Յուրի Իվանովիչ Բորիսով (ռուս.՝ Юрий Иванович Борисов, դեկտեմբերի 31, 1956(1956-12-31), Վիշնի Վոլոչեկ, Տվերի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պետական գործիչ։ Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի պաշտպանության և արդյունաբերական համալիրի հարցերով տեղակալ 2018 թվականի մայիսի 18-ից (պաշտոնակատար՝ 2020 թվականի հունվարի 15-ից 21-ը)[1]։ Ռուսաստանի Դաշնության հերոս (2018)[2]։

Յուրի Բորիսով
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Մոսկվայի պետական ​​համալսարանի հաշվողական մաթեմատիկայի և կիբեռնետիկայի ֆակուլտետ, Tver Military College? և Մոսկվայի պետական համալսարան
Գիտական աստիճան՝ տեխնիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտություն՝ ռազմական գործիչ և պետական ծառայող
Ծննդյան օր դեկտեմբերի 31, 1956(1956-12-31) (67 տարեկան)
Ծննդավայր Վիշնի Վոլոչեկ, Տվերի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան
 
Պարգևներ

«Միֆի» ազգային հետազոտական միջուկային համալսարանի էլեկտրոնիկայի ամբիոնի վարիչ»[3]։ Ռուսաստանի Դաշնության 1-ին դասի գործող պետական խորհրդական (2013), տեխնիկական գիտությունների դոկտոր։

Կենսագրություն

խմբագրել
 
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հետ: Կազան, 2019 թվականի մայիսի 13

Ծնվել է 1956 թվականի դեկտեմբերի 31-ին Վիշնի Վոլոչեկում։ 1974 թվականին ավարտել է Կալինինի Սուվորովի ռազմական ուսումնարանը և ընդունվել հակաօդային պաշտպանության ռադիոէլեկտրոնիկայի բարձրագույն հրամանատարական ուսումնարան, որն ավարտել է 1978 թվականին։

1978 թվականից ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում՝ սպայական պաշտոններում։ Ընդունվել է Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի հաշվողական մաթեմատիկայի և կիբեռնետիկայի ֆակուլտետ, որը հաջողությամբ ավարտել է 1985 թվականին։

1998 թվականին ազատվել է՝ անցնելով Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի պահեստազոր և նշանակվել Մոդուլ գիտատեխնիկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում (ավիոնիկայի, պատկերների ճանաչման համալիրների և ինտեգրալ սխեմաների մշակում)։

2004 թվականի հուլիսին նշանակվել է ռադիոէլեկտրոնային արդյունաբերության և արդյունաբերության դաշնային գործակալության կառավարման համակարգերի վարչության պետ։ 2007 թվականի հոկտեմբերից՝ արդյունաբերության դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ։

2008 թվականի հուլիսի 2-ին նշանակվել է Ռուսաստանի Դաշնության Արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ։ Այդ պաշտոնում զբաղվել է ռադիոէլեկտրոնիկայի զարգացման նպատակային ծրագրի վերահսկմամբ և աջակցել Գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգի մշակմանն ու ներդրմանը։

2011 թվականի մարտի 3-ին նշանակվել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր ռազմարդյունաբերական հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ:

«Բորիսովը տաղանդավոր պաշտոնյա է, նա շատ բան է արել Ռուսաստանում էլեկտրոնիկայի զարգացման համար։ Ռազմարդյունաբերական հանձնաժողովում նշանակվելը նրա արժանիքների և մասնագիտական հատկանիշների արժանի գնահատականն է»։

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2012 թվականի նոյեմբերի 15-ի հրամանագրով նշանակվել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ[4]։ Այդ պաշտոնում պատասխանատու էր Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի ռազմատեխնիկական ապահովման և ռազմատեխնիկական քաղաքականության, սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի ստեղծման, զարգացման և արդիականացման համար։ Նրա հսկողության տակ են եղել դեպարտամենտներ՝ սպառազինություններ, պետպաշտպանության ապահովման և պետպատվերի տեղադրման ուղղությամբ, ինչպես նաև հինգ վարչություններ և պաշտպանության նախարարության տեխնիկական տեսչություն[5]։

2013 թվականի հունիսի 5-ից հանդիսանում է նաև ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդին կից ռազմատեխնիկական կոմիտեի նախագահը[6]։

2013 թվականի հոկտեմբերի 7-ին շնորհվել Է Ռուսաստանի Դաշնության 1-ին դասի պետական գործող խորհրդականի դասային աստիճան[7]։ Ունի տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։

Մտնում է Ուրալվագոնզավոդ ԲԲԸ-ի և Միացյալ ավիաշինական կորպորացիայի տնօրենների խորհրդի կազմի մեջ։

Պաշտպանական ձեռնարկությունների աջակցման լիգա բյուրոյի անդամ։

2018 թվականի մայիսի 7-ին առաջադրվել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալի պաշտոնում, որը ղեկավարում է ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման հարցերը։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով 2018 թվականի մայիսի 18-ին նշանակվել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ։ 2018 թվականի հոկտեմբերից՝ Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր ավիացիոն կոլեգիայի նախագահ։

Ամուսնացած է, ունի երկու որդի։

Մրցանակներ

խմբագրել
  • 2018 թվականի հուլիսի 5-ին հաղորդումներ են հայտնվել այն մասին, որ Վլադիմիր Պուտինը փակ հրամանագրով Յուրի Բորիսովին շնորհել Է Ռուսաստանի հերոսի կոչում, Կրեմլում հրաժարվել են այդ կապակցությամբ մեկնաբանություններից[8];
  • Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 4-րդ աստիճանի շքանշան;
  • Ալեքսանդր Նևսկու շքանշանը (2018)[9];
  • Պատվո շքանշան (2014);
  • ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին ծառայության համար 3-րդ աստիճանի շքանշան;
  • Խորհրդային Միության մարշալ Գ. Կ. Ժուկովի անվան Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակ սպառազինության և ռազմական տեխնիկայի ստեղծման բնագավառում (2015 թվականի մայիսի 8)՝ «955 Բորեյ» նախագծի ղեկավար ատոմային Սուզանավային հածանավի մշակման և ստեղծման համար, որը նպաստում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանունակության զգալի ամրապնդմանը[10];
  • ԽՍՀՄ մեդալներ;
  • ՌԴ մեդալներ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Правительство РФ подало в отставку
  2. Ядерные достижения приняли героическую форму
  3. «IP-телефония (VoIP) НИЯУ МИФИ: Данные по подразделению #01 003 00: Кафедра электроники (№3)». voip.mephi.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  4. Указ Президента Российской Федерации от 15.11.2012 г. № 1544 «О заместителе Министра обороны Российской Федерации» // Kremlin.ru. — Дата обращения: 12.06.2015.
  5. За что отвечает Юрий Борисов // Газета «Коммерсантъ» № 98. — 2013. — 10 Հունիսի. — Дата обращения: 12.06.2015.
  6. Михаил Севастьянов. Итоги 64-го заседания Совета министров обороны СНГ // Интернет-портал СНГ. — Дата обращения: 12.06.2015.
  7. Указ Президента Российской Федерации от 07.10.2013 г. № 770 «О присвоении классных чинов государственной гражданской службы Российской Федерации и классных чинов юстиции федеральным государственным гражданским служащим» // Kremlin.ru. — Дата обращения: 12.06.2015.
  8. Кремль не комментирует сообщения о званиях Героя России для Кириенко и Борисова // ТАСС. — 2018. — 5 Հուլիսի. — Дата обращения: 05.07.2018.
  9. Ю. И. Борисов на сайте МО РФ
  10. Указ Президента Российской Федерации от 08.05.2015 г. № 237 «О присуждении Государственной премии Российской Федерации имени Маршала Советского Союза Г. К. Жукова в 2015 году» // Kremlin.ru. — Дата обращения: 12.06.2015.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Բորիսով» հոդվածին։