Նորշենջուղ
Նորշենջուղ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Արծկեի գավառակում[1]։ Գտնվում է Արծկե քաղաքից 4-5 կմ հյուսիս, Վանա լճի հյուսիսային ափից 5 կմ հեռավորության վրա, Սիփան լեռան հարավային փեշերին։
Գյուղ | ||
---|---|---|
Նորշենջուղ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Վանի վիլայեթ | |
Գավառակ | Արծկեի գավառակ | |
Այլ անվանումներ | Նորշենճագ, Նորշենճիկ, Նորշենջուկ, Նորշինջուկ, Նորշնչղ, Նորշնջըղ, Նորշնջյուղ, Նորշնջող, Նորշնջուղ, Նորշունջիկ, Նորշունջուկ, Նորսնջըղ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 13500 | |
|
Պատմություն
խմբագրելԳյուղն ավերվել, իսկ բանկչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
խմբագրելXX դարի սկզբին ուներ 60 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմանական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր, մասսամբ՝ ձկնորսությունը։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԳյուղի մոտակայքում գտնվում էր Ս․ Աստվածածին ուխտատեղին։ Ուներ Ս․ Ամենափրկիչ անունով եկեղեցի[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Վանի նահանգ․ Արծկե-Ալջավազի /Ադիլջևազ/ գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 31
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 384)։ |