Յուրի Վարդանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Յուրի Վարդանյան (այլ կիրառումներ)
Յուրի Նորայրի Վարդանյան (հունիսի 13, 1956, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 1, 2018[1], ԱՄՆ), հայ աշխարհահռչակ ծանրորդ, Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն։
Յուրի Վարդանյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 13, 1956 |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 1, 2018[1] (62 տարեկան) |
Մահվան վայր | ԱՄՆ |
Գերեզման | Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | ծանրամարտիկ |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Նորայր Վարդանյան |
Yurik Vardanyan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՅուրի Վարդանյանը ծնվել է 1956 թվականի հունիսի 13-ին։ 1977 թվականին ստացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչում։ 1980 թվականին ավարտել է Լենինականի Մանկավարժական Ինստիտուտը։ 1977-1979, 1980-1981, 1983, 1985 թվականներին նա դարձել է աշխարհի չեմպիոն և գավաթակիր։ 1980 թվականին օլիմպիական չեմպիոն։ 1977-1978, 1980-1981, 1983 թվականներին Եվրոպայի չեմպիոն և գավաթակիր։ 1977, 1979, 1981 թվականներին ԽՍՀՄ չեմպիոն և 1976 թվականին գավաթակիր։
1978-1981 թվականներին ճանաչվել է աշխարհի լավագույն ծանրորդ։ 1985 թվականին սահմանել աշխարհի 43 ռեկորդ։ 1980 թվականին միջին քաշում առաջինը, երկամարտի ցուցանիշը հասցրել է 400 կգ-ի։ 1980 թվականին Մոսկովյան օլիմպիադայում արժանացել է «ոսկե կիլոգրամներ» մրցանակին (անձնական քաշից առավելագույն ծանրություն հաղթահարելու համար)։ 1985 թվականին տարբեր մրցումներում նվաճել է 111 ոսկե մեդալ։
1970 թվականից իր հորղեղբոր` Սերգեյ Վարդանյանի ղեկավարությամբ Յուրի Վարդանյանը լրջորեն սկսում է զբաղվել ծանրամարտով։ 1975-1976 թվականներին դարձել է աշխարհի և Եվրոպայի պատանեկան չեմպիոն 75 կգ քաշային կարգում։ 1977 թվից ԽՍՀՄ ազգային հավաքականի անդամ էր։
1980 թվականին իր առաջին խոշոր նվաճմանը Յուրի Վարդանյանը հասավ Մոսկվայի օլիմպիական խաղերի ժամանակ։ Հանդես գալով 82,5 կգ քաշային կարգում՝ նա նվաճեց ոսկե մեդալ և սահմանեց ռեկորդ` միջին քաշային կարգում բարձրացնելով 400 կգ։
Հաջորդ տարիների ընթացքում Յուրի Վարդանյանը շարունակում էր մնալ իր քաշային կարգում անգերազանցելի։ 1985 թվականին Յուրի Վարդանյանը հաղթեց աշխարհի առաջնությանը։ Նույն թվին նա ընտրվել է Հայկական ԽՍՀ-ի գերագույն խորհրդի անդամ և սկսել զբաղվել քաղաքական գործունեությամբ։
1991 թվականին մեկնել է ԱՄՆ, որտեղ էլ բնակություն է հաստատել։ Այնտեղ ակտիվ զբաղվել է մարզչական և հասարակական գործունեությամբ։ Նա մարզել է իր տղային` Նորայր Վարդանյանին, որը 2008 թվականին դարձել է ծանրամարտի ԱՄՆ-ի չեմպիոն 94 կգ քաշային կարգում։
2009 թվականին նշանակվել է Հայաստանի նախագահի խորհրդական։ 2013 թվականի մայիսի 8-ին ազատվել է ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից և նշանակվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։
2014 թվականի հունիսի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
Կրթություն
խմբագրել- 1974-1980 թվականներին սովորել և ավարտել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության ֆակուլտետը՝ ֆիզիկական կուլտուրայի ուսուցչի որակավորմամբ։
- 1984-1987 թվականներին սովորել և ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտի «Ժողովրդական տնտեսության պլանավորում» ֆակուլտետը՝ տնտեսագետի որակավորմամբ։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել- 1973-1974 թվականներ, Լենինականի վագոնային դեպոյի հրահանգիչ։
- 1986-1988 թվականներ, Լենինականի արհմիությունների մարզական ընկերության նախագահ։
- 1989-1991 թվականներ, Արհմիությունների հանրապետական սպորտընկերության նախագահ։
- 1991-1993 թվականներ, ԱՄՆ-ի ծանրամարտի հավաքականի խորհրդատու-մարզիչ։
- 1994-1997 թվականներ, ԱՄՆ-ի բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Չիկագո բուլս» թիմի ֆիզիկական պատրաստվածության գծով մարզիչ։
- 1998-2002 թվականներ, Գյումրիի հայրենակցական միության նախագահ։
- 2003-2008 թվականներ, Կալիֆորնիայի Հայերի միության նախագահ։
- 2009 թվակլանի ապրիլի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական[2]։
- 2013 թվականի մայիսի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից[3]։
- 2013 թվականի մայիսի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար[4]՝ պաշտոնավարելով մինչև 2014 թվականի մայիսի 3-ը։
- 2014 թվականի հունիսի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի)[5], 2017 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով ազատել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից[6]։
Կարերիա
խմբագրել1970 թվականից իր հորեղբոր՝ Սերգեյ Վարդանյանի ղեկավարությամբ, Յուրի Վարդանյանը լրջորեն սկսում է զբաղվել ծանրամարտով։ 1975-1976 թվականներին դարձել է աշխարհի և Եվրոպայի պատանեկան չեմպիոն 75 կգ քաշային կարգում։ 1977 թվից ԽՍՀՄ ազգային հավաքականի անդամ էր։ Սակայն իր առաջին խոշոր նվաճմանը Յուրի Վարդանյանը հասավ Մոսկվայի օլիմպիական խաղերի (1980) ժամանակ։ Հանդես գալով 82,5 կգ քաշային կարգում, նա նվաճեց ոսկե մեդալ և սահմանեց 5 աշխարհի ռեկորդ՝ միջին քաշային կարգում, երկամարտի արդյունքում, բարձրացնելով 400 կգ[7]։
Հաջորդող տարիների ընթացքում Յուրի Վարդանյանը շարունակում էր մնալ իր քաշային կարգում անգերազանցելի։ 1985 թվականին Յուրի Վարդանյանը հաղթեց իր վերջին աշխարհի առաջնությունը։ Նույն թվականին նա ընտրվել է Հայկական ԽՍՀ-ի գերագույն խորհրդի անդամ և սկսել է զբաղվել քաղաքական գործունեությամբ։
Նա մարզում է իր տղային՝ Նորայր Վարդանյանին, որը 2008 թվականին դարձել է ծանրամարտի ԱՄՆ-ի չեմպիոն 94 կգ քաշային կարգում։
Պարգևներ և կոչումներ
խմբագրելԵրևանի տնտեսա-իրավաբանական ինստիտուտի պրոֆեսոր է, Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի, ԼՂՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշաններով։ Եղել է ՀԽՍՀ Գերագույն Սովետի 10-րդ և 11-րդ գումարման դեպուտատ։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է, աշխարհի 43 ռեկորդների հեղինակ, Եվրոպայի 8-ակի և աշխարհի 9-ակի չեմպիոն, օլիմպիական խաղերի չեմպիոն։ Կրտսեր լեյտենանտ է։ 2008 թվականին արժանացել է Գյումրու պատվավոր քաղաքացու կոչմանը[8]։
Ամուսնացած է, ունի երեք որդի։
Նախորդող Հովհաննես Մանուկյան |
Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյան 24 հունիսի, 2014 - 1 նոյեմբերի, 2018 |
Հաջորդող Ռուբեն Սադոյան |
Նախորդող Հրաչյա Ռոստոմյան |
ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյան 8 մայիսի, 2013-3 մայիսի, 2014 |
Հաջորդող Գաբրիել Ղազարյան |
Արտաքին հղումներ
խմբագրելՍկզբնաղբյուրներ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Legendary Armenian weightlifter Yuri Vardanyan passes away in US
- ↑ Յ. Վարդանյանին Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական նշանակելու մասին
- ↑ Յ. Վարդանյանին Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդականի պաշտոնից ազատելու մասին
- ↑ Յ. Վարդանյանին Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար նշանակելու մասին
- ↑ Յ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Тяжёлая атлетика на XXII Олимпийских играх
- ↑ «Գյումրու պատվավոր քաղաքացիները». www.gyumricity.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Վարդանյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Վարդանյան» հոդվածին։ |