Մովսեսգյուղ (Տավուշի մարզ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մոսեսգյուղ (այլ կիրառումներ)
Մոսեսգյուղ կամ Մովսես, գյուղ Հայաստանի Տավուշի մարզի Բերդ համայնքում՝ հայ-ադրբեջանական շփման գծի անմիջական հարևանությամբ։
Գյուղ | |||
---|---|---|---|
Մոսեսգեղ | |||
Մովսես, համայնապատկեր | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Տավուշի մարզ | ||
Համայնք | Բերդ համայնք | ||
ԲԾՄ | 1000 մ | ||
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | ▼1748 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | Մովսեսցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (267-96) | ||
| |||
Անուն
խմբագրելԸստ ավանդության լեզգիների հրոսակախմբերի հարձակման ժամանակ գյուղի բնակչությունը փախչում և թաքնվում է, չի փախչում միայն քաջ ու հաղթանդամ Մովսես Աթաբեկյանը, որից և գյուղ կոչվում է Մովսես։ Մեկ այլ աղբյուրի համաձայն գյուղը հիմնադրել է Մովսես Աթաբեկյանը, ով կառուցել է առաջին տունը՝ այդպիսով դնելով ապագա բնակավայրի հիմքը։
Աշխարհագրություն
խմբագրելՄոսեսգյուղը գտնվում է Խնձորուտի լեռնաշղթայի միմյանցից բավականին մոտ ձգվող երկու լեռնաբազուկների միջև՝ Մոսեսգետ գետի ցածրադիր ափին։
Համայնքի վարչական կենտրոն Բերդ քաղաքից հեռու է մոտ 7 կմ դեպի հյուսիս-արևելք։
Կլիմա
խմբագրելԿլիման մեղմ է, բարեխառն է, շրջակայքն անտառապատ։
Պատմություն
խմբագրելՄոսեսգեղը մատենագրության մեջ հիշատակվում է որպես Մոսես, Մովսեսգյուղ, Մովսես, Մովսեսգեղ, Մովսեսքենդ անվանումներով։
Գյուղը սկզբում հիմնված է եղել այժմյան հարավարևելյան բարձրության վրա, Արցախից գաղթած եկած վերաբնակիչների կողմից։
Պատմամշակութային հուշարձաններ
խմբագրելԳյուղից 3 կմ հարավ-արևելքում գտնվում է Սուրբ Գևորգ եկեղեցին (XIV-XVII դարեր), Հին Մոսես գյուղատեղին (XIV-XVII դարեր)։ Շրջակայքում կան եկեղեցու, մատուռի ավերակներ, խաչքարեր։
2010 թվականին Մոսեսգեղում ավարտվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցումը[2]։
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Մոսեսգյուղի մշտական բնակչությունը կազմել է 1748, առկա բնակչությունը՝ 1465 մարդ[3]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիները եկել են Արցախից։
Ստորև ներկայացված Մոսեսգյուղի բնակչության փոփոխությունն ըստ տարիների՝
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, խաղողագործությամբ և պտուղ-բանջարեղենի մշակությամբ։
Հասարակական կառույցներ
խմբագրելՈւնի միջնակարգ դպրոց, (հիմնված 1852 թ), մշակույթի տուն, գրադարան, մսուր-մանկապարտեզ։
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- «Տավուշ», Լավրենտի Միրզոյան, Երևան 2010
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ «ԿՈՂՊԱԾ ԴՌՆԵՐՆ ՈՒ ՓԱՄՓՈՒՇՏԻ ՀԵՏՔԵՐՆ ԱՅՍՏԵՂ ԱՄԵՆՈՒՐ ԵՆ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — էջ 140. — 184 p.
- ↑ Հայաստանի 2001 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Մովսես գյուղում շուրջօրյա հերթապահում են
- ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՄՈՎՍԵՍՈՒՄ ՕԾՎԵՑ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԵԿԵՂԵՑԻՆ(չաշխատող հղում)