Մինչև 1843 թվականը ղեկավարել է միաբանության տպարանը, բարեխղճորեն սրբագրել հայագիտական հրատարակությունները, մասնակցել «Մատենագիրք նախնեաց» մատենաշարի հրատարակմանը։ Միաբանության մատենադարանի ձեռագրերի հիման վրա կազմել է հայ հին ու միջնադարյան, ինչպես նաև թարգման, երկերի մանրամասն ցուցակը՝ առանձնացնելով կորած կամ թերի պահպանված բնագրերը։ Հնագիտականաշխարհագրական ուսումնասիրություններ կատարելու, պատմական և մատենագրական հուշարձաններ որոնելու նպատակով 1843-1853 թվականներին ճամփորդել է Հայաստանում և հարակից երկրամասերում։ Ուղևորության ընթացքում հետազոտել ու ճշգրտորեն նկարագրել է այցելած բնակավայրերի ու գավառների բնապատմական վիճակը, շինարար, և ճարտարապետ հուշարձանները, այլևայլ հնությունները, կազմել քարտեզներ ու հատակագծեր, նմանահանել արձանագրությունները (X-XVIII դարերին վերաբեր��ղ 196 արձանագրություն՝ բնագիր և ռուս, թարգմանությամբ, հրատարակված են 1881 թվականին Մոսկվայում լույս տեսած «Հայկական արձանագրությունները Կարսում, Անիում և վերջինիս շրջակայքում» գրքում)։ Հավաքել և Վենետիկ է ուղարկել հարյուրավոր հայերեն մեծարժեք ձեռագրեր, հնագիտական իրեր, դրամներ, հայերեն, հունարեն, վրացերեն, արաբերեն, և այլ լեզուներով բազմաթիվ վերնագիր հիշատակարաններ, գրի առել հայ ժողովրդի բանահյուսության նմուշներ։ Հավաքած նյութի հիման վրա գրել է «Տեղագրութիւնք ի Փոքր եւ ի Մեծ Հայս» (1864) տեղեկատու բնույթի հայագիտական արժեքավոր աշխատությունը։ ․Զբաղվելով հայ հին և միջնադարյան արձակի ուսումնասիրությամբ՝ Սարգիսյանը․ հրատարակել է «Վարք հարանց․․․» (հ․ 1-2, 1855) մատենագրական կարևոր հուշարձանը։ Երկար տարիներ նվիրվել է Հովհան Ոսկեբերանի երկերի հայերեն հնագույն թարգմանությունների հավաքմանն ու ուսումնասիրությանը, դրանց մի մասը հրատարակել է «ճառք» և «Մեկնութիւն թղթոցն Պաւղոսի» (հ․ 1-3, 1861-1862) խորագրերով։ Հայաստանի պատմական աշխարհագրության և մշակույթի վերաբերյալ փաստական հարուստ նյութ են պարունակում նաև 1843-1853 թվականներին Ա․ Բագրատունուն և Ալիշանին հասցեագրած Սարգիսյանի նամակները (մի մասը հրատարակվել է-«բազմավեպում», 1970-1971 թվականին)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 218)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։