Շենավան (Լոռու մարզ)

գյուղ Հայաստանի Լոռու մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շենավան

Շենավան, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Սպիտակ համայնքում[1]։

Գյուղ
Շենավան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու մարզ
ՀամայնքՍպիտակ (համայնք) | Սպիտակ համայնք[1]
ԲԾՄ1700 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն402 մարդ (2011)[2]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Շենավան (Լոռու մարզ) (Հայաստան)##
Շենավան (Լոռու մարզ) (Հայաստան)
Շենավան (Լոռու մարզ) (Լոռու մարզ)##
Շենավան (Լոռու մարզ) (Լոռու մարզ)

Մարզկենտրոն Վանաձորից հեռու է 21 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղը գտնվում է Շենավան գետի ափին՝ ծովի մակերևույթից 1500 մ բարձրության վրա։

Պատմություն

խմբագրել

Նախկինում Ղզլորան անվան տակ մտել է Ցարական Ռուսաստան Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ։ Խորհրդա��ին տարիներին մասն է կազմել Ղարաքիլիսայի, ապա Սպիտակի (մինչև 1949 թ.` Համամլուի) շրջանների։ Վերանվանվել է Շենավան 1946 թ. ապրիլի 26-ին[3]։ 1995 թվականից մտնում ՀՀ Լոռու մարզի մեջ։

Գյուղը խիստ տուժել է 1988 թ. Սպիտակի երկրաշարժի ժամանակ. ավերածություններ են տեղի ունեցել գյուղի տների 80%-ում, զոհվել է 31 մարդ[3]։

Գյուղն ունի եկեղեցի (5-19 դդ.)։ Գյուղի հյուսիսային մասում գտնվում է Կարմիր ավերակներ գյուղատեղին (մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ.)։

Բնակչություն

խմբագրել

Ըստ ՀՀ 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Շենավանի մշտական բնակչությունը կազմել է 402, առկա բնակչությունը՝ 360 մարդ[4]։ Մինչև 1918 թ. եղել է ադրբեջանաբնակ, 1920-ական թվականներից ունեցել է խառը հայ-ադրբեջանական բնակչություն[5]։ Ադրբեջանցիները լքել են գյուղը 1988-1989 թթ., նրանց փոխարեն գյուղում բնակություն են հաստատել Ադրբեջանի Բաքու և Մինգեչաուր քաղաքներից բռնագաղթած հայեր[3]։

Շենավանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.

Տարի Բնակչություն
1831 41 մարդ [6]
1873 168 մարդ [7]
1897 220 մարդ [6]
1926 212 մարդ [6]
1939 444 մարդ [6]
1959 513 մարդ [6]
1970 601 մարդ [6]
1979 571 մարդ [6]
1989 193 մարդ [6]
2001 475 մարդ [6]
2011 402 մարդ [2]


Տնտեսություն

խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ, բանջարաբուծությամբ և պտղաբուծությամբ։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Տեղեկություններ Սպիտակ համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 02․07․2023 թվական)։
  2. 2,0 2,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  3. 3,0 3,1 3,2 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 109 — 804 էջ։
  4. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  5. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  7. Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.)Երևան: 1932. — 185 p.