Շավարշ Ամիրխանյան

հայ հեղափոխական
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ամիրխանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Շավարշ Մեհրաբի Ամիրխանյան (նոյեմբերի 15, 1894(1894-11-15)[1], Կոթիգեղ, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - օգոստոսի 26, 1959(1959-08-26)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայազգի հեղափոխական, կուսակցական և պետական գործիչ, խմբագիր։

Շավարշ Ամիրխանյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 15, 1894(1894-11-15)[1]
ԾննդավայրԿոթիգեղ, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էօգոստոսի 26, 1959(1959-08-26)[1][2] (64 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՆերսիսյան դպրոց[1]
Մասնագիտությունհեղափոխական և քաղաքական գործիչ
ԱշխատավայրՊահակ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1894 թվականի նոյեմբերի 15-ին, Ղազախի գավառի Կոթիգեղ (այժմ՝ Հայաստանի Տավուշի մարզի Կոթի) գյուղում։ Տարրական կրթությունն ստացել է հայրենի գյուղում, ապա սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, որը չի ավարտել։ Ավարտել է Երևանի ուսուցչական սեմինարիան։ 1916-1917 թթ. աշխատել է որպես ուսուցիչ սկզբում Քանաքեռում, ապա Սուխումի շրջանում։ 1917-1919 թվականներին ընդհատակյա աշխատանք է տարել Հարավային Կովկասում և Հյուսիսային Կովկասում, իսկ խորհրդային իշխանության հաղթանակից հետո աշխատում Գուդաուտիի բանվորների և ��ինվորների խորհրդում։ 1918 թվականին Վրաստանում գործող պարտիզանական մի ջոկատի կազմում Ամիրխանյանը նահանջում է Հյուսիսային Կովկաս և աշխատում է Արմավիրում, իսկ 1919 թվականին անցնում է Աստրախան, որտեղ աշխատում է որպես ռազմա-հեղափոխական խորհրդի նախագահ Գևորգ Աթարբեկյանի օգնական։ Նույն թվականի սեպտեմբերին Ամիրխանյանն ուղարկվում է Ադրբեջան և Վրաստան՝ ընդհատակյա աշխատանքի։ Թիֆլիսում նա նշանակվում է «Պահակ» թերթի խմբագիր։ 1920 թվականին Ամիրխանյանն անցնում է Հայաստան։

1920 թվականին Ղազախ-Շամշադինում նա, որպես ռազմա-հեղափոխական կոմիտեի նախագահ, գլխավորում է մայիսյան ապստամբությունը։ Ապստամբության ճնշումից հետո Ամիրխանյանը հեղափոխական ջոկատների հետ միասին նահանջում է Ադրբեջան, որտեղ վերակազմում է ջոկատները և ստեղծում հայկական հրաձիգ գունդ, որը հետագայում մտնում է կարմիր բանակի մեջ։ Այդ գունդը 1920 թվականի նոյեմբերի 29-ին ոտք է դնում Հայաստան և ակտիվորեն մասնակցում այնտեղ խորհրդային կարգերի հաստատմանը։

1921 թվականի հունվարին նշանակվում է Հայաստանի արտակարգ հանձնաժողովի նախագահ և այդ պաշտոնը վարում է մինչև 1926 թվականը, երբ ընտրվում է Հայաստանի ԿՎՀ նախագահ— ԲԳՏ ժողկոմ։

1929 թվականի գործուղվում է Մոսկվա՝ ՀամԿ(բ)Կ Կենտկոմին կից մարքսիզմ-լենինիզմի դասընթացներում սովորելու, իսկ մի տարի անց աշխատանքի է նշանակվում երկաթուղային տրանսպորտում. նա եղել է Հյուսիսային երկաթուղու, Հյուսիսային Կովկասի և ապա Կազանի երկաթուղու քաղբաժինների պետ։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Ամիրխանյանն աշխատում է Մոսկվայի օկրուգի երկաթուղու քաղբաժնում, իսկ 1946 թվականին նշանակվում է հաղորդակցության ճանապարհների ժողկոմատի գլխավոր վարչություններից մեկի վերահսկողության պետ։

Եղել է Հայաստանի կոմունիստական պարտիայի առաջին կենտկոմի անդամ, 1920 թվականին մասնակցել է Բաքվում գումարված Արևելքի ժողովուրդների համագումարին, մի քանի անգամ ընտրվել է ՀԿ(բ)Կ Կենտկոմի և Անդրերկոմի անդամ, Հայաստանի և Անդրկովկասյան ֆեդերացիայի կենտգործկոմների անդամ։ Նա մասնակցել է ՀամԿ(բ)Կ XV, XVI և XVII համագումարներին, ընտրվել է ՀամԿ(բ)Կ ԿՎՀ֊ի անդամ։

Նրա գրչին են պատկանում մի շարք աշխատություններ նվիրված Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման պատմությանը։ Նրա չորս աշխատություններ լույս են տեսել առանձին գրքույկներով և շուրջ 60 հոդված՝ թերթերում ու ամսագրերում՝ հայերեն և ռուսերեն։

1964 թվականին Հայկական ԽՍՀ գերագույն սովետի նախագահությունը որոշում է ընդունել Շ. Ամիրխանյանի ծննդավայրը վերանվանել Շավարշավան[3]։ Գյուղը Շավարշավան է անվանվել մինչև 1992 թվականը։ ԽՄԿԿ անդամ 1912 թվականից։

Մահացել է օգոստոսի 26-ին, Երևանում։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շավարշ Ամիրխանյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 322