Յակով Սվերդլովի հուշարձան (Նիժնի Նովգորոդ)
Յակով Սվերդլովի հուշարձան (ռուս.՝ Памятник Я. М. Свердлову), Յակով Սվերդլովին նվիրված հուշարձան Նիժնի Նովգորոդի Բոլշայա Պոկրովսկայա և Օկտյաբրսկայա փողոցների անկյունում գտնվող այգում։ Հուշարձանը բացվել է 1957 թվականի նոյեմբերի 5-ին։ Նախագծի հեղինակներն են քանդակագործներ Պավել Գուսևը, Ն. Մ. Չուգուրինը, ճարտարապետ Վ. Ն. Ռիմարենկոն։
Յակով Սվերդլովի հուշարձան | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | 1957 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Նիժնի Նովգորոդ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Cultural heritage monuments in Nizhny Novgorod Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՅակով Միխայլովիչ Սվերդլովը ծնվել է 1885 թվականի մայիսի 23-ին Նիժնի Նովգորոդում։ 1890-ական թվականների սկզբին Սվերդլովների ընտանիքը տեղափոխվել է Բոլշայա Պոկրովսկայա փողոցի թիվ 6 տուն, որտեղ էլ անցել է նրա մանկությունն ու պատանեկությունը, և նա դարձել է պրոֆեսիոնալ հեղափոխական[1]։
Յակով Սվերդլովի մահից հետո 1920 թվականի ապրիլի 27-ին Նիժնի Նովգորոդի նահանգային գործադիր կոմիտեի նիստում հեղափոխականի հուշարձանը ստեղծելու խնդիր առաջացավ։ Սակայն միջոցների բացակայության պատճառով հարցը հետաձգվեց։ 1947 թվականին Սվերդլովի նախկին տանը բացվեց Յակով Սվերդլովի թանգարան-հուշահամալիր։ 1955 թվականին հուշարձանի ստեղծման համար հայտարարվեց մրցույթ։ Նախագծի և մոդելի ստեղծման համար լավագույն գնահատականին արժանացան քանդակագործներ Պավել Գուսևը, Ն. Մ. Չուգուրինը և ճարտարապետ Վ. Ն. Ռիմարենկոն։
Նկարագրություն
խմբագրելՀեղինակները ստեղծեցին երիտասարդ, էներգետիկ հեղափոխական Յակով Սվերդլովի հուշարձանը, այնպես, ինչպես նրան տեսել են 20-րդ դարի սկզբին Նիժնի Նովգորոդի փողոցներում, մարքսիստական շրջանի աշխատողների հանդիպումների ժամանակ։
Ծանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Памятники истории и культуры Горьковской области.-Горький: Волго-Вятское кн.изд-во, 1987.