Շանել, ֆրանսիական հագուստ և շքեղության իրեր արտադրող ընկերություն, որը հիմնադրվել է մոդելագործ Կոկո Շանելի կողմից, 20-րդ դարասկզբին, Փարիզում։

Շանել
Изображение логотипа
Տեսակմասնավոր ընկերություն, անշարժ գույքով ընկերություն և նորաձևության տուն
Հիմնադրված է1910[1]
ՀիմնադիրԿոկո Շանել
ՎայրՆյոյի սյուր Սեն, Ֆրանսիա և Փարիզ[2]
Երկիր Ֆրանսիա
ՏնօրենLeena Nair?
Արդյունաբերություննորաձևություն
Հասույթ19,7 մլրդ $ (2023)[3]
Դուստր ընկերություններFondation d'entreprise Chanel?
Կայքchanel.com
Մասնակից էԲարձր նորաձևության միության տուն
 Chanel Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Շանել նորաձևության տան առաջին բուտիկը բացվել է 1910 թվականին։ 1924 թվականին Կոկո Շանել��, ձեռներեց Պիեր Վերտեյմերի հետ մեկտեղ, բացեց՝ «Parfums Chanel» օծանելիքի արտադրության ստորաբաժանումը։

Սեփականատերեր և տնօրինություն

խմբագրել

Շանելը համարվում է սեփական ընկերություն, որը գտնվում է ղեկավարության նախագահ Ալեն Վերտեյմերի (Alain Wertheimer) ընտանիքի վերահսկողության տակ։ Ընկերության գլխավոր տնօրենը՝ Մորին Շիկեն է։

«Շանելի» տան գեղարվեստական ղեկավարը՝ մոդելագործ Կարլ Լագերֆելդն է։

Գործունեություն

խմբագրել

Ընկերությունը մասնագիտանում է հագուստի, կոսմետիկայի, օծանելիքի, ժամացույցների, արևապաշտպան ակնոցների և լյուքս դասի ոսկերչական իրերի արտադրության և վաճառքի վրա։ Այն ողջ աշխարհում 147 բուտիկ ունի։

Ընկերության ֆինանսական ցուցանիշները չեն հրապարակվում։ Hoovers.com ինտերնետային ռեսուրսի տվյալներով՝ Շանելի ամենամյա շրջանառությունը կազմում է մոտ 1,089 միլիարդ դոլար։ Վերջին արտադրված օծանելիքը Chanel-ի կողմից դա կանանց համար նախատեսված N°5 L'EAU -ն է, իսկ տղամարդկանց համար՝ Bleu De Chanel-ը։ Ներկայումս Chanel բրենդը ունի սպառողնեի մեծ շրջանակ աշխարհի տարբեր անկյուններում։ Ուշագրավ է, որ Chanel №5 –ը աշխարհում վաճառվում է յուրաքանչյուր 30 վայրկյանը մեկ։ Սպառողները կարող են ծանոթանալ բրենդի նոր տեսականուն կատալոգների, խանութների, գովազդների կամ համացանցի միջոցով։

SWOT վերլուծություն

խմբագրել

Առավելություններ

խմբագրել
  • Արտադրանքի և՛ որակը, և՛ ծավալը գրեթե համապատասխանում է իրական գնին
  • Շուկայում պահանջված է
  • Ունի ճանաչված ապրանքանիշ
  • Ունի հավատարիմ հաճախորդների մեծ բանակ և աշխատակազմ
  • Տպավորիչ fashion show-ներ
  • Ձեռքի պայուսակների և օծանելիքների եզակի ոճ և դիզայն
  • Լավ գովազդներ, այդ թվում նաև ցուցահանդեսներ
  • Բրենդի հայտնի հիմնադիր
  • Բրենդի պաշտոնական ներկայացուցիչը հայտնի հարավկորեական խմբի`BLACPINK-ի երգչուհի Kim Jennie-ն է

Թերություններ

խմբագրել
  • Կայքի հասարակ դիզայն
  • Ապրանքները հասանելի են հիմնականում մեծ քաղաքներում
  • Նյութերը մատակարարներից ստանում են բարձր գներով
  • Ինքնարժեքը բարձր է
  • Խնամքի պարագաները բարելավման կարիք ունեն
  • Արտադրությունը սահմանափակ է

Սպառնալիքներ

խմբագրել
  • Շուկայում առկա են ապրանքների նույնական օրինակները, որոնք վաճառվում են ավելի քիչ վճարել ցանկացող հաճախորդներին
  • Peta-ն հրապարակել է, որ Շանելի կոսմետիկան փորձարկվել է կենդանիների վրա, որից հետո Շանելը կարող է վատ համբավ ձեռք բերել
  • Հաճախորդները չեն կարող օնլայն հագուստ գնել, ինչն օգնում է ուրիշ բրենդների, որոնք ունեն այդ հնարավորությունը
  • EU-ն սպառնալով արգելել է No 5–ի արտադրությունը, քանի որ այն պարունակում է բաղադրաաս, որը մեծացնում է ալերգիայի ռիսկը

Հնարավորություններ

խմբագրել
  • Հայտնի բլոգերների հետ աշխատելը հնարավորություն կտա մեծացնել վաճառքը երիտասարդների շրջանում
  • Ընդլայնելով արտադրանքը շուկայում նա կբարելավի իր դիրքերը
  • Ստեղծվում է նոր և նորարարական արտադրանք
  • Զարգանում է տղամարդկանց խնամքի պարագաների արտադրությունը
  • Տեխնոլոգիաները անընդհատ թարմացվում են
  • Կատարվում է օնլայն գնումներ տարբեր՝ կայքերի միջոցով

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շանել» հոդվածին։