Մոնղոլական խածկտիկ
Մոնղոլական խածկտիկ | |
Մոնղոլական խածկտիկ | |
Մոնղոլական խածկտիկ (արու) | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Ճնճղուկազգիներ (Passeriformes) |
Ընտանիք | Սերինոսազգիներ (Fringillidae) |
Ցեղ | Անապատային խածկտիկ (Bucanetes) |
Տեսակ | Մոնղոլական խածկտիկ (B. mongolicus) |
Միջազգային անվանում | |
Bucanetes mongolicus | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Մոնղոլական խածկտիկ (լատին․՝ Rhodophechys mongolica), սերինոսազգիների ընտանիքին պատկանող բնադրող-չվող թռչուն։ Մարմնի երկարությունը 13 սմ է, թևերի բացվածքը՝ 25,5-27,5 սմ։ Ընդհանուր գունավորումը դարչնավուն է, կտուցը՝ հաստ, դեղնավուն։ Հասունի թևերի ծածկողները, թափահարողները և պոչի հիմքը վարդագույն ու սպիտակ հատվածներով են։ Արուի գլուխը, վիզը, մարմնի կողքերը և գոտկատեղը վարդագույն են։ Էգն ավելի խամրած է, վիզը, մարմնի կողքերը և գոտկատեղը՝ սովորաբար առանց վարդագույնի։ Երիտասարդն ավելի դարչնագույն ու ավելի դեղնամոխրագույն, քան էգը, առաջնային փետուրների երիզները՝ դարչնագույն՝ վարդագույն երանգով։ Երկրորդայինները սպիտակավուն հատվածով են։ Կտուցը մոխրավուն-դեղին է։ Բնակվում է նոսր բուսականությամբ, չոր, քարքարոտ լեռնալանջերին։ Սնվում է սերմերով, միջատներով։
Տարածվածություն
խմբագրելՏարածված է Հարավային Թուրքիաում, դեպի արևելք՝ Հարավային Կովկասով, Հյուսիսային Իրանով, Կենտրոնական Ասիայով մինչև Գոբի անապատը։ Հայաստանում բնադրավայրը հայտնաբերված է Արարատի մարզի Վեդի քաղաքի շրջակայքում[1]։
Էկոլոգիա
խմբագրելՀայաստանում չվող տեսակ է, բնադրավայրում հանդիպում է ապրիլից մինչև սեպտեմբեր։ Բնադրում է Ժայռերի ճեղքերում, մեծ քարերի կույտերում։ Ձվադրում է ապրիլի երկրորդ կեսերին՝ դնելով 3-8, ավելի հաճախ՝ 4-6 ձու։ Զարգացումը տևում է 11-14 օր[1]։
Պահպանություն
խմբագրելՀայաստանում խիստ սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է, որը ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում։
Խիստ սակավաթիվ գաղութային տեսակ է՝ մասնատված և ոչ ամենամյա բնադրմամբ։
Վտանգման հիմնական գործոններից են փոքր թվաքանակն ու տնտեսական գործունեության արդյունքում ապրելավայրերի փոփոխումը։
Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնղոլական խածկտիկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնղոլական խածկտիկ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |