Մողոք
Մողոք (հուն․՝ μΟλόχ, եբրայերեն՝ Molek —թագավոր), արևմտա-սեմական ցեղերի աստվածություն (Աստվածաշնչում հիշվում է որպես ամմոնացիների աստված), որին զոհաբերել են մեծ մասամբ մանկահասակ երեխաներ։ Որոշ ուսումնասիրողների կարծիքով, Մողոք ոչ թե աստվածության անունն է, այլ հենց զոհաբերվող մանուկների հրակիզման ծիսակատարությունը, որի մանրամասնությունները գրեթե անհայտ են։ Մողոքի պաշտամունքը հետագայում հատկապես տարածված է եղել (փյունիկեցիների միջոցով) Կարթագենում, որի մասին են վկայում հրակիզված մանուկների աճյուններն ու բազմաթիվ դամբանագրերը։ Ծեսի իմաստն ու նշանակությունը տակավին մնում են չպարզաբանված։ Փոխաբերական առումով Մողոք նշանակում է սարսափելի ու անհագուրդ ուժ, որն անընդհատ պահանջում է մարդկային անմեղ զոհաբերություններ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մողոք» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 697)։ |