Մորու բացատը
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մորու բացատը (շվեդ.՝ Smultronstället), 1957 թ․ նկարահանված շվեդ կինոռեժիսոր Ինգմար Բերգմանի ֆիլմը։ Բերգմանը ֆիլմի սցենարը գրել է հիվանդանոցում պառկած ժամանակ։ Թեև «Մորու Բացատը» նրա վաղ շրջանի գործերից է, այն Բերգմանի լավագույն աշխատանքներից է համարվում։
Մորու բացատը շվեդ.՝ Smultronstället | |
---|---|
Երկիր | Շվեդիա |
Ժանր | դրամա |
Թեմա | ծերություն[1], մահացություն[2], abandonment?[3], տառապանք[4], ամուսնություն[4], հուշեր[5], Ինքնաճանաչում[6], assessment?[6] և ծնող-երեխա հարաբերություններ[7] |
Թվական | 1957 |
Պրեմիերա | դեկտեմբերի 26-ին 1957 թվական |
Լեզու | շվեդերեն, լատիներեն |
Ռեժիսոր | Ինգմար Բերգման |
Պրոդյուսեր | Ալան Էկելունդ |
Սցենարի հեղինակ | Ինգմար Բերգման |
Դերակատարներ | Վիկտոր Դավիդ Շյոստրյոմ, Բիբի Անդերսոն, Ինգրիդ Թյուլին, Գուննար Բյորնստրանդ, Մաքս ֆոն Սյուդով, Գուննել Լինդբլյում, Gunnar Olsson?, Ֆոլկե Սունդկվիստ, Նայմա Վիֆսթրանդ, Գերտրուդ Ֆրիդ, Ակե Ֆրիդել, Մոդ Հանսոն, Ջուլիան Կինդահլ, Բյորն Բյելֆվենստամ, Սիֆ Ռուդ, Գունար Շյոբերգ, Յունգվե Նորդվալ, Gio Petré?, Անն-Մարի Վիման, Լենա Բերգման և Per Sjöstrand?[8] |
Օպերատոր | Գունար Ֆիշեր |
Երաժշտություն | Էրիկ Նորդգրեն Գյոթե Լովեն |
Մոնտաժ | Օսկար Ռոզանդեր |
Պատմվածքի վայր | Շվեդիա |
Կինոընկերություն | Svensk Filmindustri |
Տևողություն | 92 րոպե |
Wild Strawberries (film) Վիքիպահեստում |
Սյուժե
խմբագրելՖիլմը պատմում է 78 տարեկան պրոֆեսորի մասին, որի անունն է Իսահակ Բորգ։ Նա ապրում է Ստոկհոլմում և մեկնում Լունդե՝ բժիշկ համախոհների ընկերությունից մրցանակ ստանալու նպատակով։ Բորգը ճանապարհ է ընկնում մեքենայով՝ չնայած նրան, որ ինքնաթիռի տոմսերը արդեն գնված էին։ Նրա հետ է գալիս նաև որդու կինը՝ Մարիաննան։ Ճանապարհին նրանց են միանում մի քանի երիտասարդներ, միասին նրանք այցելում են Բորգի պատանի տարիքում ապրած վայրերը, որտեղ նա վերհիշում է իր կատարած սխալ քայլերը։ Ճանապարհին Մարիաննան պրոֆեսորին պատմում է ամուսնու հետ ունեցած խնդիրների մասին, որոնք շատ նման էին Բորգի խնդիրներին։ Վերջինս, զգալով իր գործած սխալները, փոխում է իր ինքնամփոփ և մասամբ էգոիստական կյանքը։
Դերերում
խմբագրել- Վիկտոր Շյոստրոմ - Իսահակ Բորգ
- Բիբի Անդերսոն - Սառա
- Ինգրիդ Թուլին - Մարիաննա Բորգ
- Գունար Բյորստրանդ - Էվալդ Բորգ
- Ջուլիան Կինդահլ - Ագդա
- Ֆոլկե Սանդքուիստ - Անդերս
- Բյորն Բյելֆվենստամ - Վիկտոր
- Նաիմա Վիվսթրանդ - Իսահակ Բորգի մայրը
- Գունել Բրոստրոմ - Պարոն Ալման
- Գերտրուդ Ֆրիդհ - Կարին Բորգ՝ Իսահակ Բորգի կինը
- Սիֆ Ռուդ - Աունթ Օլգա
- Գունար Շյոբերգ - դասախոս
- Մաքս ֆոն Սյուդով - Հենրիկ Ակեմրամ
- Ակե Ֆրիդել - Կարինի սիրած տղան
- Յունգվե Նորդուալ - Արոն քեռի
Մրցանակներ և նոմինացիաներ
խմբագրել- 1960 - «Օսկար» նոմինացիա որպես լավագույն օրիգինալ սցենարի համար
- 1959 - «BAFTA» նոմինացիա որպես լավագույն ֆիլմ և լավագույն դերասան՝ Վիկտոր Շյոստրոմ
- 1958 - «Բեռլինի կինոփառատոն» մրցանակ «Ոսկե արջ» Ինգմար Բերգման և FIPRESCI մրցանակ Վիկտոր Շյոստրոմ
- 1960 - «Ոսկե Գլոբուս» լավագույն օտարալեզու ֆիլմ
- 1958 - «Վենետիկի կինոփառատոն» կինոքննադատների մրցանակ
Հետաքարքիր փաստեր
խմբագրել- Շվեդիայում խոսակցական լեզվում «Մորու բացատ» անվանում են հոգեբուժարաններին։
- Էրիկ Նորդգրենը ֆիլմի երաժշտությունը գրել էր հինգ տարի առաջ «Ամառային խաղ» ֆիլմի համար։
Տեխնիկական տվյալներ
խմբագրելԺապավենի երկարությունը 2490 մետր։ Ֆիլմը նկարահանվել և տպվել է 35 մմ ժապավենի վրա։ Պատկերի կողմերի հարաբերությունը՝ 1.37։ 1, ձայնը՝ մոնո։ Ֆիլմը գունային լուծումը՝ սև և սպիտակ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Kalin J. The Films of Ingmar Bergman — Cambridge University Press, 2003. — P. 57. — (Cambride Film Classics) — ISBN 978-0-511-06534-7
- ↑ Kalin J. The Films of Ingmar Bergman — Cambridge University Press, 2003. — P. 3. — (Cambride Film Classics) — ISBN 978-0-511-06534-7
- ↑ Kalin J. The Films of Ingmar Bergman — Cambridge University Press, 2003. — P. 7. — (Cambride Film Classics) — ISBN 978-0-511-06534-7
- ↑ 4,0 4,1 Kalin J. The Films of Ingmar Bergman — Cambridge University Press, 2003. — P. 8. — (Cambride Film Classics) — ISBN 978-0-511-06534-7
- ↑ Kalin J. The Films of Ingmar Bergman — Cambridge University Press, 2003. — P. 22. — (Cambride Film Classics) — ISBN 978-0-511-06534-7
- ↑ 6,0 6,1 Kalin J. The Films of Ingmar Bergman — Cambridge University Press, 2003. — P. 67. — (Cambride Film Classics) — ISBN 978-0-511-06534-7
- ↑ Kalin J. The Films of Ingmar Bergman — Cambridge University Press, 2003. — P. 70. — (Cambride Film Classics) — ISBN 978-0-511-06534-7
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորու բացատը» հոդվածին։ |