Նատյուրմորտ խնձորներով

Պոլ Սեզանի նկար

«Նատյուրմորտ խնձորներով», ֆրանսիացի նկարիչ Պոլ Սեզանի նկարը, որ ընդգրկված է Էրմիտաժի հավաքածուում։

Նատյուրմորտ խնձորներով
տեսակգեղանկար
նկարիչՊոլ Սեզան
տարիմոտ 2021[1]
բարձրություն35,2 սանտիմետր[1]
լայնություն46,2 սանտիմետր[1]
ստեղծման վայրՖրանսիա[1]
ժանրնատյուրմորտ
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՊետական Էրմիտաժ և Պետական Էրմիտաժ[1]
հավաքածուՊետական Էրմիտաժ[1] և Otto Krebs collection?
սեփականատերOtto Krebs?
կայք
Ծանոթագրություններ

Նկարում պատկերված են կարմիր խնձորներ ափսեի եջ, որի ձախ կողմում՝ սեղանի վրա, դրված են ևս երկու խնձոր և կիտրոն, իսկ նկարի ձախ ծայրում երևում է մետաղե ոչ մեծ տարա[2]։

Նկարի վիզուալ շեշտադրումը կենտրոնացած է ափսեի մեջ գտնվող չորս կարմիր խնձորների վրա, որոնք որոշում են նկարի ընդհանուր գունային տրամադրությունը, սակայն ինչպես Սեզանի բազմաթիվ այլ նատյուրմորտներում, այդ նկարում ևս այն փոքր-ինչ տեղաշարժված է դեպի աջ։ Կանաչ խնձորները և լիմոնն ընդհանուր առմամբ հավասարակշռում են կոմպոզիցիան և որոշում նրա ընդհանուր ռիթմական կառուցվածքը։

Նկարի նախնական ձևաչափը փոխ��ել է Սեզանի կողմից. նկարն ավարտելուց հետո նա այն ներքևից կտրել է, իսկ նկարի մի փոքր մասն էլ ծախսվել է ներքին եզրաշերտի ու կտավի ծալելու համար, որտեղ երևում է սեղ��նի ներքևի ծայրը, որի վրա դրված են խնձորները։

Էրմիտաժի արևմտաեվրոպական կերպարվեստի բաժնի գլխավոր գիտաշխատող, արվեստագիտության դոկտոր Ալբերտ Կոստենևիչը, բնութագրելով նկարը, նշել է.

Խնձորների ու կիտրոնի հետ միասին... երևում է ևս մեկ առարկա, որն ուրիշ ոչ մի տեղ չի հանդիպում. դա պահածոյի տուփի նմանվող փոքրիկ մետաղե անոթ է, հավանաբար փոքրիկ բաժակ, որի մեջ թառամած տերև է։ Այդ անոթի հայտնվելու իմաստային պատճառաբանությունը լիարժեքորեն պարզ չէ, եթե միայն չդիմենք ֆրոյդիստական մեկնաբանությունների։ Պաշտոնական պատճառներն ավելի պարզ են։ Գնդաձև օբյեկտների կողքին ներմուծվել է ևս մեկ սկզբնաձև՝ գլան ու ևս մեկ գույն՝ գորշ մետաղագույն, որ ստվերարկում է խնձորների ու կիտրոնի մաքուր երանգները։

Էմիլ Բեռնարն իր հուշերում մեջբերում է Սեզանի խոսքերը, որոնք կատարելապես համապատասխանում են «Նատյուրմորտ խնձորներով» նկարին. «Բնության մեջ ամեն ինչ կերտվում է գնդի, կոնի ու գլանի հիման վրա, և առաջին հերթին նկարիչը պետք է սովորի այդ պարզ ֆիգուրների վրա, և հետո միայն նա կարող է անել այն ամենը, ինչ ցանկանա»[4]։

Նկարի ստեղծման ստույգ ժամանակն անհայտ է. Լեոնելլո Վենտուրիի կազմած կատալոգում նշված են 1883-1886 թվականները[5], Ջոն Ռևալդը կարծում է, որ նկարն ստեղծվել է շուրջ 1890 թվականին[6], և Էրմիտաժում նշվում է այդ թվականը։ Նկարը ցուցադրվել է Ամբրուազ Վոլարի պատկերասրահում, որտեղ 1895 թվականի դեկտեմբերի 24-ին այն գնել է Գյուստավ Ժեֆրուան, որ դրանից մեկ տարի առաջ գրել է.

Վերջապես, այդ հայտնի խնձորները, որոնք նկարիչն այդքան սիրում էր նկարել և այնքան լավ էր նկարում։ ...Մրգերն այնքան գեղեցիկ են և այնքան պարզ, կանաչ, կարմիր, դեղին խնձորները դրված են ափսեում փոքրիկ կույտով... կամ լրացնում են զամբյուղը վերևից. այդ խնձորներն այնքան պինդ են, կլոր, նրանք ունեն բնության պայծառ, ներդաշնակ գույներ։ Նրանք մաքուր են, օգտակար, լի գյուղական պարզությամբ, նրանցից գալիս է ուժեղ բույր[7]։

1926 թվականին Ժեֆրուայի մահվանից հետո նկարը վաճառվել է շվեյցարացի հավաքորդ Ալֆրեդ Դաբերին, ումից այն անցել է Գերմանիա, որտեղ ցուցադրվել է մի քանի պատկերասրահներում։ Ի վերջո նկարը հայտնվել է Յուգո Պերլսի պատկերասրահում (Բեռլին), որտեղ այն գնել է գերմանացի հայտնի հավաքորդ Օտտո Կրեբսը Հոլցդորֆից[8]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նկարը գրավվել է խորհրդային զորքերի կողմից և ուղարկվել ԽՍՀՄ որպես ռազմատուգանքի մաս։ Երկար ժամանակ նկարը պահվել է Էրմիտաժում և հանրությանը ցուցադրվել է միայն 1995 թվականին անցկացված ռազմաավարային արվեստի ցուցահանդեսում[9]։ 2001 թվականից ընդգրկված է Էրմիտաժի մշտական հավաքածուում և 2014 թվականի վերջինց ցուցադրվում է Գլխավոր շտաբի շենքում՝ Սերգեյ Շչուկինի և Մորոզով եղբայրների հիշատակին նվիրված սրահում (սրահ 410)[10]։

Պոլ Սեզանի ստեղծագործությունների շարքում կան խնձորներով մի քանի նատյուրմորտներ, որոնք կոմպոզիցիայով ու ստեղծման մակարդակով մոտ են «Խնձորներով նատյուրմորտին». առաջին անգամ նկարիչը նմանատիպ աշխատանք ստեղծել է 1879-1880 թվականներին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/39484/
  2. Государственный Эрмитаж. — Сезанн, Поль. «Натюрморт с яблоками».
  3. Костеневич А. Неведомые шедевры. Французская живопись XIX—XX веков из частных собраний Германии. — Нью-Йорк; Санкт-Петербург: Издательство «Харри Н. Абрамс», 1995. — С. 195.
  4. Bernard E. Souvenirs sur Paul Sézanne et Lettres inédites // Mercure de France. 1907. Oct.; цитируется по: Костеневич А. Г. Искусство Франции 1860—1950. Живопись. Рисунок. Скульптура: в 2-х томах. — СПб.: Изд-во Государственного Эрмитажа, 2008. — Т. 1. — С. 221.
  5. Venturi L. Cézanne: Son Art, Son Oeuvre, 2 vols., no. 1518, ill. vol. 2.
  6. Rewald J. The Paintings of Paul Cézanne, A Catalogue Raisonné, 2 vols., no. 674, ill. vol. 2.
  7. Поль Сезанн. Переписка, воспоминания современников / Сост., вступ. статья, примеч. Н. В. Яворской; переводы Е. Р. Кларссон, Л. Д. Липман. — М.: Искусство, 1972. — С. 182.
  8. Костеневич А. Г. Искусство Франции 1860—1950. Живопись. Рисунок. Скульптура: в 2-х томах. — СПб.: Изд-во Государственного Эрмитажа, 2008. — Т. 2. — С. 157.
  9. Костеневич А. Неведомые шедевры. Французская живопись XIX—XX веков из частных собраний Германии. — Нью-Йорк; Санкт-Петербург: Издательство «Харри Н. Абрамс», 1995. — С. 194—197.
  10. Государственный Эрмитаж. — Здание Главного Штаба. — Зал Поля Сезанна.