Նիկոլա Սթերջեն
Նիկոլա Ֆերգյուսոն Սթերջեն (անգլ.՝ Nicola Ferguson Sturgeon, հուլիսի 19, 1970[2][3], Irvine, Շոտլանդիա[4]), Շոտլանդիայի թվով հինգերորդ գործող առաջին նախարարը, ինչպես նաև Շոտլանդիայի Ազգային կուսակցության առաջնորդը, առաջին կինը, որը զբաղեցնում է այդ պաշտոնները։
Նիկոլա Սթերջեն անգլ.՝ Nicola Sturgeon | |
Կուսակցություն՝ | Շոտլանդիայի ազգային կուսակցություն[1] |
---|---|
Կրթություն՝ | Գլազգոյի համալսարան, Greenwood Academy? և University of Glasgow School of Law? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և փաստաբան |
Դավանանք | Շոտլանդիայի եկեղեցի |
Ծննդյան օր | հուլիսի 19, 1970[2][3] (54 տարեկան) |
Ծննդավայր | Irvine, Շոտլանդիա[4] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Ի ծնե անուն | անգլ.՝ Nicola Ferguson Sturgeon |
Մայր | Joan Sturgeon? |
Ամուսին | Peter Murrell? |
Կայք՝ | firstminister.gov.scot |
Պարգևներ | |
Վաղ տարիներ և կրթություն
խմբագրելՆիկոլա Ֆերգյուսոն Սթերջենը ծնվել է Էրշիրի կենտրոնական հիվանդանոցում 1970 թվականի հուլիսի 19-ին։ Նա էլեկտրիկ Ռոբերտ Սթերջենի ընտանիքում երեք դուստրերից ավագն է։ Նրա մայրը՝ Ջոանը, Շոտլանդիայի Ազգային կուսակցության (SNP) Հյուսիսային Էրշիրի խորհրդի անդամ է։
Սթերջենն ավարտել է Գլազգոյի համալսարանը՝ 1992 թվականին ստանալով իրավաբանական գիտությունների բակալավրի աստիճան։ Հետո սովորել և աշխատել է որպես իրավաբան Ստերլինգում, ապա Գլազգոյում։
Քաղաքական կարիերայի սկիզբ
խմբագրելՍթերջենը Շոտլանդիայի ազգային կուսակցությանը (SNP) անդամակցել է 1986 թվականին՝ արդեն այդ պահին լինելով միջուկային զինաթափման արշավի անդամ, և շուտով այնտեղ դարձել է երիտասարդության հարցերով փոխկազմակերպիչ և գովազդի գծով փոխկազմակերպիչ[6][7]։ Նա առաջին անգամ առաջադրվել է 1992 թվականին՝ որպես SNP-ի բրիտանական խորհրդարանի թեկնածու Գլազգոյի օկրուգում, որտեղ չի կարողացել հաղթել, բայց դարձել Է Շոտլանդիայի խորհրդարանի ամենաերիտասարդ թեկնածուն։
1997 թվականի համընդհանուր ընտրություններում Սթերջենն առաջադրվել է Գլազգո Գովանի օկրուգում։ Նա պարտվել է Լեյբորիստական կուսակցության թեկնածու Մոհամեդ Սարվարին, որը հավաքել էր 2914 ձայն։ Դրանից կարճ ժամանակ անց Սթերջենը նշանակվել է SNP-ի էներգետիկ և կրթական հարցերով ներկայացուցիչ։
1999 թվականին Սթերջենը մասնակցել է Շոտլանդիայի խորհրդարանի պատմության մեջ առաջին ընտրություններին՝ որպես Գլազգո Գովանի օկրուգում SNP-ի թեկնածու։ Չնայած նա չկարողացավ հաղթել օկրուգում, սակայն նա Գլազգոյի տարածաշրջանի SNP կուսակցության տարածաշրջանային ցուցակի առաջին տեղում էր, և այդպիսով ընտրվեց Շոտլանդիայի խորհրդարան։ Շոտլանդիայի խորհրդարանում առաջին ժամկետի ընթացքում Սթերջենը 1999 թվականից մինչև 2000 թվականը եղել է ստվերային կաբինետի անդամ երեխաների գործերի և կրթության նախարար, առողջապահության նախարար 2000 թվականից մինչև 2003 թվականը, արդարադատության նախարար 2003 թվականից մինչև 2004 թվականը։
Կուսակցության ղեկավարի տեղակալ և առաջին նախարարի տեղակալ
խմբագրել2004 թվականի հունիսի 22-ին, Ջոն Սուիննին հրաժարական է տվել SNP-ի առաջնորդի պաշտոնից՝ Եվրախորհրդարանի ընտրություններում վատ արդյունքներից հետո։ 2004 թվականի հունիսի 24-ին Սթերջենը հայտարարել էր, որ պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել կուսակցության առաջնորդի պաշտոնում[8]։ Սակայն հետո նա դուրս է եկել ընտրություններից հօգուտ Ալեքս Սալմոնդի թեկնածության, որն ի սկզբանե հայտարարել էր, որ մտադիր չէ առաջադրվել[9], և դարձել է կուսակցության փոխնախագահի թեկնածու Սալմոնդի հետ տանդեմում։
2004 թվականի սեպտեմբերի 3-ին Սալմոնդը և Ստերջենը հայտարարվեցին ընտրություններում հաղթողներ։ Քանի որ Սալմոնդն այդ պահին դեռ պատգամավոր էր Համայնքների պալատում, Սթերջենը Շոտլանդիայի խորհրդարանում SNP խմբակցության ղեկավարն էր մինչև 2007 թվականի ընտրությունները, երբ Սալմոնդն ընտրվեց Շոտլանդիայի խորհրդարան[10]։
2007 թվականի ընտրություններում Գլազգոյի շրջանում նա հաղթել է լեյբորիստ Գորդոն Ջեքսոնին՝ 4,7 %-ի առավելությամբ։ 2007 թվականի ընտրությունները հանգեցրել է «կասեցված խորհրդարանի», SNP ստացել է 47 մանդատ, լեյբորիստները 46, SNP հետագայում ձևավորվել է փոքրամասնության կառավարություն։ Ստերջենը նշանակվել է առաջին նախարար Ալեքս Սալմոնդի աշխատասենյակում առաջին նախարարի և առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնում։
2011 թվականին SNP-ը տարել է վստահ հաղթանակ և հասել բացարձակ մեծամասնության խորհրդարանում։ Ստերջենը պահպանել է առաջին նախարարի տեղակալի և առողջապահության նախարարի պաշտոնը, սակայն մեկ տարի անց նա նշանակվել է ենթակառուցվածքների և ներդրումների նախարար և Շոտլանդիայի անկախության հանրաքվեի կազմակերպման ղեկավար[11]։ Սթերջենը պնդել է, որ անկախությունը Շոտլանդիային թույլ կտա ավելի ուժեղ և մրցունակ երկիր կառուցել ծախսերի գերակայությունները փոխելու համար, որպեսզի պայքարեն «Շոտլանդիայի նման հարուստ երկրում աղքատության սկանդալային աճի դեմ»[12]։
2014 թվականի սեպտեմբերի 19-ի հանրաքվեում ընտրողների 55,3 %-ը չի պաշտպանել Շոտլանդիայի անկախությունը, 44,7 %-ը քվեարկել է «այո»[13]։ Հանրաքվեում պարտվելուց հետո առաջին նախարար Ալեքս Սելմոնդը հայտարարել է, որ հեռանում է առաջին նախարարի և SNP-ի առաջնորդի պաշտոնից։ Սթերջենն անմիջապես հայտարարել է, որ ինքը լինելու է այդ պաշտոնի թեկնածուն և մեծ աջակցություն է ստացել SNP հիերարխիայում[14][15][16]։
Շոտլանդիայի Ազգային կուսակցության ղեկավար
խմբագրել2014 թվականի սեպտեմբերի 24-ին Սթերջենը պաշտոնապես սկսեց իր նախընտրական քարոզարշավը[17][18], SNP-ի մեծ թվով նշանավոր անդամներ հրապարակավ պաշտպանեցին նրա թեկնածությունը, և ակնհայտ դարձավ, որ ոչ մի այլ թեկնածու չի կարողանա ստանալ անհրաժեշտ նոմինալ ձայներ[19]։
SNP-ի ղեկավարության պաշտոնի թեկնածությունների առաջադրումը փակվել է հոկտեմբերի 15-ին, Սթերջենը հաստատվել է որպես միակ թեկնածու։ Նա ընտրություններին ընտրվել է ոչ այլընտրանքային հիմունքներով՝ 2014 թվականի նոյեմբերին կուսակցության աշնանային համաժողովի ժամանակ[20]։
Շոտլանդիայի առաջին նախարար
խմբագրել2014 թվականի նոյեմբերի 19-ին, Սալմոնդը պաշտոնապես հրաժարական տվեց Շոտլանդիայի առաջին նախարարի պաշտոնից, և Սթերջենն ընտրվեց Շոտլանդիայի խորհրդարանի կողմից որպես նրա իրավահաջորդ՝ դառնալով այդ պաշտոնում առաջին կինը։
Կարծիքներ
խմբագրելThe Herald շոտլանդական հրատարակությունը նրան անվանել է «Տարվա շոտլանդացի քաղաքական գործիչ» 2008, 2012 և 2014 թվականներին։
2013 թվականի փետրվարին նա զբաղեցրել է 20-րդ տեղը Մեծ Բրիտանիայի ամենաազդեցիկ կանանց ցուցակում Woman's Hour BBC Radio 4 շոուի ժամանակ[21]։
2018 թվականի մարտին նա զբաղեցրել է 1-ին տեղը Մեծ Բրիտանիայի ամենաազդեցիկ կանանց ցանկում՝ ըստ SkyNews-ի լսարանի առցանց հարցման՝ շրջանցելով թագուհի Ելիզաբեթ II-ին[22][23]։
Անձնական կյանք
խմբագրելՍթերջենն ապրում է Գլազգոյում ամուսնու՝ Պիտեր Մյուրելի հետ, ով ներկայումս զբաղեցնում Է Շոտլանդիայի Ազգային կուսակցության (SNP) գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը։ Նրանք իրենց նշանադրության մասին հայտարարել են 2010 թվականի հունվարի 29-ին և ամուսնացել 2010 թվականի հուլիսի 16-ին Գլազգոյում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.workwithdata.com/person/nicola-sturgeon-1970
- ↑ 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.britannica.com/biography/Nicola-Sturgeon
- ↑ http://www.m100potsdam.org/wp-content/uploads/2019/09/M100-Media-Award-an-Nicola-Sturgeon.pdf
- ↑ «Sturgeon: "Now or never" to banish Trident». Scottish National Party. 2014 թ․ ապրիլի 5. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ Nicola Sturgeon MSP, biography on SNP website
- ↑ «Sturgeon contests SNP leadership». BBC News. 2004 թ․ հունիսի 24. Վերցված է 2011 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Under-fire SNP leader resigns». BBC News. 2004 թ․ հունիսի 22. Վերցված է 2011 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Salmond named as new SNP leader». BBC News. 2004 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2011 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Scottish cabinet reshuffle: Nicola Sturgeon given new independence role». BBC News. 2012 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2014 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ Carrell, Severin (2012 թ․ մայիսի 25). «Scottish independence would allow economy to grow, says Sturgeon». The Guardian. London.
- ↑ «Scottish independence referendum: final results in full». the Guardian. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Scottish referendum results: As Alex Salmond steps down, Nicola Sturgeon waits for her chance to lead». The Independent. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Alex Salmond Resigns: Will SNP Deputy First Minister Nicola Sturgeon Replace Him?». International Business Times UK. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Scottish independence: referendum results – live – Telegraph». Telegraph.co.uk. 2014 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ Severin Carrell. «Nicola Sturgeon launches campaign to succeed Alex Salmond». the Guardian. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Nicola Sturgeon predicts independence 'one day' as she launches bid to replace Alex Salmond». Telegraph.co.uk. 2014 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «BBC News – Nicola Sturgeon backed by former SNP leader Gordon Wilson to replace Salmond». BBC News. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «SNP leadership elections close». SNP. SNP. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «BBC Radio 4, Woman's Hour Power list». BBC. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Nicola Sturgeon leads Britain's most influential woman poll» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Nicola Sturgeon tops poll of Britain's most influential women – ahead of the Queen» (անգլերեն). The National. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլա Սթերջեն» հոդվածին։ |