Նփրկերտ
Աշխարհագրություն
խմբագրելՏարածվում էր Քաղրիդ գետի միջին և ստորին հոսանքի վրա ընկած շրջաններում։ Հարավում, հավանաբար, ընդգրկել էր Տիգրիս գետից հարավ ընկած որոշ շրջաններ։ Նփրկերտը տաք և չոր կլիմայով, անտառազուրկ, հարթավայրային գավառ է։ Հյուսիսային մասն ունի լեռնային ռելիեֆ՝ ձգվում են Իլիջայի ոչ բարձր լեռները։ Նփրկերիտի պատմական վայրերից են՝ Տիգրանակերտ քաղաքը Թուխ գետակը և Կլեսուր լեռնանցքը։
Պատմություն
խմբագրելԳավառը կարևոր նշանակություն է ունեցել Տիգրան Բ Մեծի օրոք (մ.թ.ա. առաջին դար), երբ այնտեղ հիմնադրվում է Տիգրանակերտ մայրաքաղաքը։ 896 թվականին Թուխ գետի ափին, Կղեսուր լեռնանցքի ամրությունների մոտ տեղի է ունեցել ճակատամարտ հայկական և Հյուսիսային Միջագետքի ամիրայի զորքերի միջև։ Տասնվեցերորդ դարից Նփրկերտը մտնում է Դիարբեքրի վիլայեթի մեջ՝ կազմելով առանձին (Միաֆարկինի) սանջակ։ Հետագայում այն համապատասխանում էր Բշերիկի (Սիլվանի) գավառին։
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան։ «Միտք»։
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 407)։ |