов. Արխիվացված է օրիգինալից 2016-05-20-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ André Roch Lecours, Marie Vanier-Clément. (October 1976). «Schizophasia and jargonaphasia: A comparative description with comments on Chaika's and Fromkin's respective looks at "schizophrenic" language». Brain and Language. 3 (4): 516–565.
- ↑ «Слабоумие». Справочник невропатолога и психиатра / под ред. Н. И. Гращенкова, А. В. Снежневского. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 11-ին.