Յուրի Մալիշև
Յուրի Վասիլևիչ Մալիշև (ռուս.՝ Ю́рий Васи́льевич Ма́лышев, օգոստոսի 27, 1941, Նիկոլաևսկ (Վոլգոգրադի մարզ), Վոլգոգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 8, 1999, Աստղավան, Մոսկվայի մարզ, Ռուսաստան), խորհրդային տիեգերագնաց-օդաչու, Խորհրդային Միության հերոս (1980)։
Յուրի Մալիշև | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 27, 1941 |
Ծննդավայր | Նիկոլաևսկ (Վոլգոգրադի մարզ), Վոլգոգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 8, 1999 (58 տարեկան) |
Մահվան վայր | Աստղավան, Մոսկվայի մարզ, Ռուսաստան |
Գերեզման | Leonikha |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Յու. Ա. Գագարինի անվան ռազմաօդային ակադեմիա (1977) |
Մասնագիտություն | օդաչու և տիեզերագնաց |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Yury Malyshev Վիքիպահեստում |
Ավարտել է Խարկովի օդաչուական բարձրագույն զինվորական ավիացիոն ուսումնարանը (1963) և Յուրի Գագարինի անվան ռազմաօդային ակադեմիան (1977)։ ԽՍՀՄ տիեզերագնացների ջոկատում է ընդգրկվել 1967 թվականին։ 1980 թվականի հունիսի 5-8-ին, Վլադիմիր Ակսյոնովի հետ, որպես հրամանատար թռիչք է կատարել «Սոյուզ Տ-2» տիեզերանավով։ Հունիսի 6-ին տիեզերանավը կցվել է «Սալյուտ-6»-«Սոյուզ-36» ուղեծրային համալիրին, և տիեզերագնացները թռիչքը շարունակել են «Սալյուտ-6» կայանով՝ Լեոնիդ Պոպովի և Վալերի Ռյումինի հետ։ Մալիշևն ու Վլադիմիր Ակսյոնովը վայրէջք են կատարել «Սոյուզ Տ-2» տիեզերանավով 1980 թվականի հունիսի 9-ին։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 161)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Մալիշև» հոդվածին։ |