Յոհան Առնոլդ Էբերտ
Յոհան Առնոլդ Էբերտ (գերմ.՝ Johann Arnold Ebert, փետրվարի 8, 1723[1], Համբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն - մարտի 19, 1795[1], Բրաունշվայգ, Սրբազան Հռոմեական կայսրություն), գերմանացի բանաստեղծ և գեղարվեստական թարգմանությունների հեղինակ։
Յոհան Առնոլդ Էբերտ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 8, 1723[1] |
Ծննդավայր | Համբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն |
Մահացել է | մարտի 19, 1795[1] (72 տարեկան) |
Մահվան վայր | Բրաունշվայգ, Սրբազան Հռոմեական կայսրություն |
Գերեզման | Բրաունշվայգ |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրթություն | Լայպցիգի համալսարան |
Մասնագիտություն | գրող, թարգմանիչ, բանաստեղծ և համալսարանի դասախոս |
Johann Arnold Ebert Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել1743 թվականից սովորել է աստվածաբանություն, իսկ ավելի ուշ` Լայպցիգի համալսարանում սովորել է բանասիրություն։
1748 թվականին ընկերների օգնությամբ ընդունվել է Collegium Carolinum, որտեղ սովորել է անգլերեն։
Պատանեկության տարիներին սկսել է բանաստեղծություններ գրել բանաստեղծ Ֆրիդրիխ ֆոն Հագեդորնի ուժեղ ազդեցությամբ, որը քաջալերում էր Էբերտի հետաքրքրությունը անգլերենի և գրականության նկատմամբ։
Ընկերություն է արել Յոհան Քրիստոֆ Գոտշեդի գրական շրջանակի բանաստեղծների, այդ թվում` Ֆրիդրիխ Կլոպշտոքի, Քրիստիան Գելերտի, Ռաբեներ Գոտլիբի և Ի. Շլեգելի հետ։
1753 թվականին նա դարձել է պրոֆեսոր և դասախոսություն է կարդացել պատմություն առարկայից։ 1770 թվականին Էբերտը սկսել է դասավանդել հունարեն։ 1775 թվականին Բրաունշվայգում դարձել է Սուրբ Կիրիակի եկեղեցու կանոնիկոսը։ 1780 թվականին նշանակվել է խորհրդական։
1751 թվականին նա մեծ համբավ է ձեռք բերել Էդուարդ Յունգի «Գանգատ, կամ Գիշերային մտքեր կյանքի, մահի և անմահության մասին» ինը գրքերը թարգմանելու համար, որը մեծ նշանակություն է ունեցել այդ դարաշրջանի գրականության ոճի ձևավորման համար։
Նրա «Episteln und vermischte Gedichte»-ը (1789 թվական) առանձնանում է իր ժամանակի քնարականությամբ, թեթևությամբ և գեղարվեստական պարզությամբ։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Annett Lütteken. «Ebert, Johann Arnold.» Braunschweigisches Biographisches Lexikon: 8. bis 18. Jahrhundert, ed. Horst-Rüdiger Jarck, Dieter Lent et al. Braunschweig: Appelhans, 2006, ISBN 3-937664-46-7, p. 183.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Առնոլդ Էբերտ» հոդվածին։ |