Յոզեֆ Տերբովեն

գերմանացի քաղաքական գործիչ

Յոզեֆ Տերբովեն (գերմ.՝ Josef Heinrich Terboven, մայիսի 23, 1898(1898-05-23)[1][2][3], Էսսեն, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն - մայիսի 8, 1945(1945-05-08)[1][2], Սկաուգում, Ասքեր, Ակերսհուս, Նորվեգիա), գերմանացի պետական, քաղաքական գործիչ և կուսակցական առաջնորդ։

Յոզեֆ Տերբովեն
գերմ.՝ Josef Terboven
 
Կուսակցություն՝ Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն
Կրթություն՝ Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր մայիսի 23, 1898(1898-05-23)[1][2][3]
Ծննդավայր Էսսեն, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն
Վախճանի օր մայիսի 8, 1945(1945-05-08)[1][2] (46 տարեկան)
Վախճանի վայր Սկաուգում, Ասքեր, Ակերսհուս, Նորվեգիա
Քաղաքացիություն  Գերմանիա
Ի ծնե անուն գերմ.՝ Josef Antonius Heinrich Terboven
 
Պարգևներ
Երկաթե խաչ
և ՆՍԳԲԿ ոսկե կուսակցական նշան

Եղել է Նորվեգիայի ռազմակալումից հետո ստեղծված Նորվեգիայի ռայխսկոմիսարիատի առաջին պաշտոնական ղեկավարը, որն ինքնին համարվում է Ադոլֆ Հիտլերի խամաճիկը։

Կենսագրություն

խմբագրել

Յոզեֆ Տերբովենը ծնվել է 1898 թվականի մայիսի 23-ին Գերմանիայի Էսսեն քաղաքում։ Միջնական դպրոցն ավարտելուց հետո Յոզեֆը 1915 թվականին կամավոր կերպով գերմանական բանակում անցել է ծառայության։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին և պատերազմից հետո ստացել լեյտենանտի զիվորական կոչում։

1918 թվականին զորացրվել է, իսկ 1923-1925 թվականներին աշխատել է բանկում։ Այդ ընթացքում 1923 թվականին նա միացել է Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցությանը։

1928 թվականին նշանակվել է հայրենի Էսսեն քաղաքի կառավարիչ։ 1930 թվականի սեպտեմբերի 14-ին դարձել է Գերմանիայի Ռայխստագի պատգամավոր Արևմտյան Դյուսելդորֆից, իսկ 1933 թվականից՝ պրուսական խորհրդարանական է։ Համարվում է Ադոլֆ Հիտլերի առավել մոլեռանդ կողմնակիցներից մեկը։

Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցել է, որպես ռազմական առաջնորդ։ 1940 թվականի ապրիլի 19-ին նշանակվել է Նորվեգական ռազմագործողության հանձնակատար։ Նորվեգիայի գրավումից հետո Հիտլերի որոշմամբ դարձել է նորաստեղծ Նորվեգիայի ռայխկոմիսարիատի առաջին կոմիսարը։

Սակայն նրա իշխանավարությունը երկար չի տևում։ 1945 թվականին Անտանտի դաշնակից ուժերը ներխուժում են Նորվեգիա։ Վախենալով վերահաս գերությունից նա ինքնասպան է լինում՝ նռնակի միջոցով պայթեցնելով իրեն։ Մահացել է մայիսի 8-ին։

Գրականություն

խմբագրել
  • Залесский К.А. Вожди и военачальники Третьего рейха: Биографический энциклопедический словарь.. — М.: «Вече», 2000. — С. 358—359. — 576 [16 илл.] с. — ISBN 5-7838-0550-5.
  • Залесский К.А. Кто был кто в Третьем рейхе: Биографический энциклопедический словарь.. — М.: ООО «Издательство АСТ»: ООО «Издательство Астрель», 2002. — С. 593—595. — 942 (2) с. — ISBN 5-17-015753-3
  • Залесский К.А. НСДАП. Власть в Третьем рейхе. — М.: Эксмо, 2005. — С. 506—507. — 672 с. — ISBN 5-699-09780-5.

Ծանոթագրություններ

խմբագրել