Մոնտե Պասկոալ ազգային պարկ
Մոնտե Պասկոալ ազգային պարկ (պորտ.՝ Parque Nacional e Histórico do Monte Pascoal), ազգային պարկ Բահիա նահանգում, Բրազիլիա։
Տեսակ | ազգային պարկ |
---|---|
Կազմված է | Անտլանտյան անտառ և ծովային պահպանվող տարածք |
Մասն է | Դիսքավերի Քոսթ Ատլանտյան արգելանտառ |
Երկիր | Բրազիլիա |
Վարչատարածք | Պորտու-Սեգուրու |
Հիմնվել է | 1961 |
Մակերես | 13 872,5 հեկտար, 22 240 հեկտար, 22 188 հեկտար և 52 հեկտար |
Կառավարում | Բրազիլիայի դաշնային կառավարություն |
Պատմություն
խմբագրելԱզգային և պատմական պարկը տեղակայված է Ատլանտյան անտառ բիոմում։ Ընդգրկում է 22332 հա տարածք, որից 8627 հա մասամբ համընկնում է Բարրա Վելյայի տարածքին։ Ստեղծվել է 1961 թվականի նոյեմբերի 29-ին 242 հրամանագրով, որը փոփոխվել է 2000 թվականի ապրիլի 20-ին 3.421 հրամանագրով, և այն կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[1]։ Այն դարձել է Կենտրոնական Ատլանտյան անտառ էկոլոգիական միջանցքի մի մասը, որը ստեղծվել է 2002 թվականին[2]։ Արգելոցը ներառում է Պորտու Սեգուրու և Պրադո մունիցիպալիտետների որոշ հատվածներ՝ Բահիա նահանգում[3]։
Այն Հայտնագործության ափ Ատլանտյան անտառ կոչվող արգելոցների մի մասն է, որը ութ պահպանվող տարածքներից կազմված խումբ է՝ մակերեսը՝ 112000 հա։ Արգելոցները համարվում են Համաշխարհային ժառանգության օբյեկտ[4]։ Պարկում է գտնվում Մոնտե Պասկոալ լեռը, որտեղից էլ ծագել է վերջինիս անունը։ Այն առաջին ցամաքն է, որը տեսել է պորտուգալացի հետազոտող Պեդրու Ալվարեշ Կաբրալը։
Պահպանություն
խմբագրելՊարկը դասվում է Բնության պահպանության միջազգային միության II կատեգորիային (ազգային պարկ)։ Նպատակն է՝ պահպանել բնական էկոհամակարգերը և նպաստել գիտական հետազոտությունների զարգացմանը, բնապահպանական կրթական գործունեության բարելավմանը, ինչպես նաև ապահովել բացօթյա հանգիստ ու էկոտուրիզմ[3]։
Արգելոցում պահպանվող թռչուններից են` Amazona rhodocorytha, Buteogallus lacernulatus, փայտփորիկը (Celeus torquatus), կոտինգը (Cotinga maculata), թութակը (Pyrrhura cruentata) և այլն[1]։ Մեկ այլ պաշտպանված տեսակներից են՝ յագուարը (Panthera onca), պուման (Puma concolor), մեծ զրահակիրը (Priodontes maximus), Mimagoniates sylvicola ձկնատեսակն ու Dinoponera lucida մրջյունը[1]։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 «Parna Histórico do Monte Pascoal – Chico Mendes». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.
- ↑ Lamas, Crepaldi & Mesquita 2015
- ↑ 3,0 3,1 Unidade de Conservação ... MMA
- ↑ Discovery Coast Atlantic Forest Reserves – UNESCO
Աղբյուրներ
խմբագրել- Discovery Coast Atlantic Forest Reserves, UNESCO, Վերցված է 2016 թ․ մայիսի 4-ին
- Lamas, Ivana Reis; Crepaldi, Maria Otávia; Mesquita, Carlos Alberto Bernardo (2015), Uma Rede no Corredor (PDF) (Portuguese), Conservação Internacional (CI-Brasil), ISBN 978-85-98830-28-5, Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Parna Histórico do Monte Pascoal (Portuguese), Chico Mendes Institute for Biodiversity Conservation, Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 30-ին, Վերցված է 2016 թ․ մայիսի 4-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Unidade de Conservação: Parque Nacional do Monte Pascoal (Portuguese), MMA: Ministério do Meio Ambiente, Վերցված է 2016 թ․ մայիսի 4-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնտե Պասկոալ ազգային պարկ» հոդվածին։ |