Նոյյան տապան (մետաղադրամներ)
- Այս հոդվածը հայկական արծաթե դրամների մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Նոյյան տապան (այլ կիրառումներ)։
Հայաստանի կենտրոնական բանկը «Նոյյան տապան» ներդրումային մետաղադրամների շարքը սկսել է թողարկել 2011 թվականից։ Դրանք թողարկվում են յուրաքանչյուր տարի մինչև այժմ (2022)։ «Նոյյան տապան» ներդրումային դրամները թողարկվում են 7 քաշային տարբերակներով և համապատասխանաբար 7 անվանական արժեքներով, պատրաստված են 999 հարգի արծաթից UNC որակով[1][2]։ «Նոյյան տապան» շարքն առաջին և առայժմ միակ ներդրումային դրամն է՝ թողարկված ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Շարքի թողարկման նպատակն է բնակչությանը հնարավորություն տալ ազատ միջոցները ներդնել արծաթե դրամներում, ինչպես նաև Հայաստանի պատմության ճանաչումն ու մշակութային արժեքների տարածումը[3][4][5]։
Ներդրումային դրամները բարձր հարգի թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնց շրջանառության կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ շատ երկրներում դրանց առք ու վաճառքի ժամանակ վերջիններս չեն հարկվում ավելացված արժեքի հարկով։ Այդ պատճառով նեդրումային մետաղադրամներն ունեն պարունակվող թանկարժեք մետաղի գնին մոտ վաճառքի գին, որը ձևավորվում է թանկարժեք մետաղների իրացման միջազգային շուկաներում[3][5]։
Դիզայնը և տեխնիկական բնութագրերը
խմբագրելԴիմերես. կենտրոնում՝ պետական զինանշանը, նրանից ցած՝ անվանական արժեքը և թողարկման տարեթիվը, աջ մասում՝ մետաղադրամի քաշը տրոյական ունցիայով կամ կգ-ով, մետաղի հարգը (Ag999), ձախ մասում՝ դրամահատարանի դրոշմակնիքը, եզրերով՝ պետության անվանումը՝ անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA» և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»։
Դարձերեսը՝ ձիթենու ճյուղը կտուցին աղավնին՝ Նոյյան տապանի, Արարատ լեռան և արևածագի ոճավորված պատկերների ֆոնի վրա, եզրերով՝ «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և անգլ.՝ «NOAH'S ARK» գրառումները։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Մետաղադրամները հատվել են Գերմանիայի «Geiger Edelmetalle» ընկերության «Leipziger Edelmetallverarbeitung» դրամահատարանում[6][7][8], էսքիզները՝ Էդուարդ Կուրղինյանի։ Շարքի դրամների հատման իրավունքից բացի, ՀՀ Կենտրոնական բանկը գերմանական «Geiger Edelmetalle» ընկերությանը տվել է նաև դրանց գովազդման, տարածման և վաճառքի իրավունքը։
Անվանական արժեք |
100 դրամ |
200 դրամ |
500 դրամ |
1000 դրամ |
5000 դրամ |
10 000 դրամ |
20 000 դրամ | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաշը | 7.77 գ (1/4 OZ) |
15.55 գ (1/2 OZ) |
31.10 գ (1 OZ) |
155.5 գ (5 OZ) |
311.0 գ (10 OZ) |
1 կգ | 5 կգ | |||||||
Տրամագիծը | 20.18 մմ | 27.66 մմ | 38.50 մմ | 60.15 մմ | 75.50 մմ | 100.0 մմ | 149.62 մմ | |||||||
2011 | Դարձերեսը և հատված քանակը[4][9][10][11] | |||||||||||||
17 068 | 15 533 | 268 325 | ||||||||||||
2012 | ||||||||||||||
173 696 | 102 028 | 457 576 | 3550 | 2003 | 2449 | 163 | ||||||||
2013 | ||||||||||||||
124 713 | 90 204 | 581 800 | 2436 | 1992 | 2826 | 171 | ||||||||
2014 | ||||||||||||||
113 723 | 87 563 | 556 323 | 4535 | 3645 | 2590 | 476 | ||||||||
2015 | ||||||||||||||
183 622 | 139 722 | 960 182 | 3348 | 4065 | 2485 | 473 | ||||||||
2016 | ||||||||||||||
292 562 | 156 002 | 529 202 | 4123 | 4562 | 3606 | 449 | ||||||||
2017 | ||||||||||||||
388 501 | 81 701 | 479 551 | 2559 | 2360 | 1507 | 332 | ||||||||
2018 | ||||||||||||||
298 501 | 73 601 | 234 001 | 1401 | 1061 | 963 | 195 | ||||||||
2019 | ||||||||||||||
337 001 | 66 001 | 725 001 | 2123 | 1945 | 2670 | 284 | ||||||||
2020 | ||||||||||||||
666 501 | 111 041 | 861 001 | 3801 | 3881 | 1520 | 350 | ||||||||
2021 | ||||||||||||||
մինչև 2 մլն[12] | ��ինչև 2 մլն | մինչև 8 մլն | մինչև 500 000 | մինչև 500 000 | մինչև 500 000 | մինչև 50 000 | ||||||||
2022 | ||||||||||||||
մինչև 2 մլն | մինչև 2 մլն | մինչև 8 մլն | մինչև 500 000 | մինչև 500 000 | մինչև 500 000 | մինչև 50 000 |
Հուշադրամներ
խմբագրել«Նոյյան տապան» շարքի հավաքորդական արծաթե մետաղադրամները թողարկվել են 2012 թվականին երեք քաշային տարբերակներով և համապատասխանաբար երեք անվանական արժեքներով, պատրաստված են 999 հարգի արծաթից proof որակով։ Արծաթե հուշադրամներն ունեն ներդրումային դրամներին համանման դիզայն, դրանցից տարբերվում են ընդհատվող ատամնավոր, համարակալումով դրամաշուրթով։
2012 | Անվանական արժեքը՝ 100 դրամ։ Քաշը՝ 7.77 գ (1/4 OZ)։ Տրամագիծը՝ 20.18 մմ։ Հատված քանակը՝ 2000 հատ[3][13]։ | 2012 | Անվանական արժեքը՝ 500 դրամ։ Քաշը՝ 31.10 գ (1 OZ)։ Տրամագիծը՝ 38.50 մմ։ Հատված քանակը՝ 2000 հատ[3][13]։ | |||
2012 | Անվանական արժեքը՝ 200 դրամ։ Քաշը՝ 15.55 գ (1/2 OZ)։ Տրամագիծը՝ 27.66 մմ։ Հատված քանակը՝ 2000 հատ[3][13]։ |
«Նոյյան տապան» շարքի ոսկե հուշադրամները թողարկվել են 2017 թվականին չորս քաշային տարբերակներով և համապատասխանաբար չորս անվանական արժեքներով, պատրաստված են 999 հարգի ոսկուց proof որակով։ Ոսկե հուշադրամներն ունեն ներդրումային դրամներին համանման դիզայն, դրանցից տարբերվում են դիմերեսին առկա հետևյալ գրառումներով՝ մետաղադրամի եզակի հերթական համարը[14], ընդհանուր հատված քանակը, մետաղի հարգը (Au999,9)։
2017 | Անվանական արժեքը՝ 100 դրամ։ Քաշը՝ 1.00 գ։ Տրամագիծը՝ 13.90 մմ։ Հատված քանակը՝ 3000 հատ[14]։ | 2017 | Անվանական արժեքը՝ 25 000 դրամ։ Քաշը՝ 15.55 գ (1/2 OZ)։ Տրամագիծը՝ 25.20 մմ։ Հատված քանակը՝ 800 հատ[14]։ | |||
2017 | Անվանական արժեքը՝ 10 000 դրամ։ Քաշը՝ 7.77 գ (1/4 OZ)։ Տրամագիծը՝ 20.00 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ[14]։ | 2017 | Անվանական արժեքը՝ 50 000 դրամ։ Քաշը՝ 31.10 գ (1 OZ)։ Տրամագիծը՝ 30.20 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ[14]։ |
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Europäische Geschichte geprägt in Feinsilber; arche-noah.am Արխիվացված 2015-12-03 Wayback Machine (գերմ.)։ Վերցված է 2015-11-29
- ↑ Հայաստանի Հանրապետության դրամանիշերը, էջ 60-67
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Հայկական դրամի պատմությունից. Ներդրումային մետաղադրամները; panarmenian.net։ Վերցված է 2015-11-08
- ↑ 4,0 4,1 Noah´s Ark Silver Bullion Coin; geiger-edelmetalle.de Արխիվացված 2018-08-19 Wayback Machine (անգլ.)։ Վերցված է 2018-08-18
- ↑ 5,0 5,1 Ճանաչիր քո դրամը; ՀՀ ԿԲ կայք, էջ 20
- ↑ Production series; leipziger-edelmetallverarbeitung.de Արխիվացված 2012-05-30 Wayback Machine (անգլ.)]։ Վերցված է 2015-11-29
- ↑ A Silver coin from the Central Bank of Armenia; armenianstamps.com Արխիվացված 2016-03-04 Wayback Machine (անգլ.)
- ↑ Arche Noah Silber; goldpreis.de (գերմ.)։ Վերցված է 2017-06-15
- ↑ Armenian Noah's Ark; agaunews.com (անգլ.)։ Վերցված է 2017-06-19
- ↑ Arche Noah Silbermünze; gold.de (գերմ.)։ Վերցված է 2018-01-13
- ↑ https://www.gold.ch/silber/silbermuenzen/arche-noah/
- ↑ Հայաստանի Հանրապետության դրամանիշերը, 2013, էջ 63-67
- ↑ 13,0 13,1 13,2 Հայաստանի Հանրապետության դրամանիշերը, էջ 217
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 14,4 Noah's Ark Gold Proof Coin; geiger-edelmetalle.de Արխիվացված 2019-06-05 Wayback Machine (անգլ.)։ Վերցված է 2017-06-19
Գրականություն
խմբագրել- Cuhaj G.S., Michael T., 2016 Standard Catalog of World Coins 2001—Date (10th Ed.), Iola, «Krause Publications», 2015, էջ 42-49 — 1344 էջ, ISBN 978-1-4402-4410-0։
- Հայաստանի Հանրապետության դրամանիշերը, ՀՀ Կենտրոնական բանկ, Երևան, «ՀՀ ԿԲ հրատ․», 2013 — 220 էջ։
Արտաքին հղումներ
խմբագրել- ՀՀ ներդրումային դրամներ; ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայք
- Նոյյան տապան արծաթե ներդրումային մետաղադրամը; gold.de (գերմ.)