Մոլլա Մալլորի
Մոլլա Մարգարիտա «Մոլլա» Բյուրշթադ Մալլորի (նորվ.՝ Anna Margarethe "Molla" Bjurstedt Mallory, մարտի 6, 1884 թ., Մոսվիկ, Շվեդիայի և Նորվեգիայի միացյալ թագավորություն - նոյեմբերի 22, 1959 թ., Ստոկոհոլմ, Շվեդիա), նորվեգացի, այնուհետև՝ ամերիկացի թենիսիստուհի, ԱՄՆ թենիսի բաց առաջնության տասերեքակի հաղթող (յոթ անգամ՝ մենախաղում, երկու անգամ՝՝ զույգով խաղում, երեք անգամ՝ միկստեում), 1922 թվականի Ուիմբլդոնի մրցաշարի ֆինալիստ, Օլիմպիական խաղերի մրցանակակիր միայնակ մրցախաղում։
Մոլլա Մալլորի նորվ.՝ Molla Mallory | |
---|---|
Սեռ | իգական |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Նորվեգիա |
Ծննդյան ամսաթիվ | մարտի 6, 1884[1][2] |
Մահվան ամսաթիվ | նոյեմբերի 22, 1959[3][2] (75 տարեկան) |
Ծննդավայր | Mosvik Municipality, Նուր Տրյոնդելագ, Նորվեգիա[4] |
Մահվան վայր | Ստոկհոլմ, Շվեդիա[3] |
Աշխատող ձեռք | աջլիկություն[1] |
Խաղեր Հ/Պ | 0–0 |
Խաղեր Հ/Պ | 0–0 |
Կենսագրություն
խմբագրելՄոլլա Մալլորին ծնվել է 1884 թվականի մարտի 6-ին նորվեգական Մոսվիկ քաղաքում զինվորականի ընտանիքում։ Նորվեգիայի թենիսի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 1912 թվականին Ստոկոհոլմում անցկացված Ամառային օլիմպիական խաղերին՝ հանդես գալով միայնա և խառը զույգերով դասակարգում։ Միայնակ մրցապայքարում նա զբաղեցրել է երրորդ հորիզոնականը՝ նվաճելով օլիմպիական բրոնզե մեդալ[5]։
1915 թվականին նա տեղափոխվում է Միացյալ Նահանգներ, որպեսզի աշխատի որպես մերսող։ 1920 թվականին ամուսնանում էՖրանկլին Մարոլիի հետ[5]։ 1915-ից 1929 թվականներին Մոլլան կանոնավոր կերպով մասնակցել է ԱՄՆ թենիսի բաց առաջնությանը՝ հաղթելով մրցաշարերում յոթ անգամ։ Այդ ցուցանիշը հանդիսանում է համաշխարհային ռեկորդ, որը մինչ օրս չի նվաճվել։ Այդ ժամանակաշրջանում նա նաև երեք անգամ հասել է մրցաշարի եզրափակիչ, երկու անգամ հաղթել է կանանց զույգային և երկու անգամ զույգային խառը դասակարգերում։ Նրա վատագույն արդյունքը համարվում է քառորդ եզրափակիչում պարտվելը, որը տեղի է ունեցել 1927 թվականին, երբ 43 տարեկան էր[6]։
Մոլլա Մալլորիի սպորտային կարիերայում հատուկ տեղ է զբաղեցնում նրա մրցակցությունը հայտնի ֆրանսուհի Սյուզան Լենգլենի հետ։ 1920 թվականին ԱՄՆմեկնելուց հետո Մալլորին կատարում է դեպի Եվրոպա իր առաջին այցելությունը։ Նա ժամանում է Անգլիա միանգամայն հիվանդ և արդյունքում Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչում պարտվում Դորոտեա Չամբերսին՝ չկարողանալով մրցել Լենգլենի հետ։ Հաջորդ տարի Մոլլա Մալլորին Եվրոպա է ժամանում ամերիկացի թենիսիստուհիների թիմով և Աշխարհի թենիսի գրունտային թենիսահարթակի առաջնությունում հաջողությամբ հասնում եզրափակիչ։ Մրցաշարը տեղի էր ունենում Ֆրանիսայում։ Վերջապես եզրափակիչում կայացավ Լենգլենի և Մալլորիի սպասված հանդիպումը։ Ֆրանսուհին հաղթանակ գրանցեց 6-2, 6-3 հաշվով։ Ուիմբլդոնի մրցաշարում կրկին չկայացավ նրանց հանդիպումը, քանի որ Մալլորին երրորդ շրջանում զիջեց Էլիզաբեթ Ռայանին, ով հետագայում հաղթողի տիտղոսի մրցապայքարում պարտվեց Լենգլենին[7]։ Նույն թվականի օգոստոսին կայացավ Լենգլենի այցը Միացյալ Նահանգներ։ ԱՄՆ առաջնությունը Միացյալ Նահանգներում էր հավաքել հաղթողի տիտղոսի հավակնորդ գրեթե բոլոր ուժեղ թենիսիստուհիներին, բացի, նախկին չեմպիոն Մերի Բրաուն։ Մրցապայքարի աղյուսակի համաձայն Լենգլենն ու Մալլորին պետք է մրցեին արդեն երկրորդ շրջանում, եթե նրանք հաղթեին համապատասխանաբար Էլինոր Գոսսին և Մարիոն Զինդերսթեյնին։ Հիվանդությունը հետաձգում էր Լենգլենի մեկնումը Եվրոպայից, և նա Նյու Յորք ժամանեց միայն առաջնության սկսվելու նախաշեմին։ Մրցաշարի կազմակերպիչները որոշում կայացրեցին նրան տալ մեկ լրացուցիչ օր Գոսսի հետ հանդիպումից առաջ հանգստանալու համար, այն դեպքում երբ Մալլորին իր առաջին խաղում հաղթանակ տարավ:Սակայն հաջորդ օրը հիվանդանում է Գոսսը, և արդյունքում Լենգլենը ստիպված էր մրցապայքարի մեջ մտնել արդեն երկրորդ մրցափուլից՝ միանգամից հանդիպելով Մալլորիին։ Ամերիկուհին, ի տարբերություն իր մրցակցի, գտնվում էր ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածության գագաթնակետին և առաջին սեթում ջախջախեց մրցակցին 6-2 հաշվով։ Դրանցի հետո թենիսի ֆրանսիական աստղը, պատճառաբանելով վատառողջ լինելը, հրաժարվեց շարունակել խաղը և պարտություն կրեց։ Մալլորին հերթական անգամ հաղթեց ԱՄՆ բաց առաջնությունը՝ մրցապայքարում ետ թողնելով Մեյ Սութոնին և Մերի Բրաունին[8]։ Օվկիանոսի տարբեր կողմերում Լենգլենի պարտությունը ընկալվեց միանգամայն տարբեր կերպ։ ԱՄՆ-ում, որտեղ հաղթելու հաջորդ իսկ օրը նա բարձր տրամադրությամբ ու ոգով մասնակցում էր ժամանցային միջոցառումներին, մեղադրվեց գոռոզության և նախկին վիրավորանքների հետ չհամակերպվելու մեջ։ Ֆրանսիայում, ընդհակառակը, ԱՄՆ առաջնության կազմակերպիչներին մեղադրանքներ ներկայացվեցին ոչ սպորտայնության մեջ, իսկ Էլինոր Գոսին մեղադրեցին դիտավորությամբ խաղից հրաժարվելու մեջ, որպեսզի Լենգլենը չկարողանա հասցնի մարզական պատրաստություն անցնել լուրջ խաղից առաջ[9]։
1922 թվականին Մալլորին հասավ Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչ, որտեղ պարտություն կրեց Սյուզան Լենգլենից։ Խաղն այնքան լարված էր, ինչպես մեկ տարի առաջ Նյու Յորքում, բայց այս անգամ արդեն ի օգուտ Լենգլենի։ Մալլորին հավաքեց ընդամենը երկու միավոր։ Պարտությունից հետո Մոլլա Մալլորին Նյու Յորքում նվաճեց ԱՄՆ առաջնության իր յոթերորդ տիտղոսը՝ եզրափակիչում պարտության մատնելով 16-ամյա Հելեն Ուլիզին։ Այդ ժամանակ Մոլլան արդեն 38 տարեկան էր։ Այս եզրափակիչը համարվում է Մեծ սաղավարտի առաջնության բոլոր ժամանակների եզրափակիչի մասնակիցների ամենամեծ տարիքային տարբերությամբ խաղը[10]։ Հետագայում, սակայ, առավել երիտասարդ Ուլիզը երկու անգամ անընդմեջ եզրափակիչում հաղթեց Մալլորիին, ում հաջողվեց ևս մեկ անգամ նվաճել առաջնության հաղթողի տիտղոսը միայն 1926 թվականին, երբ Ուլիզը չէր մասնակցում։ Իր վերջին եզրափակիչը Մալլորին խաղացել է Էլիզաբեթ Ռայանի հետ[6]։
Մոլլա Մալլորին ԱՄՆ թիմի կազմում բազմիցս մասնակցել է Վիթմանի գավաթին, իսկ 1924 թվականին ներկայացրել է Միացյալ Նահանգները Ամառային օլիմպիական խաղերում[5]։ 1921 և 1925-ից 1927 թվականներին նա ընդգրկվել է աշխարհի տաս ուժեղագույն թենիսիստուհիների ցուցակում, որը կազմվում էր «The Daily Telegraph» թերթի կողմից (1921 թվականին երկրորդն էր Լենգլենից հետո)[11]։ Մալլորին թենիսում ավարտել է իր ելույթները 1929 թվականին 45 տարեկան հասակում։
1958 թվականին Մոլլա Մալլորին ընտրվում է Թենիսի փառքի ազգային (հետագայում միջազգային) հարթակում և մեկ տարի անց Ստոկոհոլմում մահանում։ 2008 թվականին Մոլլա Մալլորիի անունով հուշատախտակ է տեղադրվում ԱՄՆ-ի թենիսի ազգային կենտրոնի «հաղթողների կորտում»[12]։
- Խաղաոճ
Մալլորին հանդիսանում էր 20-րդ դարասկզբի կականց դասական թենիսի դպրոցի ներկայացուցիչ։ Նա համոզված էր, որ կիը չի կարող ամբողջ խաղում խաղալ ցանցի մոտ և ենթադրում էր, որ պետք է խաղա ետնամասում։ Նրա հիմնական զենքը հանդիսանում էր հուժկու հարվածը և պաշտպանությունում վստահելիությունն ու նպատակասլացությունը, որը քամում էր հակառակորդի ուժերը[13]։
Մոլլայի խաղաոճը լավագույնս նկարագրվում է հենց նրա ասած արտահայտությամբ.
Ես տեսնում եմ, որ սովորաբար աղջիկները ամբողջ ուով չեն հարվածում գնդակին։ Ես հավատում եմ, որ գնդակին միշտ պետք է հարվածել հնարավորինս ուժեղ, բայց բազմաթիվ աղջիկներ, որոնց հետ ես խաղացել եմ, կարծես ցանկանում են միայն գնդակը գցել հակառակ կողմ։ Այդպիսի խաղը ես չեմ կարող անվանել թենիս
- Մոլլա Մալլորի, [12]
|
:
Մասնակցությունը կենտրոնական մրցաշարերի եզրափակիչներում
խմբագրելՄիայնակ մրցապայքար (8-4)
խմբագրելԱրդյունք | Տարի | Մրցաշար | Ծածկ | Մրցակիցը եզրափակիչում | Հաշիվ |
Հաղթանակ | 1915 | ԱՄՆ առաջնություն | Խոտ | Հեյզել Հոկիս Ույթման | 4-6 6-2 6-0 |
Հաղթանակ | 1916 | ԱՄՆ առաջնություն (2) | Խոտ | Լուիզա Հեմոնդ Ռեյմոնդ | 6-0 6-1 |
Հաղթանակ | 1917 | ԱՄՆ առաջնություն (3) | Խոտ | Մարիոն Վենդերհուֆ | 4-6 6-0 6-2 |
Հաղթանակ | 1918 | ԱՄՆ առաջնություն (4) | Խոտ | Էլինոր Գրոս | 6-4 6-3 |
Հաղթանակ | 1920 | ԱՄՆ առաջնություն (5) | Խոտ | Մարիոն Զանդերսթեյն | 6-3 6-1 |
Պարտություն | 1921 | Աշխարհի թենիսի առաջնություն գրունտային կորտում | Գրունտ | Սյուզան Լենգլեն | 2-6 3-6 |
Հաղթանակ | 1921 | ԱՄՆ առաջնություն (6) | Խոտ | Մերի Բրաուն | 4-6 6-4 6-2 |
Պարտություն | 1922 | Ուիմբլդոնի մրցաշար | Խոտ | Սյուզան Լենգլեն | 2-6 0-6 |
Հաղթանակ | 1922 | ԱՄՆ առաջնություն (7) | Խոտ | Հելեն Ուլիզ | 6-3 6-1 |
Պարտություն | 1923 | ԱՄՆ առաջնություն | Խոտ | Հելեն Ուլիզ | 2-6 1-6 |
Պարտություն | 1924 | ԱՄՆ առաջնություն (2) | Խոտ | Հելեն Ուլիզ | 1-6 3-6 |
Հաղթանակ | 1926 | ԱՄՆ առաջնություն (8) | Խոտ | Էլիզաբեթ Ռայան | 4-6 6-4 9-7 |
Կանանց զույգային մրցապայքար (2-2)
խմբագրելԱրդյունք | Տարի | Մրցաշար | Ծածկ | Զուգընկերուհի | Մրցակիցը եզրափակիչում | Հաշիվ |
Հաղթանակ | 1916 | ԱՄՆ առաջնություն | Խոտ | Էլիանորա Սիրս | Էդնա Ուալդի Լուիզա Հեմոնդ Ռեյմոնդ |
4-6 6-2 10-8 |
Հաղթանակ | 1917 | ԱՄՆ առաջնություն (2) | Խոտ | Էլիանորա Սիրս | Գրեյս Մուր Լերոյ Ֆիլիս Ուոլշ |
6-2 6-4 |
Պարտություն | 1918 | ԱՄՆ առաջնություն | Խոտ | Աննա Ռոգե | Էլինոր Գոսս Մարիոն Զինդերսթեյն |
5-7 6-8 |
Պարտություն | 1922 | ԱՄՆ առաջնություն (2) | Խոտ | Էդիթ Սիգուրնի | Հելեն Ուիլզ Մարիոն Զինդերսթեյն |
4-6 9-7 3-6 |
Խառը զույգային մրցապայքար (3-5)
խմբագրելԱրդյունք | Տարի | Մրցաշար | Շաշկ | Զուգընկեր | Մրցակիցները եզրափակիչում | Հաշիվ |
Պարտություն | 1915 | ԱՄՆ առաջնություն | Խոտ | Իրվին Ռայթ | Հեյզել Հոչկիս Ուայթմեն Հարի Ջոնսոն |
0-6 1-6 |
Հաղթանակ | 1917 | ԱՄՆ առաջնություն | Խոտ | Իրվինգ Ռայթ | Ֆլորենս Բալլին Բիլ Թիլդեն |
10-12 6-1 6-3 |
Պարտություն | 1918 | ԱՄՆ առաջնություն (2) | Խոտ | Ֆրեդ Ալեքսանդեր | Հեյզել Հոչկիս Ուայթմեն Իրվին Ռայթ |
2-6 3-6 |
Պարտություն | 1920 | ԱՄՆ առաջնություն (3) | Խոտ | Քրեյգ Բիդլ | Հեյզել Հոչկիս Ուայթմեն Ուոլաս Ջոնսոն |
4-6 3-6 |
Պարտություն | 1921 | ԱՄՆ առաջնություն (4) | Խոտ | Բիլ Թիլդեն | Մերի Բրաուն Բիլ Ջոնսթոն |
6-3 4-6 3-6 |
Հաղթանակ | 1922 | ԱՄՆ առաջնություն (2) | Խոտ | Բիլ Թիլդեն | Հելեն Ուիլիզ Հովարդ Կինսի |
6-4 6-3 |
Հաղթանակ | 1923 | ԱՄՆ առաջնություն (3) | Խոտ | Բիլ Թիլդեն | Քիթի Մաքեյն Ջոն Հոքս |
6-3 2-6 10-8 |
Պարտություն | 1924 | ԱՄՆ առաջնություն (5) | Խոտ | Բիլ Թիլդեն | Հելեն Ուիլիզ Վինսենթ Ռիչարդ |
8-6 5-7 0-6 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Collins B. The Bud Collins History of Tennis: An Authoritative Encyclopedia and Record Book — 2 — NYC: New Chapter Press, 2010. — P. 604. — ISBN 978-0-942257-70-0
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Collins B. The Bud Collins History of Tennis: An Authoritative Encyclopedia and Record Book — 2 — NYC: New Chapter Press, 2010. — P. 605. — ISBN 978-0-942257-70-0
- ↑ https://www.tennisfame.com/hall-of-famers/molla-bjurstedt-mallory
- ↑ 5,0 5,1 5,2 Grasso, 2011
- ↑ 6,0 6,1 Collins & Hollander, 1997, էջ 100
- ↑ William T. Tilden The probable future of the game // The Art of Lawn Tennis. — Amsterdam: Fredonia Books, 2001 (reprinted from 1922 edition). — P. 141-145. — ISBN 1-58963-332-6
- ↑ Tilden, 2001, pp. 217—219.(անգլ.)
- ↑ Collins & Hollander, 1997, էջ 28
- ↑ Collins & Hollander, 1997, էջ 30
- ↑ Collins & Hollander, 1997, էջ 653
- ↑ 12,0 12,1 Marianne Bevis. (2009 թ․ հոկտեմբերի 6). «Molla Mallory: Mould Breaker and Mould Maker of Women's Tennis». Bleacher Report. Վերցված է 2015 թ․ մարտի 15-ին.
- ↑ Collins & Hollander, 1997, էջ 99
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոլլա Մալլորի» հոդվածին։ |